Գեդիկյանի և Էգոյանի ֆիլմերն ընդգրկվել են Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Գեդիկյանի և Էգոյանի ֆիլմերն ընդգրկվել են Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ Panorama.am: Վենետիկի 76-րդ կինոփառատոնի կազմկոմիտեն հայտարարել է մրցույթի մասնակիցներին։ indiewire.com-ի հաղորդմամբ, մրցութային ծրագրում ընդգրկվել է 20 ֆիլմ, այդ թվում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Guest of Honour», ֆրանսահայ կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանի «Gloria Mundi» ֆիլմերը։ Մրցութային ֆիլմ է նաև Ռոման Պոլանսկու «An Officer and a Spy» ֆիլմը։

Վենետիկի 76-րդ կինոփառատոնը կայանալու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7 -ը։ Փառատոնը բացվելու է Հիրոկաձու Կորեեդի «The Truth» ֆիլմով։ Վենետիկի փառատոնի ժյուրին գլխավորելու է ռեժիսոր Լուկրեսիա Մարտելը։ Կինոարվեստում ունեցած ներդրման համար հատուկ մրցանակ կստանա ռեժիսոր Պետրո Ալմոդովարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում