Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Մի սուրբ հայր Սաբայի աշակերտը` աբբա Պետրոս քահանան, մեզ պատմեց սուրբ հոր մասին և ասաց. «Երբ աբբան սուրբ Մակա­րիոսի և Գերասիմի միաբանությունում էր, այնտեղ մի եղբայր վախ­ճանվեց. և չլսեց ծերը՝ մինչև որ եկեղեցու սպասավորը հնչեցրեց զան­գերը, որպեսզի բոլորը հավաքվեն` տանելու մեռելին: Եկավ ծերը և տեսավ եղբոր դին` դրված եկեղեցում, տրտմեց՝ «քանզի», – ասաց, – «չողջունեցի նրան՝ նախքան այս կյանքից դուրս գալը»: Մոտեցավ մեռելի մահճին և ասաց. «Արի՛, եղբա՛յր, և ինձ ողջո՛ւյն տուր»: Եվ մեռելը նույն պահին հարություն առավ և ողջունեց ծերին: Եվ ծերը նրան ասաց. «Այժմ ննջի՛ր և հանգչի՛ր, մինչև գա Քրիստոս՝ Աստծո Որդին, և քեզ հարություն տա»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում