USD
EUR
RUB

Հենրիկ Էդոյան․ Լույսը ձախ կողմից

 

Շուրջս ոչինչ է, որը դու կարող ես
ձեռքով շոշափել,
ես նրա
ստվերն եմ, իսկ նա -

իմ ստվերը: Մի ձեռք վերևից յուղ է
ավելացնում
իմ հանգչող պատրույգներին:
Երկու սուրբ էակներ
մի կառք են առաջնորդում
Մայր Երկրի
ուղիներով,
ուր իշխում են մենության
ոգիներն ամենատես: Ես ջուրն եմ ցույց տալիս,
ես հողն եմ ցույց տալիս: Ի՞նչ է պետք աստվածներին` բացի իմ
բառերից,
ի՞նչ է պետք հողին` բացի իմ մարմնից: Ես
նրանց մեջ եմ, ինչպես խեցու մեջ՝ ջրերի
արձագանք,
որ ապրում է միայն քո
ականջի մեջ:

Արթնացում

Գտա ևս մեկ օր:
Գտա, բայց հետո
չգիտեմ՝ ուր պահեմ:

Հայր մեր

Այս ապառաժների միջև որոնք թեքված են չորս
կողմից մեզ վրա
ցույց տուր քո դեմքը այս ջրերի քարերի այս
ոլորապտույտ օրերի վրա
կիսախավարում երկու դռների տարածության մեջ որոնք
անընդհատ բացվում են ու փակվում և նորից կրկնվում նույն
ձևով նույն ռիթմով

այս կիսաքաղաքներում կիսափողոցներում այս
կիսաշենքերում այս կիսադեմքերի
անվերջ գոռգոռացող սաստկացող ձայների մեջ այս
պարիսպների պատուհանների
այս անցորդների քողարկված և անդուռ երազ–տանջանքներում
ցույց տուր քո դեմքը

Հայր մեր որ յերկինս ես Հայր
մեր որ յերկիրս ես

սպասման տարիների և Ահեղ Դատաստանի
սահմանի առաջ
ցույց տուր քո դեմքը

մեզ որ դեմք չունենք
ավաղ չունենք անուն ու ճակատագիր երբ
սկիզբն անորոշ է վերջը որոշակի
Հայր մեր որ յերկինս ես Հայր
մեր որ յերկիրս ես

Դու մենակ չես

Մի՛ վախեցիր, դու մենակ չես, քո
թիկունքում կանգնած է մեկը, որ գիտի՝
ինչ է պետք, և գիտի այն ուղին, որով
դու պիտի
անցնես, նա տեսնում է քեզ, ուղղում քո քայլերը,
ջնջում քո սխալները: Դու մենակ չես:
Սպասի՛ր: Մեկը քեզ համար
մի տուն է կառուցում, որի գծագիրը
դրված է սեղանիդ, թեև նա ուրիշ տեղ է, մի ուրիշ քաղաքի
քարտեզի վրա: Եվ որքան միջօրեն
ավելի պարզվում է, ավելի լուսավորվում, այնքան գիշերը
ավելի խիտ է դառնում:
Բայց դու մենակ չես,
քո թիկունքում կանգնած է մեկը:
Կենսագրական տվյալներից

…և նա որոշեց իր կյանքից մի անգամ
արձակուրդ առնել իր հաշվին:

* * *

Երբեմն քո մեկ օրը
մեծ է քո կյանքից, երբեմն դու
ավելի մեծ ես քո
օրից, երբեմն խոսում ես, երբեմն
հառաչում, դու քո կյանքի մեջ
նույնը չես ամենևին: Թեև քո կյանքի
գետերը հոսում են
նույն ափերի մեջ, բայց տարբեր աստղեր են
նրանց մեջ արտացոլվում: Քեզ ո՞վ կմոտենա՝ չափելու
լայնությունը
քո անցած տարածության, որ կարող է լինել կա՛մ
ավելի մեծ,
կա՛մ ավելի փոքր,
սիրո մեջ կամ մահվան, որոնք չեն համընկնում
քո ընտրած չափերին:

* * *

Քո մարմինը ծածկում է լույսը որը
ես չեմ տեսնում

որպեսզի այն տեսնեմ ես
պետք է գրկեմ քեզ

երբ քո մարմինը դանդաղ չքանում է -
նրանից այն կողմ
ճառագում է լույսը

քեզ գրկած իմ ձեռքերը
լուսավորվում են

Վերջերգ

Այս մարդն ուզում էր խոսել, բայց երբ խոսում էր - իր խոսքը
այն չէր, ինչ նա ուզում էր, ուրիշ էր բոլորովին: Ոչինչ
չէր ստացվում: Որոշեց լռել,
բայց իր լռությունը այն չէր, ինչ ուզում էր: Դա ուրիշ
լռություն էր: Հուսահատությունից ձեռքը թափ
տվեց: Եվ նրան հասկացան:

* * *

Երազիս մեջ հագած-կապած ես մեկնում էի
Բուենոս Այրես, բայց ինքնաթիռը առանց ինձ արդեն օդ էր
բարձրացել, կամ գնում էի Սան Ֆրանցիսկո, Աֆրիկա,
Թաիթի, Բալիի կղզի,
բայց միշտ ուշանում էի, բայց միշտ մնում էի նույն
տեղում կանգնած, կամ ինքնաթիռն էր շարքից դուրս
գալիս, կամ ծովն էր ցամաքում,
ճանապարհները խառնվում էին, կորցնում էի ուղին: Պետք է
մեկնեի, բայց ոչինչ չէր ստացվում:
Արթնանում էի քրտինքի մեջ կորած, մտնում օրվա մեջ,
արմունկներիս շփոթված աստղերն էին վառվում,
օրն իմ առջևից փախչում էր, անհետանում, կորչում
օդի մեջ: Ես նրան չէի հասնում: Երբեք չեմ հասել:
Պատրաստ եմ, հագած-կապած,
բայց ո՞ւր եմ գնում -
քաղաքի վրայով անցնող մի լուսին, որ
ոչինչ չի հասկանում:

Սիրո երգ

Նա իմ կողքին էր, հենված էր իմ ուսին, թեև ես
ինքս հենարան չունեի:
Քիչ էր մնում ընկնեի: Բայց գնում էինք,
միասին, օրվա միջով:

Աղբյուր՝ Granish.org

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan