Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան

Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան

Մա՛րդ, դու քայլել ես արդյոք Տեր-Զորով
Այստեղ է թաղված ամոթն աշխարհի
Խոնարհվի՛ր, երբ կանցնես այս անապատով
Հարգի՛ր հիշատակը մեր շիրիմների:
Տանջամահ եղած մեր ոսկորներն են
Ու մեր գանգերն են բաց երկնքի տակ
Ազգիս մեծերն են ու հանճարներն են
Հանգչում են այստեղ երկա~ր ժամանակ
Թուրք շունը հայի արյան էր ծարավ,
Քշեց ողջ ազգիս ու Տեր-Զոր տարավ
Ջնջել էր ուզում անգամ շունչն հայի
Այսպես էր փորձում հարցերը լուծի
Բառեր չեմ գտնում հարմար նզովքի.
Ու ոչ ոք այնժամ չբռնեց թուրքի
Ձեռքերն ու ասեր,-
Այ գազան վայրի
Նենգ ու ցեղասպան
Հանուն քո շահի
Ինչո՞ւ ես մորթում մի ամբողջ ազգի:
Անապատն անծայր այս արաբական
Իմ ամբողջ ազգին դարձավ գերեզման,
Ուր եղեռնագործ թուրքն օսմանյան
Խիղճն է թաղել համայն մարդկության:
Դաժան խաչվեցինք դժոխք Տեր-Զորում,
Սակայն հաղթեցինք մեծ գոյամարտում,
Ես մի ծիլն եմ քո, այդ գոյիդ վկան,
Ծխում եք իմ մեջ փյունիկի նման,
Ձեզ չեմ մոռանում եւ ոչ մի վայրկյան
Ընդունեք անվերջ սիրտս կեղեքող,
Որպես շիրմաքար ձեզ հավերժացնող
Իմ այս ներբողը՝ մարմարյա կոթող,
Բոլոր-բոլորիդ Տեր-Զորում հանգչող
Աշխարհից արդար դատաստան հայցող:

2003, Բրյուսել

Հետևեք մեզ նաև Telegram-ում