Արմեն Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ վերադարձել է թատրոն

Արմեն Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ վերադարձել է թատրոն

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մի քանի անգամ հոսպիտալացվելուց հետո վերադարձել է իր ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոն և կշարունակի կատարել գեղարվեստական ղեկավարի պարտականությունները:

Հինգշաբթի Ջիգարխանյանի ղեկավարությամբ թատրոնում կայացել է թատերախմբի հավաքը, որի ժամանակ որոշվել են 24-րդ թատերական խաղաշրջանի անելիքները և ծրագրերը:

«Արմեն Ջիգարխանյանը շնորհավորել է թատերախմբին խաղաշրջանի բացման առթիվ: Երբ նա մոտեցել է, ամբողջ թատերախումբը դուրս է եկել փողոց՝ նրան դիմավորելու», – ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են թատրոնից:

Նշվում է, որ Ջիգարխանյանը որպես դերասան ներգրավված չի լինի ներկայացումներում, սակայն յուրաքանչյուրին մասնակցություն կցուցաբերի որպես գեղարվեստական ղեկավար: Նա ներկա է լինում փորձերին:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում