Մինսկում կբացվի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցադրություն

Մինսկում կբացվի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ Tert.am: Մինսկում՝ Բելառուսի Ազգային պատմական թանգարանում լուսանկարչական ցուցահանդես կբացվի՝ «Սպիտակի ողբերգությունը. հիշողության հետադարձ հայացքը» խորագրով:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, ցուցադրությունը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին, որն ավելի քան 25 000 մարդու կյանք խլեց:

«Աղետի հետևանքների վերացմանը մասնակցում էին բոլոր խորհրդային պետությունները: Եվ, իհարկե, Բելառուսը: Ողբերգության վայրում աշխատում էին նաև «ԲելՏԱ»-ի թղթակիցները: Նրանց լուսանկարները ներառվել են հետահայաց ցուցադրության հիմնական մասում», – հաղորդվել է «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում:

Նշվում է, որ ցուցադրությանը, որը բացվելու է հուլիսի 25-ին, կներկայացվեն երկրաշարժի ժամանակ փրկված մարդկանց ֆոտոպատմությունները, որոնք աղետից հետո վերականգնողական բուժում են անցել Բելառուսի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում