Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցին իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն

Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցին իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ և «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սկսվել է Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցու (Սբ․ Թեոդորե Աջարեցու) վերանորոգման աշխատանքները (բյուջեն կազմում է 700000լարի), որը իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն։

akhaltskha.net-ի հաղորդմամբ, վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը ձեռք է բերել 2017 թվականին։ Տաճարը կառուցվել է XIX դարում։ Սովետական շրջանում այն վերածվել էր մարզասրահի։ Ներկայումս այն հանձնվել և պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում