Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին

Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am:Կոստան Զարյանի ժառանգները հուլիսի 24-ին Մաշտոցյան Մատենադարանին են նվիրաբերել հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերի արխիվը, ինչպես նաև իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

Նվիրատվության նպատակն է պահպանել, համակարգել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել, հանրայնացնել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական, արվեստագիտական, նամակագրական, նոթագրական, կենսագրական ողջ ձեռագիր, մեքենագիր անտիպ և հրատարակված մեծարժեք նյութը։

 

Հաղորդվում է, որ այսքանով արխիվը դեռ չի ամբողջացել: Առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի այլ երկրներում գտնվող արխիվները ևս բերվելու են Հայաստան, որոնց պահպանումը նույնպես վստահվելու է Մաշտոցյան Մատենադարանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում