USD
EUR
RUB

Բալետի հայ պարողները փայլում են, իսկ բալետային ակադեմիա ու մրցույթ Հայաստանում չկա

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Հայաստանում պրոֆեսիոնալ բալետային արվեստը զարգացել է 1920-ականներից՝ շնորհիվ մի շարք հայազգի արտիստների, որոնք կրթություն են ստացել եւ հանդես եկել Անդրկովկասում: Երեւանում 1923թ. գործել են Մխիթարյանի եւ Ավետիքյանի ռիթմի ու պլաստիկայի դպրոցները, իսկ 1924թ. Վահրամ Արիստակեսյանը հիմնեց պարարվեստի ստուդիա եւ առաջին բալետային ներկայացումը Դելիվի «Կոպելիան» էր: Եվ այդ ստուդիայի սաներից Էդուարդ Մանուկյանը, Պավլինե Բուռնազյանը, Զարեհ Մուրադյանն ու այլք, հետագայում դարձել են մեր օպերայի եւ բալետի թատրոնի մենապարողներ եւ բալետմայստերներ: Նույնիսկ 1962-ից Իջեւանում Ժենյա Խաչատրյանի ղեկավարությամբ գործել է բալետի ստուդիա: Ռուդոլֆ Խառատյանը 1980թ. ստեղծեց Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության կամերային բալետի խումբը: 1933-ին էլ Վլադիմիր Պրեսնյակովը Երեւանի օպերայի թատրոնին կից ստեղծեց բալետի ստուդիա: Վերջինիս եւ Արիստակեսյանի հիմնած պարարվեստի ստուդիայի շրջանավարտների ու դեռեւս սաների, ինչպես նաեւ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտների մասնակցությամբ բալետմայստեր Յուրի Ռեյնեկեն Երեւանի թատրոնում առաջին անգամ իրականացրեց Չայկովսկու «Կարապի լիճը»: Հետագայում մեր թատրոնում մեկը մյուսի հետեւից բեմադրվեցին բալետային համաշխարհային եւ հայ գրականության ընտիր նմուշներ:

Վերը շարադրված հայկական բալետի առաջին քայլերից մեծ թռիչքով տեղափոխվենք մեր ժամանակներ, մեկ անգամ եւս փաստելով դասական պարի ամուր հենասյուները: Եվ քանի որ հերթական անգամ պետք է ներկայացնենք միջազգային հարթակում այս ոլորտի հաջողությունը, թեեւ 1-2 անգամ հնչեցրել ենք այդ մասին, սակայն որերորդ անգամ կրկին բարձրաձայնենք, թե ինչու Հայաստանում մինչ օրս չի անցկացվում միջազգային մրցույթ: Իսկ ինչո՞ւ միջազգային, որովհետեւ երբ ժամանակին «Առավոտը» աշխարհահռչակ խորեոգրաֆ Բորիս Էյֆմանից հետաքրքրվեց, թե Սանկտ Պետերբուրգում նրա ղեկավարությամբ բացվող բալետային ակադեմիայում պատրաստվո՞ւմ է «տեղ տալ» նաեւ հայ երիտասարդների, մասնագետը, թեպետ ժպիտով, բայց հայտնեց. «Իսկ դուք տեղյա՞կ եք, որ Արեւմուտքում հայազգի արտիստները վաղուց զարդարում են նշանավոր թատրոնների բեմերը: Դուք ունեք հիանալի բալետի ակադեմիա եւ, թույլ տվեք ասել, որ ես երիտասարդներին առանձնապես նորություններ չունեմ փոխանցելու…»: Ի դեպ, Էյֆմանը չօգտագործեց բալետի ուսումնարան կամ քոլեջ անունները, փոխարենը գործածեց ակադեմիա բառը: Իսկապե՛ս, ճիշտ չէ՞ր լինի, որ նոր Հայաստանում Երեւանի շուրջ մեկդարյա պարարվեստի ուսումնարանը վերանվանվեր ակադեմիայի, այլ ոչ քոլեջի: Եթե չենք սխալվում, այս մասին ժամանակին բարձրաձայնել է պարարվեստի երախտավորներից Նորայր Մեհրաբյանը:

Հիմա փաստենք վերջերս Վիեննայում 8-րդ անգամ անցկացված միջազգային ԱՐՏ մրցույթ-փառատոնում Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Ժաննա Թեւոսյանի հաջողությունը: 1990-ականներից մեր որոշ պարողների նկատել են հենց «դրսի» մրցույթներում, ինչին հաջորդել են հրավերները: Իսկ հայկական բալետային դպրոցը միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող առաջին հայ արտիստը Վիլեն Գալստյանն էր, որը 1967թ. Վառնայում անցկացված միջազգային մրցույթում արժանացել է Գրան Պրիի:

Ժաննա Թեւոսյանը, Իդա Մանասերյանն ու Վահե Բաբաջանյանը՝ Վիեննայում մրցելույթից առաջ:

Մեր զրուցակիցը՝ Ժաննա Թեւոսյանը, նախ նշեց, թե երկու փուլով անցկացված մրցույթին մասնակցել են նաեւ Իդա Մանասերյանն ու Վահե Բաբաջանյանը, որոնք անցել են եզրափակիչ, հետո էլ մանրամասնեց. «Այս մրցույթ-փառատոնին, որի ձեւաչափը ընդգրկուն է կատարողական արվեստի ներկայացուցիչներից՝ դաշնակահարներից, ջութակահարներից ու այլ դասական նվագարաններից մինչեւ բալետային արվեստ եւ ֆոլկ ոլորտ, մասնակցում էր 15 երկրի շուրջ 800 ներկայացուցիչ: Կոնկրետ կանանց բալետային մրցույթին 2-րդ փուլում 15-ից մնացել էինք 7-ը: Առաջին մրցանակը տրվեց մրցույթն անցկացնող երկրին, երկրորդը՝ Կորեային եւ երրորդը՝ Հայաստանին»: Դիտարկմանը, թե թատրոնում շուրջ 5 տարիների գործունեության ընթացքում իրեն առ այսօր հանդիպում ենք միայն երկրորդական դերապարերով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես հաճույքով եմ բեմ բարձրանում նույնիսկ ձեր խոսքերով՝ երկրորդական դերապարերով, Ադանի «Ժիզելում», Խաչատրյանի «Սպարտակում» ու «Գայանեում», Մինկուսի «Դոն Կիխոտում», Խաչատուրյանի «Չիպոլինոյում», մի խոսքով, խաղացանկային համարյա բոլոր բալետային, նաեւ օպերային ներկայացումներում: Ինչ վերաբերում է դեռեւս գլխավոր դերապարով հանդես չգալուն, հավանաբար դեռ ժամանակը չէ»:

Պարուհին հայտնեց, որ շուրջ տասը երկրից հրավիրված 11 հանրաճանաչ անուններից բաղկացած ժյուրիի աշխատանքները գլխավորել է Վիեննայի բալետային կրթական օջախի ղեկավար, ճանաչված պարուհի Սուսաննէ Քիրնբաուերը:

Ուրախությամբ հավելեց նաեւ, որ մրցույթի առաջին մրցանակակիր է դարձել դաշնակահար, Երեւանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Լաուրա Գալստյանը, որն ուսանում է վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դասարանում:

Իմիջիայլոց, այս մրցույթին մասնակցած մեր երիտասարդ արվեստագետներից Ժաննա Թեւոսյանն անձամբ է հոգացել մասնակցության ծախսերը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan