USD
EUR
RUB

«Սպարտակ» բալետը վտանգված է

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Սպարտակ» բալետային ներկայացումը հարվածի տակ է, վտագ է սպառնում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը։ Նա նշեց, որ «Սպարտակ», «Գայանե» բալետներն իրենց թատրոնի այցեքարտն են, հյուրախաղերի ժամանակ ներկայացնում են հենց «Սպարտակը»։

«Բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանն ինքնուրույն որոշումներ է կայացնում, կրճատում է դերասանների՝ առանց խորհրդակցելու, հաշվի նստելու մեր վարպետների հետ։ Այդ մասին տեղեկացել է բալետի բեմադրող ռեժիսոր, բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, զայրացել է։ Մենք կորցնում ենք այն որակը, որ պարել ենք ութ տարի շարունակ, մեծ աղմուկ բարձրացրել մեր թատրոնի, մշակույթի շուրջ։ Այսօր հենց այդ ներկայացման շնրոհիվ են մեր շատ արտիստներ պահանջված դրսում, հրավիրվում են հյուրախաղերի։

Շուտով կլինի Յուրի Գրիգորովիչի արձագանքը, չնայած մենք ընկերական ճանապարհով փորձում ենք համոզել, հարթել, որպեսզի լուրջ ընթացք չունենա այս մեծ խնդիրը, հակառակ դեպքում կարող ենք վաղը կորցնել «Սպարտակը», ինչը մեզ համար կլինի ճակատագրական։ «Սպարտակ» ներկայացումն ամեն թատրոնում չի գնում»,- ասաց Ռ. Մուրադյանը։

Առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանն ասաց, որ «Սպարտակում» հանդես գալու հնարավորություն իրեն տվել է հենց Յուրի Գրիգորովիչը՝ տեսնելով իր ֆիզիկական կառուցվածքը որպես բալետի դերասան։

«Մեկ ամիս առաջ ինձ կնչել է Արմեն Գրիգորյանն ու ասում է, որ հրաժարվեմ «Սպարտակից»։ Որպես պատճառ այնպիսի բան է ասում, որ որևէ մեկի ուղեղում չի կարող տեղավորվել։ Ասում է՝ նիհար ես այդ կերպարի համար։ Բայց բալետի արտիստը պետք է նիհար լինի։ Եթե ասեր գեր ես, հրաժարվի, չես համապատասխանում, խնդիր չկար։ Սակայն այն պատճառը, որ ինքը ներկայացրեց, ապշած եմ»,- պատմեց Սևակ Ավետիսյանը։

Բալետային խմբի մեծ մասի վերջնական դիրքորոշումն այն է, որ չեն ուզում աշխատել Արմեն Գրիգորյանի հետ։

Լրահոս
Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները Տեր ողորմեա. Անահիտ Պապայան Սուսաննա Հարությունյան․ Էգ քամիների ոռնոցը «Քաոս»-ը եւ «Պատվից առավել»-ը «ՏԷՖԻ-Համագործակցություն» հեռուստափառատոնի հաղթողների թվում են Կիպրոսում հանդես կգա Մոսկվայի հայկական թատրոնը Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար Հայոց Վեհարանը Վրեժ Սարուխանյան․ Տագնապում եմ Արա Հուսիկ․ Անընտրանք Համագործակցության նոր ուղղություն՝ լեհ ճարտարապետների հետ Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու դաշնակահար Եվգենի Սուդբինը հանդես կգան Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները. Մալթայի արտգործնախարար Ժամանակը զոհաբերել հանուն ժամանակի Համեղ ուտեստներ, երգ ու պար. սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը
website by Sargssyan