USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին

 

Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի:

Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց հայորդիներին՝ ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական հոգևոր կենտրոն այցելելու առիթով:

Վեհափառ Հայրապետը վարժարանի սաներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, խոսեց հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի կարևոր դերակատարության մասին՝ հաստատելով, որ Մայր Աթոռը Աստծո կողմից հայ ժողովրդին տրված շնորհ է և քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները կարողացել են հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին հասած բոլոր փորձությունները: Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդին մշտապես առաջնորդել է փրկության ուղիով:

Նորին Սրբությունը վերհիշեց նաև Արգենտինա կատարած Հովվապետական այցելության շրջանակներում իր այցը Մխիթարյան վարժարան, գնահատանքով խոսեց կրթական հաստատության բարերարների ազգօգուտ և մարդասիրական ծառայության մասին:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց վարժարանի սաներին, որ որտեղ էլ ապրեն՝ կարողանան զգալ Սուրբ Էջմիածնի զորությունն ու օրհնությունն իրենց կյանքում, ներշնչվել հայ ժողովրդի հերոսական պատմության դրվագներով, հայկական հոգևոր և մշակութային արժեքներով:

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը պատասխանեց նաև պատանիներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր ծառայությանը և Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին:

Վերջում Նորին Սրբությունը սաներին մաղթեց բարի կեցություն, ուրախ և հոգևոր ապրումներով լեցուն օրեր Հայաստանում:

Աղբուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք
website by Sargssyan