«Սեպտեմբերի 3» հիթի հեղինակը բացահայտել է Շուֆուտինկու հանրաճանաչ երգի իմաստը

«Սեպտեմբերի 3» հիթի հեղինակը բացահայտել է Շուֆուտինկու հանրաճանաչ երգի իմաստը

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Սեպտեմբերի 3» (Третье сентября) հիթի խոսքերի հեղինակ, կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը Instagram- ում բացահայտել է Միխայիլ Շուֆուտինսկիի հանրաճանաչ երգի պատմությունն ու իմաստը, գրում է Корреспондент-ը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլաևը խոստովանել է, որ այդ ամսաթվի հետևում իրականում ոչինչ և ոչ մի իրադարձություն թաքնված չէ: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 3 բառերով տողը պարզապես իդեալական համընկել է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի գրած երաժշտության հետ, այնուհետև զարգացել է սյուժեն:

Կոմպոզիտորը նաև շնորհակալություն է հայտնել Կրուտոյին և Շուֆուտինսկուն օրացույցում «նոր կարմիր օրվա» հայտնվելու կապակցությամբ:

Նշենք, որ սոցցանցերի օգտատերը տարբեր հումորային մեկնաբանություններ և լուսանկարներ են տարածում «Սեպտեմբերի 3» երգի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում