Ջո Բերլինգերի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն հավակնում է «Էմմիի»

Ջո Բերլինգերի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն հավակնում է «Էմմիի»

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ամերիկացի ռեժիսոր Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Այս մասին գրել է ANCA-ն։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենա Նյու Յորքում՝ Tribeca կինոփառատոնի շրջանակներում 2017 թ. նոյեմբերի 10-ին: 2017-ին Լոս Անջելեսի կինոփառատոնում «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում այս ֆիլմն արդեն հաղթանակի արժանացել է։

Ռեժիսոր Ջո Բերլինգերը ֆիլմը նկարահանելիս օգտագործել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հին տեսանյութերը և հանցագործությունների վերաբերյալ պատմաբանների կարծիքները։

Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Բոգոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում