Հայաստանի պետական ջազ նվագախումբը ելույթ կունենա Իջևանի զորամասի անձնակազմի համար

Հայաստանի պետական ջազ նվագախումբը ելույթ կունենա Իջևանի զորամասի անձնակազմի համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Pnorama.am: Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց) օգոստոսի 10-12-ը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, համերգները տեղի կունենան օգոստոսի 10-ին` ժամը 20:00-ին, Բերդ քաղաքում, «Մեղրի և հատապտուղների» փառատոնի շրջանակում: Օգոստոսի 11-ին, Իջևանի զորամասում՝ զինվորական անձնակազմի համար: Օգոստոսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Նոյեմբերյանի մշակույթի տանը: Օգոստոսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Հաղարծին վանական համալիրի բակում՝ «Հաղարծնի շաբաթ» փառատոնի շրջանակում:

Ջազ նվագախումբը մարզային համերգների ընթացքում կկատարի սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Մենակատարներ՝ Կարինա Մելիքյան (վոկալ), Սոնա Վարպետյան (վոկալ), Գեորգի Բունեաթյան (վոկալ), Ավագ Մարգարյան (բլուլ զուռնա): Մարզային հյուրախաղերի ընթացքում կայանալիք բոլոր համերգների մուտքն ազատ է:

Համերգներն անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հայաստանի պետական ջազ նվագախումբը տարիներ շարունակ իրականացրել է մշակութային ապակենտրոնացման քաղաքականություն և բազմաթիվ շրջագայություններով հանդես է եկել մարզերում. մարզային հանդիսատեսը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու և ընդգրկվելու ջազ նախագծերում։ Շրջագայությունները միտված են նաև ջազ երաժշտության ունկնդիրների ավելացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում