Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment

Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Emmy Awards հեռուստատեսային մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի սեպտեմբերին՝ առանց հաղորդավարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին Լոս Անջելեսում հայտարարել Է Fox Entertainment հեռուստաալիքի ղեկավար Չառլի Քոլիեր, ալիք, որը հեռարձակելու Է միջոցառումը:

Նա նշել Է, որ ժողովրդականություն վայելող բազմաթիվ սերիալներ այս տարի ավարտվել կամ շուտով ավարտվելու են: Քոլիերի կարծիքով, դրան պետք Է ուշադրություն դարձնել:

Նրա գնահատումներով՝ հաղորդավարի ռեպլիկաները եւ ներածական ելույթը կետեւեն մոտավորապես 15-20 րոպե: Ինչպես ընդգծել Է Քոլիերը, որի խոսքը մեջբերում Է Variety հանդեսը, կազմակերպիչները մի շարք թեկնածուների են դիտարկել այս դերի համար:
«Բայց մենք եկանք այն եզրակացության, որ այս տարի, երբ մենք այսքան մեծ թվով շոուների ականատեսներն ենք, ռազմավարական որոշումը կլինի՝ Emmy-ն անցկացնել առանց հաղորդավարի»,-հավելել Է նա:

Variety-ն նշում Է, որ վերջին անգամ Emmy-ն առանց հաղորդավարի են հանձնել 2003 թվականին: Այն ժամանակ հեռարձակումը նույնպես իրականացնում Էր Fox-ը:

Emmy-ն ամերիկյան մրցանակ Է հեռուստատեսության բնագավառում: Այն շնորհում են ամեն տարի՝ հեռուստաինդուստրիայի տարբեր ճյուղերում: 71-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում