Կինոգործիչներ. Երվանդ Ղազանչյանն իր նուրբ ու երբեմն անտեսանելի ձեռագիրն է թողել մեր թատրոնի պատմության մեջ

Կինոգործիչներ. Երվանդ Ղազանչյանն իր նուրբ ու երբեմն անտեսանելի ձեռագիրն է թողել մեր թատրոնի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, միության վարչությունն ու նախագահ Հարություն Խաչատրյանը իրենց ցավակցությունն են հայտնում հայ մշակույթի նվիրյալ անձի՝ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ.

«Երվանդ Ղազանչյանի անունը երկար տասնամյակներ կապված էր հայ թատրոնի հետ և ընդմիշտ կմնա կապված, քանզի մեծ է նրա ներդրումը հազարամյա հայ թատրոնում: Նրա գործը թատերական արվեստում մեծապես նպաստել է հայ թատրոնի զարգացմանը, քանզի շարունակելով իր մեծ նախորդներին և անմնացորդ նվիրվելով արվեստին, Երվանդ Ղազանչյանն իր նուրբ ու երբեմն անտեսանելի ձեռագիրն է թողել մեր թատրոնի պատմության մեջ՝ կերտելով անմոռանալի ստեղծագործություններ, սերունդներ, թողնելով սկզբունքներ, մոտեցումներ, գույներ:

Երվանդ Ղազանչյան մարդու և ստեղծագործողի խտացումները ներդաշնակ էին և նրա գեղեցիկ ապրած կյանքը նաև դաս է, որը նույնպես մնալու է ժամանակի մեջ:

Հայաստանի կինոգործիչների համար մեծ կորուստ է Երվանդ Ղազանչյան արվեստագետի կորուստը և ցավակցելով նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին, մերձավորներին, մեր գործընկերոջը՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին, հայտնում ենք, որ կիսում ենք կորստյան վիշտը ու զորակցում:

Երվանդ Ղազանչյանի կորուստը ոչ միայն մարդկային, այլև մշակութային կորուստ էր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում