USD
EUR
RUB

Վահան Սաղաթելյան․ Օձը

 

Սև հորից, սև մորից ծնվել ես հաստատ,

Սիրտդ սև է, բախտդ սև է, գույնդ սև.

Սև ես, էլ կսևանաս դու դատաստանին,

Հոգիդ պիտի սատանաները տանին:

Ջիվանի

Երբ Մա­նու­կը թթի ծա­ռից թռավ ու սար­սա­փա­հար ճչաց, երբ ճի­չը պայ­թեց ու կալ­մեջ արած պա­րագ­ծեց դի­մա­ցի ծառն ու թուփն ան­գամ, երբ թվաց, թե մտ­քի բա­ցա­ռիկ մի սևեռում պա­հի մեջ փշ­րե­լու էր օտար պատ­կե­րի ամեն մի հնա­րա­վոր ուր­վա­գիծ, այդ պա­հին ահա, զգա­յա­կան շի­կաց­ման այդ թունդ պա­հին Ջի­վա­նի­կի աչ­քե­րի առջև եկավ ու հո­րեղ­բոր կնոջ պատ­կերն ուր­վա­գծվեց: Իրենք Չիչ­խա­նի ձո­րում` թթի ծա­ռի վրա, հո­րեղ­բոր կի­նը իր տա­նը` իր առտ­նին հոգ­սին, հո­րեղ­բոր կի­նը հետ­մի­ջօ­րե­ի ինչ­-որ մի խոր­շում ինքն իր անեծ­քի մեջ տա­պակ­վող չո­րու­թյուն, բայց ահա, իր ջղա­ձիգ խոր­քում ճաքճ­քող ձայ­նը ականջ­նե­րին դեռ նոր հա­սած, հուշ­ի բնազդն իր մեջ թել տվեց ու գնաց շու­լալ­վեց հո­րեղ­բոր կնոջ չոր կեր­պա­րան­քին: Այդ­պես անընդ­հատ ու միշտ էր եղել. որ­տեղ ճիչ ու ավե­րում` հո­րեղ­բոր կնոջ պատ­կերն այն­տեղ` կախ­ված լու­սան­կար: Խեղ­ճի՞ ասենք, ջրա­տա­րի՞ ասենք, նա­խախ­նա­մու­թյան քմա­հա­ճույ­քով այս արևի տակ իր քայ­լը վե­հե­րոտ չափ­ման մեջ ներ­քաշ­ա­ծի՞ ասենք` երա­զան­քի բաց­ված մի շող որ­տեղ ցո­լար` սա­տա­նա­յի նրա կեր­պա­րան­քը չան­չա­վոր­ված դե­մա­ռաջ էր գա­լիս բախ­տի կող­մից զարկ­վա­ծին: Այդ­պես էր եղել, որով­հետև այդ կի­նը սար­սա­փից ծն­ված ու սար­սափ ծնող արա­րած էր, որ միշտ ու ամեն տեղ որ­բի գլ­խին սար­սա­փի կայ­ծակ էր եղել: Չա­րու­թյունն այդ կնոջ սրտում թանձ­րա­նում, դառ­նում էր թու­նա­վոր մաղձ և ծանր, թշ­նա­մի թա­թի հետ անակն­կալ ու անա­ռիթ իջ­նում էր տղա­յի ան­պաշտ­պան գլ­խին, հատ­կա­պես գլ­խին, ան­պայ­մա­նո­րեն գլ­խին, որ­պես­զի ար­թուն միտքն այն­տեղ դեռ թափ չա­ռած մա­րեր, որ­պես­զի արև չտե­սած որբ ծի­լը անարև էլ չո­րա­նար` իր լա­կոտ­նե­րի ստ­վե­րոտ թի­կուն­քում… Որ­բի գլ­խին հաս­նողն է բամ­փե­լու, որ­բի ճա­կա­տա­գի­րը հաս­նողն է տնօ­րի­նե­լու` իր նպա­տակ­նե­րի շա­հա­դի­տակ հե­ռու­նե­րում նրա անունն ու կեն­սագ­րու­թյու­նը զրո­յով շր­ջա­նակ­ված կեր­պի մեջ ներ­քաշ­ե­լու գայ­թակ­ղու­թյա­նը տրա­մա­բա­նա­կան ար­դա­րա­ցում տա­լու հա­մար, իսկ երբ դի­տա­վո­րու­թյունն է սևեռ­վում մաղ­ձոտ թա­փով, ու­րեմն պի­տի հա­մա­րել, որ ջուրն ակուն­քից է պղ­տոր­վել: Այդ­պես եղել ու այդ­պես լի­նե­լու էր, մինչև… Մինչև գե­րեզ­ման­նե­րի ծրար­ված լռու­թյուն…

Խոհն ու զրույ­ցը, սա­կայն, վաղ­վա օր­վա քուն­ջե­րում էր պտտ­վե­լու, խոհն ու զրույ­ցը գու­ցե թե վաղ­վա ժա­մա­նակ­նե­րի պա­րա­պու­թյու­նը ցրեր, իսկ այդ պա­հի նյարդն ահա մե­կեն ու առանց նա­խա­բա­նի շի­կա­ցավ: Սար­սա­փի գր­գիռ­նե­րից Չիչ­խա­նի ձո­րի լռու­թյունն աջ ու ձախ ամե­հի թա­փով թրթ­ռաց ու ճաք տվեց: Ձայ­նը ծալ-­ծալ տա­րած­վեց ձո­րի երկ­շուրթ բաց­ված­քում ու բախ­վեց-փշր­վեց ձո­րապռն­կին կպած ժայ­ռի դե­մե­րե­սին: Հե­տո ար­դեն ակն­թար­թից փա­խած տագ­նա­պը իրա­կան գոր­ծո­ղու­թյուն էր. ճնճ­ղա­պար­սի պես խա­ռը խմ­բեր­գով ձայ­նա­վոր­ված ու ծա­ռը երա­նու­թյամբ պաշ­ա­րած տղեր­քը լռու­թյան մեկ ակն­թար­թի մեջ թռան-­կա­թե­ցին ճյու­ղե­րից ու կալ­մեջ արին տագ­նա­պի լից­քը. «Հը՞, ի՞նչ եղավ…»: Պա­տաս­խանն առայժմ ըն­դա­մե­նը ձե­ռու­ո­տի, դո­ղա­ցող շր­թունք­նե­րի ու սար­սա­փից ցց­ված կզա­կի շար­ժում էր` սալ­քա­րի կող­մը: Ու տղեր­քը բնազ­դի եռան­դով մղ­վե­ցին դե­պի փակ գաղտ­նի­քը: Ժա­մա­նա­կի չափ­ման այդ կե­տից սկսած, լռու­թյու­նը խտա­ցավ և, թվում էր, ուր որ է իր մեջ խու­լո­րեն պատ­յա­նա­վոր­վե­լու է, բայց Մա­նու­կը վե­րա­գտավ խո­սե­լու ըն­դու­նա­կու­թյու­նը, և այդ պա­հի հա­մար զգուշ­ա­ցու­մը դար­ձավ լռու­թյան խզ­ման կետ. «Օձը,-ա­սաց ու ցնց­վեց ոսկ­րա­հաս սար­սու­ռով,- մո­տիկ չեր­թաք, շատ է խոշ­որ»:

Օդն ասես մե­կեն խտա­ցավ ու սեղմ­վեց: Ամ­պը բռնեց արևի դե­մը, թմ­բի վերևի տա­փա­րա­կում կա­պած ձին խրխն­ջաց, ար­ծիվն իր խա­ղաղ պտույ­տից կտր­վեց ու սրըն­թաց իջավ դե­պի իր գաղտ­նի սևեռու­մի հե­ռու­նե­րը, և Հա­կո­բը ջղա­ձիգ մի շար­ժու­մով շրջ­վեց ու գնաց դե­պի ար­կա­ծի գայ­թակ­ղու­թյուն… Թփե­րի խոր­քում կո­րավ ու նո­րեն հայտն­վեց` երկճ­յուղ ծայ­րով մի փայտ ձեռ­քին: Եվ ձգ­ված, սևեռուն գնաց դե­պի սալ­քա­րը: Ժա­մա­նակ ասա­ծը հի­մա անա­սե­լի պրկ­վել, մա­զի հան­գույն ճոճ­վում, իջ­նում էր ածե­լու շեղ­բին: Խու­ճա­պի նախ­նա­կան թա­փը մա­րել էր, ար­կա­ծի եղուն­գը դար­ձել էր կա­խար­դա­կան հա­յե­լի` աջ ու ձախ պսպ­ղում, շուրջ­բո­լո­րը սար­սափ էր սփռում: Ու ար­տա­ցոլ­քի մեջ տղեր­քը կա­խարդ­վում էին: Հա­կո­բը կանգ­նեց սալ­քա­րին դեռ չհա­սած, շրջ­վեց ետ նա­յեց և ծանր, ջղա­ձիգ ժպի­տը դեմ­քին` նա մի պահ կար­ծես ար­կա­ծախնդ­րի քան­դակ լի­ներ: Քա­րե­րը ձեռք­նե­րին` տղեր­քի վտա­ռը թիկ­նա­պահ շղ­թա կազ­մել, վտան­գի առջև պատ­րաստ կանգ­նած էր: Հա­կո­բը դարձ­յալ սկզբ­նա­կան դիր­քին շրջ­վեց ու որոշ­ում կա­յաց­րա­ծի վս­տահ քայ­լե­րով դե­պի սալ­քա­րը գնաց: Թա­թե­րի վրա, փա­փուկ, անկ­շիռ մո­տե­ցավ, սալ­քա­րից որոշ­ա­կի հե­ռա­վո­րու­թյան վրա կանգ­նեց ու նո­րից ետ` տղեր­քին նա­յեց: Հի­մա չէր ժպ­տում, դեմ­քը մի տե­սակ սպի­տա­կա­վուն ձգվել, եր­կա­րել էր: Այդ­պես դի­ա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի դեմ­քերն են ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կեր­պա­փոխ­վում հան­գուց­յալ­նե­րի դեմ­քե­րի հան­գույն, սա­կա­վար­յու­նու­թյան խոր­շակն է այդ­պես խփում-­խան­ձում Աստ­ծո կող­մից արար­վա­ծի դի­մա­գույ­նը: Նկա­րի պես պատ­կեր լի­ներ ասես` խե­լա­գա­րու­թյան շե­մա­փայ­տի գլ­խա­վերևում շր­ջա­նակ­ված: Բայց ար­կա­ծախնդ­րու­թյան հրա­հանգն ար­դեն տր­ված էր, և Հա­կո­բը դարձ­յալ շրջ­վեց սալ­քա­րի կող­մը: Խո­րը շունչ քաշ­եց, ինքն իր մեջ պրկ­վեց, փայ­տի ծայ­րը մո­տեց­րեց, մտց­րեց սալ­քա­րի տակ ու կող­քի վրա կտ­րուկ բարձ­րաց­րեց: Սալ­քարն իր խլու­թյան հա­վա­սա­րակշ­ռու­թյան մեջ մի պահ տա­րու­բեր­վեց ապա սա­հեց, փա­խավ իր նախ­նա­կան դիր­քից ու… օդը մի պահ բռնկ­վեց-­բո­ցա­վառ­վեց ան­սո­վոր փայ­լով, շր­ջա­պա­տի գույ­նե­րը անբ­նա­կան բռն­կում­նե­րով խտա­ցան, և նույն պա­հին էլ իր ամ­բողջ գե­ղեց­կու­թյամբ ցո­լաց ու խթխ­թաց հս­կա օձը:

Հա­վի­տե­նու­թյան շուր­թե­րը դո­ղա­ցին ու ան­շար­ժա­ցան:

Եվ շլա­ցու­ցիչ այդ պա­հը ժա­մա­նա­կի քթից թռավ ու փշա­քաղ­վեց: Վերևի տա­փա­րա­կում արա­ծող ձին գլու­խը կտ­րուկ բարձ­րաց­րեց ու, խո­տի փուն­ջը բե­րա­նում, ան­շար­ժա­ցավ: Քա­րի վրա իջած ար­ծի­վը թռիչ­քի հա­մար պար­զած թևերն իջեց­րեց ու ներ­քաշ­վեց քա­րե պատ­յա­նի մեջ: Տաք ապա­ռա­ժի երե­սով վա­զող մո­ղե­սը ըն­թաց­քը կտ­րուկ սան­ձեց, կանգ­նեց, մի ոտ­քը բարձ­րաց­րեց ու գլու­խը թեք պա­հած` քան­դակ­վեց, դար­ձավ ապա­ռա­ժի մի մա­սը: Գե­տից ջուր խմող մաս­րե­նին կեղևի տակ սեղ­մեց ջրա­տար երակ­ներն ու ձուլ­վեց փշոտ լռու­թյա­նը: Եվ փշա­քաղ­ված պա­հի մեջ զն­գաց ու ճաք տվեց վա­խի հա­յե­լին:

Օձը կծկ­վեց, տե­սիլ­քի առաջ հայտն­վա­ծի անակն­կալ շփո­թով ինքն իր գա­լար­նե­րի մեջ ման­րիկ խշր­տո­ցով հո­սեց-­հա­վաք­վեց, և հետ­մի­ջօ­րե­ի շի­կա­ցած օդը նոս­րա­ցավ-թրթ­ռաց հան­կար­ծա­կի­ո­րեն բռնկ­ված պաղ­շունչ քա­մուց: Հե­տո դարձ­յալ շոգ էր: Շոգ էր ու լռու­թյուն և շոգ ու լռու­թյան մեջ ինչ­-որ մի կույր տե­սիլք էր ուր­վագծ­վում-­կոր­չում մարդ­-օձ դա­րա­վոր թշ­նա­ման­քի թանձ­րույ­թում, և օձն իր մեջ զգաս­տա­նում էր: Սառն ու զգոն, ար­յան մեջ տրո­փող վաղն­ջա­կան իմաս­տու­թյամբ օձը գլու­խը դան­դաղ բարձ­րաց­րեց, ու տղեր­քը սր­վե­ցին: Օձի մաշկն ասես վրձ­նա­հար­ված­նե­րով նախ­շած` փայ­լում-ճտվ­տում էր լույ­սի մեջ: Ու լույ­սը թու­նա­վոր­վում էր: Ու տղեր­քը փշա­քաղ­վում էին: Առայժմ վճիռ չկար, զուտ բնազ­դի նախ­նա­կան խաղ էր ու հմա­յու­մի կա­խար­դանք: Այդ հե­տո էր, որ սթա­փու­թյու­նը գոր­ծո­ղու­թյան պար­տադ­րանք դար­ձավ: Օձը ձգ­վեց գա­լար­նե­րի վրա և հպարտ գլու­խը վե­հո­րեն ետ գցած, երկճ­յուղ լե­զուն խա­ղաց­նե­լով, նա­յեց ար­ձա­նա­ցած տղեր­քին: Ներ­փակ, ան­շարժ պատ­կեր էր. տղեր­քը` թու­նա­վոր խա­ղի մեջ կա­մո­վին ներ­քաշ­ված թիմ, օձը` իր գո­յու­թյան թի­կուն­քին կանգ­նած թու­նա­վոր սա­ռույց:

Օձը առա­ջին ան­գամ չէր հան­դի­պում մար­դու, նախ­շուն մաշ­կով հս­կա օձի կյան­քում մար­դու հետ հան­դիպ­ման պա­հեր էլի էին եղել, բայց մի տե­սակ հպան­ցիկ ու թեթև էին ան­ցել` դու քո, ես իմ ճամ­փի ճամ­փորդն եմ, արի փոր­ձան­քը մե­զա­նից վա­նենք` համր պայ­մա­նով ու հան­դուր­ժող վար­քով: Այս մի հան­դի­պու­մը, սա­կայն, բա­ցա­հայտ ու դա­վա­դիր երանգ ու­ներ իր մեջ, և օձը, հա­մե­նայն դեպս, թույ­նի երա­կը բաց պա­հեց:

Մնա­ցածն ասես հին պատ­կե­րի կրկ­նու­թյուն լի­ներ. մտ­քի մեջ փա­խուս­տի աջ ու ձախ արա­հետ­նե­րից ամե­նա­կարճն ընտ­րե­լով, օձը գլուխն իջեց­րեց, սկզ­բում մի տե­սակ խա­բու­սիկ ծո­րա­լով, ապա կտ­րուկ ու մի­ան­գա­մից քշեց դե­պի թփե­րի կող­մը: Հա­կո­բը տե­ղում զս­պա­նակ­վեց, թռավ ու փայ­տը ձեռ­քին կանգ­նեց օձի դի­մաց: Առայժմ ապա­հով ու անվ­տանգ հե­ռա­վո­րու­թյան վրա: Օձը դարձ­յալ հո­սեց-­հա­վաք­վեց ու սող­քի մեջ ֆշ­շաց­րեց դեռ ան­չար: Ու այդ ըն­թաց­քում մտա­ծում էր, իր սա­ռը հաշ­վար­կում հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի ողջ գու­նա­պատ­կերն ամ­բող­ջաց­րեց և իբր հաշտ­վո­ղա­կան` կա­տակ էր արե­ցինք` վար­քը փափ­կաց­րեց, կծի­կը դարձ­յալ քան­դեց ու թվաց­յալ հանգս­տու­թյամբ սո­ղաց ու­րիշ ուղ­ղու­թյամբ: Հա­կո­բը լրիվ էր ներ­քաշ­վել հմա­յու­մի խա­ղում` նո­րից զս­պա­նակ­վեց ու թռավ, և այս ան­գամ օձը ըն­թաց­քը դժ­վա­րու­թյամբ, շա՜տ դժ­վա­րու­թյամբ սան­ձեց, գլու­խը ծանր բարձ­րաց­րեց ու Հա­կո­բին նա­յեց իր իս­կա­կան` օձա­յին հա­յաց­քով:

Այդ պա­հից սկ­սած վտան­գի լեզ­վա­կը տագ­նա­պա­լի թրթ­ռաց ու կախ­վեց իրա­կան սպառ­նա­լի­քով:

Գլու­խը հպար­տո­րեն ետ գցած` օձն սպա­սում էր: Եվ դարձ­յալ մտա­ծում ու ջա­նում էր մա­զի անն­կատ ու թեթև ճշգր­տու­թյամբ տա­րան­ջատ­վել իր շուրջն հյուս­վող թշ­նա­ման­քից: Բայց սպառ­նա­լի­քը չա­փա­զանց էր բաց­ճա­կատ ու մեր­կամ­կան, և թույ­նի առա­ջին կա­թի­լը եռաց ու մղ­վեց դե­պի ատա­մի ծայ­րը: Երկճ­յուղ փայ­տը ձեռ­քին` Հա­կո­բը մո­տե­նում էր, և ժա­մա­նա­կը բա­րա­կում ու հո­սում էր ասես ավա­զի մի­ջով: Թու­նա­վոր խա­ղը գնա­լով ահագ­նա­նում-­շի­կա­նում էր: Հա­կո­բը մո­տե­ցավ, երեք-­չորս քայլ հե­ռա­վո­րու­թյան վրա կանգ­նեց, ու դյութ­վա­ծի նման աչք­-աչ­քի նա­յում էին: Ասես նա­յում էին կա­խար­դա­կան հա­յե­լու, և կա­խար­դա­կան հա­յե­լու ար­տա­ցոլ­քում Հա­կո­բը նոր մի­այն զգաց, որ ար­յու­նը երակ­նե­րում պա­ղում է: Նենգ ու դա­վա­դիր զսպ­վա­ծու­թյան և այդ հե­ռա­վո­րու­թյան վրա սպա­սու­մի ամեն մի ավե­լորդ ակն­թար­թը մա­հա­ծին կա­րող էր լի­նել, Հա­կո­բը քայլ արեց գնա­լու, բայց նույն պա­հին էլ ոտ­քը մտա­փոխ ետ դրեց ու փայ­տի ծայ­րը մո­տեցրեց օձի դն­չին: Օձը կտ­րուկ ետ տա­րավ գլու­խը: Փայ­տի ծայ­րը մո­տե­նում էր, ու օձը կեռ­վեց, ավե­լի ետ ըն­կավ: Խաղն ար­դեն չա­փա­զանց էր լր­ջա­ցել, սա ար­դեն խաղ էր կրա­կի հետ, ձո­րում ափե­ափ զարկ­վող հե­ղե­ղի հետ և այդ խա­ղը տա­նուլ տա­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը կեր­պա­րանք էր առ­նում իր իսկ հու­նը քան­դե­լով: Բայց այլևս ան­դի­մադ­րե­լի էր խա­ղի մեջ ներ­քաշ­ված­նե­րի գայ­թակ­ղու­թյու­նը, և կա­խար­դա­կան փայ­տի­կը տր­վեց նա­խախ­նա­մու­թյան ձեռ­քը: Իր գա­լար­նե­րի վրա ման­գաղ­ված օձը դեռ համ­բե­րա­տա­րու­թյամբ սպա­սում էր: Փայ­տի ծայ­րը վտան­գի սահ­մանն ան­ցել ու մո­տե­նում էր, և օձը անս­պա­սե­լի­ո­րեն կրակ­վեց: Կրակ­վեց, խփեց փայ­տի ծայ­րին ու նո­րեն ետ թռավ: Օձը սխալ­վել էր, չա­րու­թյունն ավե­րիչ թա­փով ներ­սում թրթ­ռաց ու մինչև վերջ բա­ցեց թույ­նի ծո­րա­կը: Օձը սևեռ­վել նա­յում էր Հա­կո­բի ու­ղիղ աչ­քե­րին, և այդ դա­վա­դիր հմա­յու­մի խոր­քե­րում եռում ու ման­րա­մասն թանձ­րա­նում էր թույ­նը: Օձը սևեռ­վել, ու­զում էր բռ­նել Հա­կո­բի աչ­քա­թար­թը և աչ­քա­թար­թի մեջ խո­ցել: Եվ այս­տեղ ձին դարձ­յալ խրխն­ջաց, ար­ծի­վը թռավ քա­րի վրա­յից, մո­ղե­սը բարձ­րաց­րած ոտքն իջեց­րեց, վա­զեց մտավ ժայ­ռա­ճեղ­քը, Հա­կո­բը աչ­քե­րը թար­թեց, և օձը կրակ­վեց… Եվ նույն պա­հին, ասես պայ­մա­նա­վոր­ված, տղեր­քի շպր­տած քա­րե­րը կարկ­տի նման թափ­վե­ցին օձի գլ­խին: Խաղն այլևս խաղ չէր, և բա­ցա­հայտ թշ­նա­ման­քի ոլոր­տում վրե­ժը ելավ խո­լա­պա­րի: Օձն իր շուր­ջը գա­լար­վե­լով դարձ­յալ հա­վաք­վեց և այդ ըն­թաց­քում անընդ­հատ գլուխն էր պա­հում, գա­լար­նե­րի մեջ գլու­խը հար­մար թաքց­նե­լով մտա­ծեց և անե­լի­քը մտ­քում ճշտած` թվաց­յալ ան­ճա­րա­կու­թյամբ տղեր­քին խա­բեց ու մկա­նի թու­լաց­ման այդ խաբ­կան­քում էլ կրակ­վեց դե­պի Հա­կո­բը: Չգո­յու­թյան միջ­նոր­մը մի պահ թա­փան­ցիկ ճոճ­վեց Հա­կո­բի աչ­քե­րի առջև, ժա­մա­նա­կը խտա­ցավ չա­րա­գուշ­ակ, բայց բնազ­դը լրիվ էր ար­թուն, ու կողմ­նո­րոշ­ու­մը մի­ան­գա­մից հս­տակ­վեց. Հա­կո­բը շուռ եկավ, թա­փով ոստ­նեց, և նույն պա­հին Ջի­վա­նի­կի շպր­տած քա­րը կպավ օձի ու­ղիղ գլ­խին: Քա­րը կպավ և ոխա­կա­լու­թյան վաղն­ջա­կան բնազ­դը ակն­թար­թա­յին բռն­կու­մով ար­դա­րա­ցում ու հա­մոզ­մունք դար­ձավ Ջի­վա­նի­կի մտ­քում.

Օձին մի հա­վա­տա, մի­ա­միտ ար­դար,

Գլու­խը ջախ­ջա­խե որ­տեղ որ տե­սար.

Ան­պի­տան սո­ղու­նը թող չապ­րի եր­կար,

Քա­նի որ դա­ժան է, գի­տի վնաս տալ:

Քա­րը անխղ­ճո­րեն ճիշտ էր կպել, և վրե­ժի թա­փը փշր­վել էր օձի եռան­դում: Առա­ջին թա­փի կա­սե­ցու­մը, սա­կայն, դեռ պայ­մա­նա­կա­նո­րեն էր ավար­տի սկիզբ, և օձն իր մեջ հա­վաք­վեց միտք ու մկա­նի ողջ պաշ­ա­րով: Գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նման ըն­թաց­քը թե­պետ հուշ­ում ու օձա­յին վար­քը իմաստ­նու­թյամբ էր չա­փի բե­րում, բայց վայ­րա­գո­րեն սաստ­կա­ցող ցավն ար­դեն վրեժխնդ­րու­թյան հրա­հանգ էր, և օձը գնաց նոր գրո­հի: Գնաց ատե­լու­թյամբ, իր նախ­նի­նե­րի կի­սատ մնա­ցած վրե­ժով ու օձա­յին տոհ­մի ողջ չա­րու­թյամբ, բայց դա այլևս նա­խախ­նա­մու­թյան շե­մին ուխտ գնա­ցող մարմ­նի կույր թափ էր, որ ըն­դա­մե­նը ճիշտ շպրտ­ված մեկ քա­րով սանձ­վեց: Ցավն այժմ սուր չէր, մանր ցո­լան­քով ասղն­տում ու կար­ծես գա­լիս էր մի ու­րիշ օձի մարմ­նից: Գա­լիս ու մա­րում էր իր աս­տի­ճա­նա­բար մթագ­նող ու­ղե­ղում: Եվ խուլ թմ­բի­րի մեջ այդ ծեծ­ված, այդ հանձն­վող մար­մինն իր ներ­սում դեռ կու­տա­կում ու եռաց­նում էր թույ­նի վեր­ջին պաշ­ար­նե­րը: Բայց դա ավարտ­ված կիրք էր, ըն­դա­մե­նը պարպ­ված մարմ­նի ճիգ էր, որ վրեժխնդ­րու­թյան հով­տից սկս­վում ու կես ճա­նա­պար­հին մա­րում էր:

Ձին հի­մա կանգ­նած էր գլու­խը բարձր ու ան­շարժ, ար­ծիվն իր պտույտն ավար­տել ու այս ան­գամ իջել էր մո­տա­կա բար­դու կա­տա­րին, մո­ղե­սը դարձ­յալ շրջ­վել ու գլու­խը դուրս` նա­յում էր ժայ­ռա­ճեղ­քից, և ժա­մա­նակն անա­սե­լի լար­վա­ծու­թյու­նից քրտ­նում էր: Եվ տղեր­քը կաշ­կանդ­վում ու խեղ­ճա­նում էին մի տե­սակ օտար չափ­ման մեջ: Եվ օձը մեռ­նել ու­զեց… Ամեն մի շն­չա­վոր թր­թիռ ու իր մեջ հո­գի կրող ամեն մի արա­րած նող­կան­քի թանձ­րույ­թով նրա­նից արա­գո­րեն օտար­վում էին, գո­յու­թյան մեծ տո­նա­հան­դե­սում խամ­րում էին շր­ջա­պա­տի գույ­նե­րը, խամ­րում էր արևի լույ­սը, խամ­րում էր ապ­րե­լու կիր­քը, ու օձն իր բա­ժին կյան­քը չու­զեց ապ­րել ու մեռ­նել ու­զեց: Ման­րիկ դո­ղով նախ պո­չը շար­ժեց, բե­րեց, դան­դաղ ու ման­րա­մասն փա­թա­թեց վզին ու… ձգեց, ձգեց ցա­վով, տա­ռա­պան­քով, վեր­ջին ճի­գով… Ակ­նագն­դե­րը բնե­րի մեջ մե­ծա­ցան, օղակ­նե­րը ահագ­նա­նա­լով սեղմ­վում-­նե­ղա­նում էին, թմ­րու­թյունն աս­տի­ճա­նա­բար բռ­նում, կաշ­կան­դում էր ջիլ-մ­կան­նե­րի խա­ղը… Հե­տո տի­ե­զե­րա­կան խլու­թյուն իջավ, և օղակ­նե­րը դան­դաղ բաց­վե­ցին…

Նվազ, ան­ճար, ինքն իր շն­չից քա­րա­ցած լռու­թյան մեջ տղերքն սպա­սում էին. նրանց մեջ դեռ դա­վի կաս­կած կար` խո­րա­ման­կում է: Բայց օձի քրքր­ված մար­մինն ան­շարժ էր, ու Հա­կո­բը սիրտ արեց մո­տե­ցավ: Փայ­տի ծայ­րով պո­չը զգույշ մի կողմ քաշ­եց ու փշա­քաղ­վեց. օձի աչ­քե­րը բնե­րից դուրս էին թռել, վի­զը ան­հա­վա­նա­կան չա­փով բա­րա­կել էր ու հս­կա, նախ­շուն մար­մի­նը պարպ­վել էր կեն­դա­նու­թյան վեր­ջին գր­գիռ­նե­րից:

…Հե­տո տղեր­քը ձո­րից ելել ու իծաշ­ա­րուկ գնում էին: Լուռ, գլ­խա­հակ, աշ­խար­հից հա­վաք­ված ու իրենք իրենց մեջ: Հեռ­վից նա­յո­ղին կթ­վար, թե հու­ղար­կա­վո­րու­թյան թա­փո­րից պոկ­ված ծվեն է ճոճ­վում ձո­րապռն­կին:

Եվ դա վերջն էր, պատ­մու­թյան ավար­տը: Վեր­ջի ամ­փոփ մո­լո­րու­թյու­նը գու­ցե թե վաղ­վա օր­վա մեջ խղ­ճի վրա ծան­րա­ցող քար դառ­նար, տղեր­քի ներ­փակ տն­քոց­նե­րում գու­ցե թե հուշ­ը տե­սիլ­քի պատ­կե­րով ուր­վագծ­վեր, բայց դա ըն­դա­մենն ավարտ­ված պատ­մու­թյուն ու հուշ­ի վե­րապ­րում էր լի­նե­լու, իսկ Ջի­վա­նի­կի հա­մար…

Իսկ Ջի­վա­նի­կի հա­մար, այդ օր­վա­նից սկ­սած, ժա­մա­նա­կը շրջ­վեց, իր ըն­թաց­քի մեջ ագուց­վեց ու գնաց ու­րիշ հու­նով: Եվ ու­րիշ թանձ­րա­ցու­մով, ու­րիշ խոսք ու ծալ­քով, մի տե­սակ խաբ­կան­քի անակն­կա­լի բո­վան­դա­կու­թյամբ: Այդ օր­վա պատ­կերն աչ­քե­րի առջև անընդ­հատ թարմ ու տե­սա­նե­լի, այդ օր­վա պատ­կե­րը հուշ­ի ող­նաշ­ա­րից պոկ­վում-­գա­լիս, ման­րա­մասն առ ման­րա­մասն հստակ­վում, թել առ թել տա­րան­ջատ­վում շու­լալ­վում էր հո­րեղ­բոր կնոջ ոտու­փեշ­ին, փա­թաթ­վում ձգ­վում էր ող­նա­շարն ի վեր` ամ­բող­ջա­նում էր և հա­մա­ձույ­լը դառ­նում էր մի­աս­նա­կան ու տա­պա­լող մի սար­սափ` կախ­ված հուշ­ի և իրա­կա­նու­թյան սահ­մա­նագլ­խին: Ու սկս­վեց կեր­պա­րա­նա­փո­խու­թյու­նը… Հո­րեղ­բոր կի­նը աչ­քե­րի շամփ­րող ատե­լու­թյամբ պտտ­վում, գա­լիս ու ըն­թաց­քի մեջ հան­կար­ծա­կի կեր­պա­րա­փոխ­վում դառ­նում էր նախ­շուն մաշ­կով հս­կա օձ… Ու գլու­խը գա­լար­նե­րի վրա բարձ­րաց­րած` նա­յում էր ասես գե­հե­նի խոր­քից: Նա­յում ու թու­նա­վոր սար­սափ էր սփ­ռում աջ ու ահ­յակ, նա­յում ու քրքրում-­քան­դում էր տղա­յի ոսկ­րա­ծու­ծի շա­ղա­խը: Ու օրը կիս­վում էր. ցե­րե­կը դառ­նում էր փա­խուս­տի արա­հետ, գիշ­ե­րը` իր խորհր­դա­վո­րու­թյան ծալ­քե­րում հյուս­վող մղձա­վանջ: Ու ելք չկար, փա­խուս­տի որևէ արա­հետ չէր նշ­մար­վում. օձը սո­ղում էր օրե­րի մի­ջով, սո­ղում էր տղա­յի մտ­քում, սո­ղում էր երա­զում, սո­ղում ու անընդ­հատ մո­տե­նում էր: Հե­տո մի տե­սակ կա­յուն ու վերջ­նա­կա­նա­պես նույ­նա­ցան` կինն ու օձը: Ու գո­յա­ցավ մե­կը` Օձա­կի­նը: Եվ հայտն­վեց անկրկ­նե­լին ու բա­ցա­ռի­կը` Կի­նօ­ձը: Ու քայլ­քը փոխ­վեց սող­քի, սող­քը փոխ­վեց քայլ­քի, ու քայ­լա­սող­քը արա­հետ­վեց զա­վեշ­տի հով­տում… Բայց պատ­կե­րի մեջ գե­րիշ­խողն օձն էր, որ սո­ղում ու մո­տե­նում էր ար­թուն վրե­ժով` թույ­նի երա­կը բաց, պա­ղար­յուն գա­լա­րու­մով… Բայց ամեն ան­գամ մա­զա­պուրծ մի ելք դեռ գտն­վում էր, ար­թուն մի նյարդ թրթ­ռում ու ամեն ան­գամ փր­կու­թյան մի շա­վիղ բա­ցում էր, մինչև առեղծ­վա­ծա­յին այն օրը, երբ…

Այդ օրը դեռ առա­վո­տից էր իր խորհր­դա­վո­րու­թյան մեջ թնջկ­վել. հար­յուր տա­րե­կան Հեր­մոն տա­տը, մահ­վան մահ­ճում աչ­քե­րը բա­ցել, իր Արուս աղջ­կան ասել էր. «Իմըս հեչ, իմըս ան­ցավ, այ­դի Բեն­կո­յենց ղա­րա­չու գոր­ծերն են գեշ. քի­չըմ առաջ սա­տա­նե­քը եկել, հար­ցու­փորձ կե­նե­ին: Սա­տա­նե­քը լավ բա­նի հա­մար ին­չի՞ պի­տի գան…»: Ճամ­փոր­դի տաք ու պաղ քր­տինք կա­պած ան­հու­սու­թյան մեջ, վախ­վո­րած­-ան­միտ ժպի­տի չնշ­մար­վող շո­ղով զար­մա­ցել, ասել էր. «Էս ի՞նչ օյին­բազ կյանք է. մեռ­նե­լու մեջ էլ լր­ջու­թյուն չկա»: Ու պա­տի կող­մը շրջ­վել, հո­գին ավան­դել էր:

Անակն­կալ աղ­բեր­գու­թյան շամփ­րոց չէր ու տա­րիքն առած կնոջ անար­ցունք ավարտ էր, որ իր խորք ու բնույ­թով բա­նա­կա­նու­թյան փա­փուկ շր­ջագ­ծով պի­տի ամ­փոփ­վեր, և հենց բո­թի այդ թեթևու­թյունն էր պատ­ճա­ռը, որ նրա վեր­ջին խոսքն ասես ավե­լի շուտ էր ըն­թացք վերցրել, ու Բեն­կո­յենց հար­սի դա­տավճ­ռի լուրն իր մահ­վան լու­րից առաջ էր թևավոր­վել: Թևավոր­վել ու դար­ձել էր դա­տավճ­ռի անձ­նա­գիր: Ճամ­փոր­դի դա­տավճ­ռի անձ­նա­գիր: Եվ լու­րը երբ թի­րա­խին էր հա­սել, մաղ­ձը նրա մեջ ջրի­կա­ցել ու դուրս էր եկել ափե­րից: «Էս ինչ ան­բռնվե­լու կրակ են, որ չափ ու սահ­ման չու­նին, հո­գե­վար­քի մեջ ան­գամ թա­րախ ու թույն են,- իր հաս­ցե­ին Հեր­մոն տա­տի վեր­ջին խոս­քը լսել ու փրփ­րել էր Բեն­կո­յենց հար­սը,- դա­գա­ղի կա­փա­րի­չի տակ ան­գամ ձեռ­քե­րը քա­րին կը տա­նին` վեր­ջին պա­հին մե­կի աչ­քը հա­նե­լու հա­մար, մահ­վան զա­ռան­ցան­քի մեջ ան­գամ իրենց մեջ թույն կը եռաց­նեն. կեր­թաս, ջհան­դա­մը եր­թաս,- ասել էր,- գո­նե չք­վե­լուց առաջ ողոր­մի տա­լու սիրտ թող մարդ­կանց, որ վեր­ջին մե բու­ռըմ հո­ղը վրեդ անեծ­քով չը ցը­կեն»: Անեծք, այ­սինքն, ան­մե­ղի չք­մե­ղան­քով իրե­նից վա­նել ու ու­րիշ­ին էր հաս­ցե­ագ­րել` ողոր­մի տա­լու բա­րե­պաշտ մե­ծա­հո­գու­թյունն իր ան­մեղ կրծ­քին որ­պես շքան­շան պա­հե­լով: Ողոր­մի տա­լու բնույթն, իհար­կե, ապ­րող­նե­րի մեջ ար­ճի­ճի ծան­րու­թյամբ պի­տի չա­փակշռ­վի, բայց ողոր­մի տվո­ղը նախևառաջ ողոր­մի վերց­նե­լու վաս­տակն էլ պի­տի ու­նե­նա: Երկն­քի մեծ հաշ­վարկ­նե­րի սար­դոս­տայ­նից զատ­ված: Ու ապ­րա­ծով հաս­տատ­ված: Իսկ վաս­տա­կի վկա­յա­գիրն էլ թե­պետ երկ­րի վրա է գր­վում, բայց վերջ­նա­փու­լում երկն­քում է վա­վե­րաց­վում: Կույր, անըմբռ­նե­լի մտաթն­ջուկ էր հյուս­վել, ու գյուղն ընկղմ­վեց մո­լոր­յալ ցնոր­քի ճահ­ճու­տում. Հեր­մոն տա­տին թա­ղել ու տագ­նա­պի լար­վա­ծու­թյամբ սպա­սում էր: Իսկ սպա­սումն էլ իր լար­վա­ծու­թյան մեջ չբոր­բոս­նեց. ըն­դա­մե­նը վեց օր հե­տո, երե­կո­յան, ձեռ­քը հա­ցին մեկ­նած Ջի­վա­նի­կի վրա հո­րեղ­բոր կի­նը ակիշ էր շպր­տել. իր հա­մար թե­պետ զայ­րույ­թի մար­ման թի­րախ, բայց դա ըն­դա­մե­նը չա­րու­թյան սևեռու­մի ան­հա­ջող փորձ էր եղել, որով­հետև ձեռ­քը դեռ օդում հան­կար­ծա­կի թու­լա­ցել, կաց­նատ­ված ճյու­ղի պես կող­քից կախ­վել էր: Զո­րա­վոր միջ­նոր­դու­թյան մի­ջանկ­յալ մի ալիք շամփ­րել, մի կող­մը լրիվ փայ­տաց­րել էր, լի­նե­լի­ու­թյան վկա­յա­թե­լերն անս­պա­սե­լի­ո­րեն խճճ­վել էին, ու նա ան­կո­ղին էր ըն­կել: Հեր­մոն տա­տի յոթ­նօ­րե­քին նրա Արուս աղ­ջի­կը երևակա­յու­թյան տր­վել ու բո­թի կան­չով հե­ռու տե­ղից եկած իրենց բա­րե­կա­մու­հուն գու­նա­զար­դու­մով պատ­մում էր. «Ախ­չի, էդ կնի­կը երեք օր անընդ­հատ մե ձե­նիմ բո­ռար կը, կողն­քին մե­ջը գա­լար­վիր ու տե­սիլք­նե­րի թն­ջուկ­նե­րում հո­լի պես պտտ­վիր կը: Ես չեմ տե­սել, տես­նող­ներն են պատ­մել: Երեք օր­վա մեջ սար­սա­փը չան­չա­վոր­վեց ու սար­դոս­տայն կա­պեց գյու­ղի գլ­խին: Չոր­րորդ օրն առա­վոտ­յան գյու­ղի վրա մե ան­սո­վոր սև ամ­պըմ կախ­վեց. ես էդ մե­կը իմ աչ­քով եմ տե­սել: Ու եր­թա­լով թանձ­րա­ցավ: Կե­սօր­վա կող­մին ամ­պը հան­կար­ծա­կի ճեղք­վեց, խոր­քում երևաց կար­միր հրա­հե­ղու­կի կու­րաց­նող մե շեր­տըմ, ու հենց էդ ժա­մա­նակ էլ նա հա­նե­լուկ դար­ձավ. կսե` դու­ռը ներ­սից փա­կել ու բո­ռար կը. «Պո­չա­վոր ան­տեր­ներ, հե­ռու մնա­ցեք ինձ­նեն, ինձ­նեն ի՞նչ կու­զեք, հե­ռու մնա­ցեք»: Կսե` ինչ­-որ մե պա­հիմ ձե­նի տա­րած­ման ուղ­ղու­թյու­նը փոխ­վեց. ին­քը ներ­սը, բայց ձե­նը գի­տես տը դըր­սեն թափ կառ­ներ, ծա­վալ­վիր կը: Էդեվ ին­քը էլի ներսն էր, բայց ձե­նը հի­մի երկն­քեն կը լսվիր. «Ին­ձի բաց թո­ղեք, ո՞ւր կը տա­նիք, ծուռ­պոչ ան­տեր­ներ, բաց թո­ղեք ին­ձի»: Ձե­նը ող­բի պես տա­րած­վավ, բարկ­նա­լով հե­ռա­ցավ ու մա­րեց: Էդեվ երկն­քի էդ կու­րա­ցու­ցիչ շեր­տում սև, գա­լա­րուն մե հետ­քըմ նշ­մար­վեց, մե պա­հըմ թրթ­ռաց ու կո­րավ էդ հրա­հե­ղու­կի ցոլ­քե­րում: Ու ամ­պը պռունկ­ներն իրար բե­րեց:

Եվ լռու­թյու­նը մա­նա­նա­յի պես երկն­քեն իջավ…»:

Աչ­քի տե­սածն ու մտ­քի ար­ձա­նագ­րա­ծը իրենց խղճին թող­նենք ու զուտ երևույթն ար­ձա­նագ­րենք. այդ օր­վա­նից նա­հա­պե­տա­կան գյու­ղում մի տե­սակ խորհր­դա­վո­րու­թյան թմ­բիր գո­յա­ցավ: Ահու­դո­ղը ողջ գյու­ղով մեկ լուս­նո­տի վար­քով ծա­վալ­վեց ու նա­խա­պաշ­ար­մուն­քի պատ­յան ներ­քաշ­վեց. մար­դիկ մեկ­մե­կու բարևում ու նա­յում էին երկն­քին, միմ­յանց տուն գնում, ժա­մե­րով զրու­ցում էին, բայց իրար չէ­ին նա­յում, նա­յում էին դուռ լու­սա­մու­տին, մարդն ու կինն ան­գամ իրենց ամուս­նա­կան մահ­ճում մեղ­քի հե­ռա­վոր դո­ղով էին վեր­մա­կի փեշ­ը ետ տա­նում… Բայց թե զո­րեղ է հո­սող ջրե­րի բնազ­դը. ժա­մա­նա­կը ռե­տի­նի տակ ներ­քաշ­եց նա­խա­պաշ­ար­մուն­քի եզ­րագ­ծե­րը, օրե­րը հուշ­ա­մաքր­վե­ցին հոգ­սի խոր­շակ­նե­րում, և Ջի­վա­նի­կի մեջ երկ­վու­թյան տե­սիլ­քը դարձ­յալ ջնջ­վեց ու մնաց օձի կենտ մեկ պատ­կեր, որ երա­զում սո­ղում ու վրե­ժի իր լք­ված հով­տում թույն էր եռաց­նում: Ու պատ­կե­րը մտավ տևակա­նու­թյան ոլորտ. օձա­սող­քի կու­րո­րեն երևացող պատ­կե­րը երազ­նե­րի թա­փուր խոր­շե­րում թա­փա­ռում էր մի տե­սակ ար­թուն ներ­կա­յու­թյամբ ու մի­ա­ժա­մա­նակ` մշուշ­ոտ-­տես­լա­կան: Ու դար­ձավ երազ­նե­րի մշ­տար­թուն ու­ղե­կի­ցը, մտավ ժա­մա­նա­կի երակն ու ձգ­վեց տա­րի­նե­րի մի­ջով: Ջի­վա­նի­կը հե­տո ար­դեն քայ­լը պն­դաց­րած այր էր, ան­վան փա­ղա­քուշ երան­գը տա­րի­նե­րի հետ ջնջ­վել էր ու ան­հայտ Ջի­վա­նի­կը դար­ձել էր համ­բա­վա­վոր Ջի­վա­նի, բայց երա­զի մեջ օձը դեռ գա­լիս ու սո­ղում էր հին վրե­ժով: Դա օձի տա­ռա­պան­քի ար­թուն վեր­հուշն էր, որ ժա­մա­նակ­նե­րի մու­թու­լույ­սից ան­դին ձգված իրա­կան տե­սիլ­քը դարձ­նում էր մռմ­ռա­ցող վերք, և սող­քի գա­լա­րուն կա­խար­դան­քում տրո­փող հին ցա­վը գիծ առ գիծ ջն­ջում էր ժա­մա­նա­կի հետ­քե­րը, և որ­պես հմա­յու­մի ցոլ­քով արթ­նա­ցած թարմ պատ­կեր, գա­լիս ու դաջ­վում էր մթ­նող օր­վա գու­նատ դեմ­քին: Ժա­մա­նակն իր պոչն ու գլուխն իրար բե­րում և տե­սա­նե­լի ման­րա­մաս­նե­րով արթ­նաց­նում էր ցա­վի ու վրե­ժի չբ­թա­ցող մոր­մո­քը: Ու սո­ղում էր օձը, ման­րիկ խշր­տո­ցով ինքն իր գա­լար­նե­րի մեջ հո­սում-­հա­վաք­վում էր ու, պա­տեհ մի պա­հի, անակն­կալ կրակ­վում… Ամ­բողջ մի հա­վի­տե­նու­թյուն ասես լց­ված էր օձի սող­քի գա­լա­րուն հրճ­վան­քով. ար­շա­լույս­նե­րը վեր­ջա­լույս էին դառ­նում, վեր­ջա­լույս­նե­րը հալ­վում էին յոթ սա­րե­րի թի­կունք­նե­րում, անձրևներ էին մաղ­վում` թախ­ծի շշու­կով, հող­մեր էին պտտ­վում` վայ­րագ ու շա­ռաչ­յուն, բայց օձը նույն հա­մա­ռու­թյամբ սո­ղում էր: Քա­ռա­սուն տա­րի համ­բե­րա­տար ու սևեռուն սո­ղաց: Քա­ռա­սուն տա­րի շա­րու­նակ օձի թշ­նա­մի թա­փը սանձ­վեց պա­տա­հա­կա­նու­թյան, թե նա­խախ­նա­մու­թյան կույր բնազ­դով: Քա­ռա­սուն տա­րի հե­տո, այ­նու­ա­մե­նայ­նիվ, Թիֆ­լի­սի իր բնա­կա­րա­նում, երա­զի մեջ օձը խայ­թեց Ջի­վա­նուն: Քնա­թա­թախ ու սար­սա­փա­հար Ջի­վա­նին շտկ­վեց, նս­տեց ան­կող­նում, ու աչ­քը կպավ պա­տու­հա­նին. դեմ­քը ապա­կուն հպած` հո­րեղ­բոր կի­նը դր­սից նա­յում էր:

Աղբյուր՝ Հայաստանի գրողների միության գրական կայք։

Լրահոս
Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կոմիտասը օտարազգիներին էլ է հուզում արտասվելու աստիճան Աղանդներ Ռոբերտ դե Նիրոյի ամենաբարդ դերը «էլ ինչ պետք է պատահի, որ Երևանի քաղաքապետարանի ղեկավարները անհանգստանան ազգային արժեք համարվող Իսաբեկյանի կտավների համար…» Ընթերցասերներին կներկայացվեն Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքեր Ժամանակակից մեկնաբանությամբ «Օնեգին»-ը բարձրացավ Ռուսական թատրոնի բեմ
website by Sargssyan