USD
EUR
RUB

Գնացքում

 

Տասնիններորդ դարի նախավերջին տասնամյակն էր: Գնացքն արագ ընթանում էր դեպի Փարիզ:

Կայարաններից մեկում գնացք բարձրացավ մի երիտասարդ համալսարանական տղա, որ տեղ զբաղեցրեց մի տարեց մարդու կողքին:

Գնացքը կրկին ճանապարհ ընկավ:

Տարեց մարդու ձեռքին համրիչ կար և երիտասարդը նկատեց, որ նա մտովին աղոթում էր, մինչ մատների միջով մեկը մյուսի ետևից հանդարտ սահում էին համրիչի հատիկները:

Երիտասարդը քթի տակ ժպտաց և որոշեց ուշքի բերել ծերունուն:

- Ներող եղեք, հարգարժան պարոն, բայց մի՞թե տակավին հավատում եք այդ հեքիաթներին:

- Այո՛, թանկագին պատանի: Իսկ Դուք ո՞չ:

- Ե՞ս, - թեթև ծիծաղով պատասխանեց երիտասարդը: - Ո՛չ, վաղուց է արդեն, որ չեմ հավատում: Ես հետևում եմ գիտության զարգացմանը: Իմիջիայլոց, Ձեզ էլ խորհուրդ կտայի հետևելու իմ օրինակին: Դեն նետեք այդ համրիչը և սկսեք գիտության նոր ձեռքբերումների մասին կարդալ:

- Գիտության նոր ձեռքբերումների՞, - մտածկոտ հարցրեց ծերունին: - Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Կօգնե՞ք ինձ ավելի լավ հասկանալ:

- Սիրո՛վ, - պատասխանեց երիտասարդը: - Եթե ինձ Ձեր հասցեն ասեք, Ձեզ մի գեղեցիկ գիրք կուղարկեմ դրա մասին:

- Սրտանց շնորհակալ եմ, - ասաց ծերունին և երիտասարդին մեկնեց իր այցեքարտը:

Երիտասարդը համրեց, երբ այցեքարտի վրա կարդաց. «Լուի Պաստյոր: Գիտական Հետազոտությունների Ինստիտուտ: Փարիզ»:

Աղոթող ծերունին մեծն Լուի Պաստյորն էր (1822-1895), ֆրանսիացի քիմիկոսն ու կենսաբանը, պաստերիզացման գյուտի հեղինակը, որը հենց իր անունն էլ կրում է, բացի այն, որ հիմնադիրն է նաև միկրոբիոլոգիայի և իմմունոլոգիայի: Իր ողջ կյանքում եղել է եռանդուն և օրինակելի քրիստոնյա:

Աղբյուր՝ Mashtoz.org

Լրահոս
Ներսես Աթաբեկյան․ Մարդը գնում էր անձրևի միջով․․․ Վրեժ Սարուխանյան․ Պողոսի ցավը «Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը Հանդիսատեսն ընտրել է 2019-ի լավագույն ֆիլմը Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը «Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք» Ինկերի հնագույն բնակավայր է հայտնաբերվել լազերային տեխնոլոգիաներ Մարի Հովհաննիսյանը հրատարակելու է Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունից դուրս մնացած փաստերը Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին Երևանում արվեստների կենտրոն ու թանգարան է բացվում Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ Նիկոլայ Կարախանի ցուցահանդեսը Եկեղեցու պատմության փոխարեն դպրոցներում կդասավանդվի կրոնի պատմություն Հրաչյա Թամրազյան․ Բնորդ Վահան Թոթովենց․ Վանե՛ շողերդ․․․ Ինչպես շարունակել Ավետարանների մանրանկարչության արվեստը Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը Սկզբու՞նք թե՞ նպատակահարմարություն․․․ Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել «Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար» Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Մշակույթում ցենզուրան պարտադիր է. չգիտեմ՝ ով ինչ գործակալ է, բայց ոչ մեկին չի հաջողվի վերացնել ազգի մշակույթը, լեզուն. Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին Հռոմի պապը կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար «Պեպո»-ն կթվայնացվի և կվերականգնվի. Ազգային կինոկենտրոն Ռազմիկ Դավոյան․ Ով իմ սուրբ աշխարհ Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին Սատանիզմ Եղիշե Չարենց. Աշխարհիս մեջ ես էլ մե օր... Վահագն Մուղնեցյան. Մենք այնպես ենք ապրում... Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը «Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին» Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են Կայացավ Խաչատրյանին նվիրված «Նվիրում ուսուցչիս» կոնցերտի պրեմիերան Փաս­տե­րը վկա­յում են Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը Ներսես Աթաբեկյան․ Մանկությունս արթնանում էր տատիս ավելի քստքստոցից
website by Sargssyan