USD
EUR
RUB

Անյա Լեխներ. «Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Սեպտեմբերի 5-ին «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես եկան թավջութակահար Անյա Լեխները, ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Անյա Լեխները նկատում է, որ ինքը մաեստրո Մանսուրյանի երաժշտության հետ շփվում է 2003 թվականից՝ տարբեր անսամբլների, նվագախմբերի հետ կատարելով նրա ստեղծագործությունները՝ գրված թավջութակի համար։ «Մանսուրյանական արվեստին ծանոթանալու առաջին իսկ պահից նրա երաժշտությունը հուզել է ինձ, եղել հոգեհարազատ, և ես կարծում եմ, որ նա մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»,- ասում է Անյա Լեխները։

Երաժշտագետները նշում են, որ Տիգրան Մանսուրյանը միշտ հավատարիմ է իր ստեղծագործական սկզբունքներին, նրա համար կարևորագույնը եղել են կոմիտասյան ավանդույթները, ազգային հիմքը, և նա կարողացել է այդ ավանդույթները շատ ինքնատիպ կերպով դրսևորել իր ստեղծագործություններում։

Նշենք, որ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Լրահոս
Նունե Սարգսյանը դիտել է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի ցուցանմուշները Ավստրալիայից Ղրիմ են ժամանել Այվազովսկու 4 ժառանգները Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակում Միշտ սպասում եմ Երևան իմ այցելություններին. Ալեքսեյ Շոր Նորայր Գրիգորյան․ Հրաժեշտ գետնախորշերին Վրեժ Սարուխանյան․ Աշխարհի հիվանդ արդարությունը Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. Տեր Եսայի քահանա Արթենյան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում Հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ Սաղմոս ՃԺ Անատոլի Եվդոկիմովի երևանյան շոուն «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները
website by Sargssyan