USD
EUR
RUB

Սիպիլ․ Մենաստանին կույսը

 

Կեսգիշեր է․ սենյակիս մեջ միայնակ՝
Կանթեղ չունիմ, ոչ ալ երկինքն ունի շող․
Իր լույսն հետին մարեց դարպասն ու տընակ․
Եվ մնացի իմ խոհերուս հետ մաշող։
Կթափառին շուրջս ըստվերներ թանձրահոծ,
Մերձենալով, հեռանալով համրաբար,
Եվ կլսեմ իրենց վայունն ողբակոծ,
Երբ կանգ կառնել կուգան հոգնած ու մոլար։
Տըխուր մըտքիս ուրվականներն են համակ,
Ցընորք հոգվույս հազիվ հասած արբունքի,
Եվ մինչ կանցնին օրերըս ցուրտ ու ցամաք՝
Անոնք կուտան ինձ ըսփոփանք արցունքի։
Զի մինակ եմ հոս դեմքերու հետ տըրտում,
Կույսերու հետ, որոնք չունին իղձ ու խանդ,
Որոնց ձայնին վանկերն՝ աղոթք անպատում,
Կխորտակեն երազս ու հույսս մանավանդ։
Ապրիլ կուզեմ․ անոնք երկինք ցույց կուտան։
Սիրել կըղձամ․ կգոչեն․ «Սեր է Աստված»։
Եվ կպատմեն Դավիթը, Հոբն ու Հուդան․
Կըսեն․ «Միայն մահվան համար ենք հաստատված»։
Զո՜ւր կվառե երկինք արևն ու լուսին,
Ձոնելով կյանք ծաղկին, դաշտին ու մարդուն,
Ես կդառնամ նորեն համեստ այն լույսին,
Որուն ներքև լուռ կհըսկե աչք մ'արթուն։
Բոցեղ շունչ մը կխընդրեմ ես, սիրտ մը տաք,
Որ խառնըվի տենդոտ հոգվույս հորձանքին,
Եվ Սաղմոս մը կդընեն, ա՛հ, բարձիս տակ,
Խաչ մ'ալ փայտե ընդդեմ սըրտիս փորձանքին։
Այդ փորձանքներն ես կերազեմ անդադար,
Կյանքի բոլոր մեծ պայքարներն, հուրն անհուն,
Աշխարհի մեջ չընչին բաժինս իմ արդար,
Եվ կթողում երկինքն՝ իրեն սուրբերուն։

1892

Լրահոս
Ներսես Աթաբեկյան․ Մարդը գնում էր անձրևի միջով․․․ Վրեժ Սարուխանյան․ Պողոսի ցավը «Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը Հանդիսատեսն ընտրել է 2019-ի լավագույն ֆիլմը Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը «Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք» Ինկերի հնագույն բնակավայր է հայտնաբերվել լազերային տեխնոլոգիաներ Մարի Հովհաննիսյանը հրատարակելու է Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունից դուրս մնացած փաստերը Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին Երևանում արվեստների կենտրոն ու թանգարան է բացվում Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ Նիկոլայ Կարախանի ցուցահանդեսը Եկեղեցու պատմության փոխարեն դպրոցներում կդասավանդվի կրոնի պատմություն Հրաչյա Թամրազյան․ Բնորդ Վահան Թոթովենց․ Վանե՛ շողերդ․․․ Ինչպես շարունակել Ավետարանների մանրանկարչության արվեստը Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը Սկզբու՞նք թե՞ նպատակահարմարություն․․․ Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել «Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար» Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Մշակույթում ցենզուրան պարտադիր է. չգիտեմ՝ ով ինչ գործակալ է, բայց ոչ մեկին չի հաջողվի վերացնել ազգի մշակույթը, լեզուն. Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին Հռոմի պապը կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար «Պեպո»-ն կթվայնացվի և կվերականգնվի. Ազգային կինոկենտրոն Ռազմիկ Դավոյան․ Ով իմ սուրբ աշխարհ Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին Սատանիզմ Եղիշե Չարենց. Աշխարհիս մեջ ես էլ մե օր... Վահագն Մուղնեցյան. Մենք այնպես ենք ապրում... Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը «Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին» Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են Կայացավ Խաչատրյանին նվիրված «Նվիրում ուսուցչիս» կոնցերտի պրեմիերան Փաս­տե­րը վկա­յում են Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը Ներսես Աթաբեկյան․ Մանկությունս արթնանում էր տատիս ավելի քստքստոցից
website by Sargssyan