USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի ուսումնական տարվա բացմանը

 

Սեպտեմբերի 1-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում, նախագահությամբ դպրոցի հիմնադիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ 2019-2020 թթ․ ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը։

Տերունական աղոթքից, ՀՀ պետական և դպրոցի օրհներգերից հետո ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն տիկ․ Սուսաննա Վարդանյանը՝ բարի երթ մաղթելով առաջին դասարանցիներին և նոր նվաճումներ ու ձեռքբերումներ ուսումնական գործընթացում։

Հյուրերի անունից ներկաներին ողջունեց դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Մխիթար Հայրապետյանը՝ աշակերտներին կոչ անելով ամեն ժամ բազմապատկել իրենց գիտելիքները և միշտ պատրաստակամ լինել իրենց իմացությունը հարստացնելու։

Հանդիսության ընթացքում իր սրտի խոսքն ասաց նաև դպրոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ամենօրյա ուշադրության համար՝ ընդգծելով, որ Էօրնեկեանցին պետք է տարբերվի իր համակողմանի արժեքային համակարգով, գիտելիքներով, բարձր պատասխանատվությամբ և նկարագրով։ Ապա տեսուչ Հայր Սուրբը հրավիրեց Վեհափառ Հայրապետին՝ իր հայրական օրհնությունը բաշխելու ներկաներին։

Նորին Սրբությունը, շնորհավորելով ամենքին նոր ուսումնական տարվա առիթով, հույս հայտնեց, որ այն կդառնա բազմակողմանի գիտելիքների ամբարման, նորանոր ձեռքբերումներով և հաջողություններով լի մի շրջան։ Վեհափառ Հայրապետը նաև բարձրորեն գնահատեց տեսչի, տնօրինության և ուսուցիչների շնորհակալ աշխատանքը՝ ուրախությամբ արձանագրելով, որ նրանք ջերմեռանդությամբ և ապագայի հանդեպ աներեր հավատով ու հույսով շարունակում են մատաղ սերնդի դաստիարակությունն ու անանց արժեքներով նրանց միտքը կրթելու սրբազան առաքելությունը։

Վերջում Նորին Սրբությունը դիմեց աշակերտներին՝ ասելով․ «Սիրելի էօրնեկյանցիներ, ամենքիդ էլ քաջ հայտնի է Հայրապետիս անսահման սերն ու կապվածությունն այս կրթօջախի և հատկապես ձեր հանդեպ, քանզի ձեզանից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի իմ սրտում և հոգում։ Գաղտնիք չէ, որ մեր երկնառաք աղոթքներում մշտապես հայցում ենք Տիրոջ իմաստությունն ու օրհնությունը ձեզ համար, որպեսզի ճիշտ և նպատակային օգտագործեք ձեր ժամանակն ու շնորված հնարավորությունները՝ արդարացնելով ինչպես մեր, այնպես էլ ձեր ծնողների և ուսուցիչների երազներն ու սպասումները։ Ուստի զորացե՛ք գիտության լույսով, առավել աշխատասիրությամբ ու նվիրումով սերտե՛ք տրված դասերն ու հանձնարարականները՝ միշտ բարձր պահելով էօրնեկյանցու պատիվն ու մեր Եկեղեցու անունը»։

Հանդիսության ընթացքում գեղարվեստական հայտագրով հանդես եկան դպրոցի երգչախումբն ու պարախումբը։

Աղբուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար Հայոց Վեհարանը Վրեժ Սարուխանյան․ Տագնապում եմ Արա Հուսիկ․ Անընտրանք Համագործակցության նոր ուղղություն՝ լեհ ճարտարապետների հետ Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու դաշնակահար Եվգենի Սուդբինը հանդես կգան Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները. Մալթայի արտգործնախարար Ժամանակը զոհաբերել հանուն ժամանակի Համեղ ուտեստներ, երգ ու պար. սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը
website by Sargssyan