USD
EUR
RUB

«Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Վերջերս հրատարակվել է դրամատուրգ, հեքիաթագիր, թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանի «Թեթեւ տարեք» պիեսների գիրքը: Արվեստագետի առաջին աշխատությունը Վ. Սարոյանի 5 պիեսների թարգմանական, երկրորդը՝ «Հոգեվիճակ 13» պատմվածքների ու սատիրաների, երրորդը՝ 2018-ին բեստսելլեր դարձած ու պահանջարկ վայելող հեքիաթների՝ «Բյուրեղապակե մարդը» մրցանակակիր գրքերն են: Հեղինակը համարվում է ամենաշատ «բեմադրված» երիտասարդ դրամատուրգներից, ով դրամատուրգիայի եւ կինոդրամատուրգիայի մի քանի դասերի է մասնակցել արտերկրում:

 

Օրերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում մեկը մյուսին հաջորդեցին մրցանակի արժանացած նրա «Սմբակներ» դրաման (18+), ինչպես նաեւ Book Fest-ի հավանությանն արժանացած «Սե՞ր, թե՞ քուանշ» ռոմանտիկ կոմեդիան: Ի դեպ, «Սմբակները» Վանաձորի թատրոնում բեմադրված աբսուրդի ժանրի առաջին գործն է (ռեժիսոր՝ Արմեն Օսիպյան): Այն ձեւաչափով էլ նորություն էր: Այս բեմադրությունը, ըստ որոշ մասնագետների ու հանդիսատեսների, համարձակ էր, խիստ տպավորիչ: Այդուհանդերձ, հիմնականում ավագ սերնդի հանդիսատեսի շրջանում եղան տարակարծություններ, իբր ներկայացումը պատկերում է հոգեւորից հեռացած, միայն մարմնական հաճույքներով ապրող, սմբակավոր դարձող մարդու կործանումն է՝ լուսավոր կետ չթողնելով: Այս կարծիքին ի պատասխան՝ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանն «Առավոտին» ասաց. «Պիեսն ունի ժանրային փոխներթափանցումներով արտահայտված խորը դրամատիզմ, որտեղ մարդը ապրելով որոշակի միջավայրում, որը թերեւս կյանքի հատակն է, վերածվում է սմբակավորի: Նման միջավայրեր կան ցանկացած երկրում… Այստեղ պետք չէ փնտրել որեւէ ազգի ներկայացուցչի, հատկապես մեզ՝ հայերիս, այստեղ մարդն է: Ցույց տալով կյանքի դրամատիկն ու բացասականը՝ մարդու մտածողության մեջ ենք ակնկալում կատարսիսը:

 

Ցույց տալով բացասականը՝ մերժում ենք արատավորը: Ընդհանրապես մարդկային մտածողության մեջ պիտի ծնվի լուսավորը, որովհետեւ ներկայացման ավարտին մտածելով ենք հեռանալու ու մեր մտածումները լինելու են խորը, հակասական, տարաբնույթ… եւ հակակշիռ են ընդունված նորմերի ու չափանիշների հետ»: «Սե՞ր, թե՞ քուանշ» կոմեդիայի բեմադրիչը Ժիրայր Գաբրիելյանն է, ում առաջին բեմադրական փորձն է: Մեր տեղեկություններով, հանդիսատեսի հավանությանն է արժանացել բեմադրությունը: Ներկա են եղել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ: Փոխմարզպետ Գայանե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է թողել.

 

«Սե՞ր, թե՞ քուանշ: Նոր միտք, նոր շունչ, նոր մոտեցում Աբելյանի թատրոնում… Կեցցեք»: Ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը մեզ փոխանցեց հետեւյալ կարծիքը. «Սա այն եզակի դեպքերից է, երբ ստացվել է իսկապես կատարյալ ներկայացում: Ի պատիվ դերակատարների, ասեմ, որ ոչ մեկն իր նախկին դերակատարումների նման չէ: Սա հաջողություն է ե՛ւ դերասանական, ե՛ւ դրամատուրգիական, ե՛ւ բեմադրական իմաստներով, որը թատերաշրջանի վերջին աշխատանքն է՝ բոլորովին նոր մակարդակով»: Մշակույթի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանն էլ նշեց. «Հպարտություն եմ զգում թատրոնիս համար: Շատ դրական լիցքեր ստացա, որ դժվարանում եմ հերթականությամբ արտահայտել: Ստեղծագործությունը բարձր մակարդակի դրամատուրգիա է, իսկական եվրոպական՝ կոմեդիաներին հավասար գործ: Այս ներկայացումը շատ երկար է ապրելու»:

Լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանի խոսքերով. «Անչափ ուրախ եմ, որ թատրոնն ունեցավ եւս մի հաջողություն, մեծ հաջողություն»: Իսկ Վանաձորի ավագանու անդամ, թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ Սեյրան Ղամբարյանը հավաստիացնելով, որ ինքը մինչ ներկայացման դիտելը ծանոթ է եղել Էլֆիք Զոհրաբյանի այդ պիեսին, հայտնեց, թե հավանել է հատկապես մի տեսարան, որից պարզվում է՝ հերոսուհին իր տան իրերը վաճառել է, գումարն ուղարկել առաջին գիծ՝ զինվորներին: Կամ՝ հերոսուհին գողին խորհուրդ է տալիս զինվորական դառնալ ու, եթե թշնամին չխփի, երկնքում իրեն կմիանա, սակայն ներկայացման մեջ դա դուրս է թողնվել: Գեղարվեստական խորհրդի նախագահը առաջարկեց վերականգնել այդ միտքը, քանի որ այն ունի բարոյաուսուցողական նշանակություն:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր դրամատուրգիական հաջողությունները, Էլֆիք Զոհրաբյանը պատասխանեց. «Սմբակներ» պիեսի խոսքերով. «Չկա անհաջողակ մարդ: Կա անհաջողակ մտածելակերպ»: Հետո էլ շարունակեց՝ «հաջողություն ասվածը պայմանական է»:

Իսկ հանդիսականի գնահատականն ավելի պարտավորեցնող է: Իսկ թե ինչ խնդիր ունի հայ ժամանակակից թատերագիրը, օրինակ, Հայաստանում կա՞ հեղինակ-բեմադրիչ համագործակցության մշակույթ, մեր զրուցակիցը հայտնեց. «Եթե նկատել եք, մեր թատրոնների խաղացանկերում ավելի շատ մահացած հեղինակների գործեր են: Թատրոնների համար դժվար է հեղինակներին վճարել, խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ, քանի որ ժամանակակից հեղինակներից բեմադրվում են գործեր, բայց ընդհանուր առմամբ, երբ լսում են, որքան գումար ես պահանջում, ընկրկում են, սպասելով այն լուսավոր օրվան, որ կարող են լիարժեք վճարել թե՛ հեղինակին, թե՛ թարգմանչին»:

Փառք Աստծո, այն թատրոնները, որոնք բեմադրել են գործերը, միշտ վճարել են, բայց, ասենք, «դրսում» այլ կերպ կվճարեին: Հայաստանում մասնավոր դեպքերում կա հեղինակ-բեմադրիչ համագործակցության մշակույթը, բայց դրան լիարժեք տիրապետելու համար, պետք է ուսուցանվի թատերական բուհերում. տեքստային աշխատանքը բեմադրիչից յուրահատուկ գրագիտություն է պահանջում… Ով կարողանում է պահել հեղինակի ոճը, հաղթում է… Բորշչը պետք է եփել բորշչի բաղադրատոմսով, ոչ թե թանապուրի…»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Նորայր Գրիգորյան․ Հրաժեշտ գետնախորշերին Վրեժ Սարուխանյան․ Աշխարհի հիվանդ արդարությունը Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. Տեր Եսայի քահանա Արթենյան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում Հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ Սաղմոս ՃԺ Անատոլի Եվդոկիմովի երևանյան շոուն «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը
website by Sargssyan