USD
EUR
RUB

Լույսին

 

Իմ սիրելիք, երբ կըմեռնեմ,
Շիրմիս տընկեք լացող ուռի,
Նըրա դալուկն ես կըսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի։
Նրա շուքը թեթև կըգա
Իմ հանգստյան հողի վըրա։
Մի երեկո մենակ էինք։ Նստած էի իր կողքին։
Նա, գլուխը թեքած դեպ ինձ ու անձնատուր ցընորքին,
Սահեցնում էր դաշնամուրին թաթը ճերմակ, ձյունի պես.
Թևի փափուկ հարված էր էն, հովի շըշուկ էր, ասես,
Որ վախում է՝ չըզարթեցնի անուշ քընած հավքերին,
Ու անցնում է եղեգնուտով թեթևասահ ու լըռին։
Մելամաղձոտ գիշերների տաք հեշտանքներ ու տենչեր
Ելնում էին ծաղիկների բաժակներից դեպի վեր.
Շագանակի պուրակները ու կաղնիներն ալևոր
Թախծում էին գլուխները տատանելով մեղմօրոր։
Լըսում էինք մենք գիշերին։ Պատուհանը կիսաբաց.
Ներս էր հոսում զով գիշերը գարնան բույրով արբեցած։
Դաշտն ամայի, դուրսը հանդարտ, հանդարտ էնքա՜ն ու էնքա՜ն։
Ու մենք մենակ, մենք մտածկոտ, մենք տասնուհինգ տարեկան...
Նայում էի ես Լյուսիին։ Նա գունատ էր ու դալուկ։
Աչքերն երբեք ոչ մի անգամ էնքան անուշ, գեղաշուք
Չեն ցոլացրած ջինջ երկընքի լազուրն իրենց խորքերում։
Հարբած էի ես նըրանով, նըրան էի ես սիրում։
Եվ էնքա՜ն էր նա ամոթխած, էնքա՜ն մաքուր, էնքա՜ն հեզ
Որ թըվում էր՝ եղբոր նըման էի սիրում նըրան ես։
Մենք լուռ էինք։ Իմ ձեռքը նա պահած իրեն ձեռքերում.
Ու գեղանի իր ճակատը մըռայլում էր, ցընորում։
Ու ես էն ժամ զգում էի- ի՜նչ թովիչ է ու կարող
Թարմ ու չքնաղ ջահելության հրապույրը մեզ գերող։
Լուսինն ելավ ջինջ երկընքում. լուսնի դալուկ լուսի տակ
Ժըպտաց նա ինձ, ապա երգեց, որպես տխուր մի հրեշտակ։
Մենք մեն-մենա՜կ, մենք մտածկոտ, ես ակնապիշ Լյուսիին...
Նա երգում էր դողդոջելով՝ տրտում հենված իմ ուսին։
Խե՜ղճ երեխա, լալիս էիր։ Քնքուշ, մատաղ քո հոգում
Գուցե անբախտ Դեզդեմոնի կըսկիծն էիր դու զգում...
Համբուրեցի ես խոնարհած քո գլուխը հուսահատ...
Երբ մյուս անգամ համբուրեցի- դու սառն էիր ու գունատ...
Սառն ու գունատ դրած էիր մահվան տխուր դագաղում...
Էսպես անցա՜ր, քնքո՛ւշ ծաղիկ, անցա՜ր կորար սև հողում։
Իմ սիրելիք, երբ կըմեռնեմ,
Շիրմիս տընկեք լացող ուռի,
Նըրա դալուկն ես կըսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի.
Գերեզմանիս հողի վըրա
Թեթև կըգա շուքը նըրա։

Ալֆրեդ դը Մյուսե
Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

 

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan