USD
EUR
RUB

Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով, օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, որ միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ - 1500 ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 250 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով - 2000 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով - 4000 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ - 1300 ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով - 2000 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով - 4000 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ - 1000 ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով - 1500 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով - 2500 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է.
ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

 

Լրահոս
Վրեժ Սարուխանյան․ Աշխարհի հիվանդ արդարությունը Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. Տեր Եսայի քահանա Արթենյան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում Հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ Սաղմոս ՃԺ Անատոլի Եվդոկիմովի երևանյան շոուն «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար
website by Sargssyan