USD
EUR
RUB

Ապաշխարել

 

Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է (Մատթ. Դ17)

Ապաշխարության խորհուրդը սահմանել է Ինքը՝ Հիսուս Քրիստոս (Հովհ. Ի 22-23): Ապաշխարություն նշանակում է ապա-աշխարել, հետո լալ, ողբալ, կոծել, մի խոսքով՝ կատարած մեղքի համար զղջալ և գործած չարիքի դիմաց սեփական անձը պատժել:

Ապաշխարության խորհրդի ժամանակ հավատացեալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է իր մեղքերը հոգևորականի առջև և նրա միջնորդությամբ անտեսանելիորեն թողություն ստանում անմիջապես Հիսուս Քրիստոսից:

Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին՝ թե ներելի և թե՜ մահացու: Ապաշխարության խորհուրդը կատարվում է պարբերաբար՝ հավատացիալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մարդը իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղանչումի: Ապաշխարության խորհրդակատարը օծյալ հոգևորականն է: Քանի որ Քրիստոս նրանց այդպիսի իշխանություն տվեց՝ ասելով. ՙԵթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի՚ (Հովհ. Ի 22-23): Ինչպես նաև. ՙՃշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում՚ (Մատթ. ԺԸ 18): Ապաշխարության սկիզբը գործած մեղքն ընդունելն է:

Ապաշխարել պետք է կենդանի ու անկեղծ հավատով, որովհետև միայն այդպիսի ապաշխարությունն է ընդունելի Աստծուն և այդպես կարելի է վերստին հաշտվել Աստծու հետ: Եվ եթե ՙՄեղքի վարձը մահն է՚ (Հռոմ. Զ 23), ապա Ապաշխարության պտուղը՝ փրկությունն ու հավիտենական կյանքը: Երբ մեղանչում ենք հավիտենական պատիժ է մեզ վերագրվում, սակայն մեր զղջալու և փոխվելու դեպքում Աստված նաև մեր պատիժն է փոխում ժամանակավորի: Այս պատճառով, թեև խոստովանությամբ թողություն է տրվում բոլոր մեղքերին սակայն մնում է պատիժը, որը վճարում ենք աղոթքով, պահքով և ողորմությամբ: Երբեմն մեղավորն ինքն է կամավորապես ստանձնում որոշակի ապաշխարություն, ինչպես օրինակ՝ որևէ վայելքից հրաժարում և այլն: Այսու լավ ըմբռնելու համար Ապաշխարության խորհուրդը, պետք է մտապահենք հետևյալ կարևոր հանգամանքները.

1. Ապաշխարության խորհուրդը սկսվում է մեղքի գիտակցումից:

2. Մեղքը գիտակցող անձը պետք է անկեղծ զղջում ունենա և այն այլևս չկրկնելու վճռականություն:

3. Նա պետք է դիմի Եկեղեցու օծյալ հոգևորոկաննրին՝ մեղքերը խոստովանելու մտադրությամբ:

4. Որևէ այլ անձ բացի օծյալ հոգևորականից, իրավունք չունի որևէ մեկին խոստովանեցնելու և մեղքերից արձակում տալու: Այդ իշխանությունը աստվածադիր օրենքով միայն նրանց է տրված:

5. Խոստովանության գնացող անձը պետք է պատրաստ լինի իր գործած մեղքերի դիմաց որոշակի նեղություն կրելու:

Աղբյուր՝ Holytrinity.am

Լրահոս
Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք
website by Sargssyan