USD
EUR
RUB

Ռեժիսոր Կարո Բալյանը Օրսկի դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացնելու «Չափն ընդդեմ չափի» ներկայացումը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսի հիման վրա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Կարո Բալյանը ներկայացում է բեմադրել`համագործակցելով Օրսկի Ա. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմի հետ: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին Օրսկի դրամատիկական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բալյանն ասաց, որ հրավերը ստացել է նախորդ տարի: Աշխատել սկսել են այս տարվա օգոստոսի սկզբից: «Շեքսպիրի ստեղծագործություններում շատ են սյուժետային գծերը, և որոշ գաղափարներ ծնվել են փորձերի ընթացքում»,-նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով` ներկայացման մեջ ընդգրկված է տասը դերասան: Ոմանց տեսնելով` Բալյանն անմիջապես որոշել է, թե որ կերպարներն են մարմնավորելու: Նա հավաստիացրեց, որ արտիստների հետ սիրով է համագործակցել: «Բախտս բերել է, և մշտապես աշխատել եմ պրոֆեսիոնալների հետ, սակայն յուրաքանչյուրի հանդեպ անհրաժեշտ է անհատական մոտեցում ունենալ, իսկ առանց ստեղծագործական վեճերի անհնար է ներկայացում բեմադրել»,-խոստովանեց Բալյանը:

Առաջնախաղին ներկա են լինելու թատերագետներ, ռեժիսորներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և այլ քաղաքներից: «Նոյեմբերի մեկից հինգը նախատեսում ենք բեմադրությունը ներկայացնել Հայաստանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային փառատոնին, այնուհետև մատուցելու ենք Մոսկվայի հանդիսատեսին: Հաջորդ տարի այն ցուցադրելու ենք Բիտոլայի միջազգային փառատոնի շրջանակում»,-շեշտեց բեմադրիչը:

Անդրադառնալով Օրսկի պետական դրամատիկական թատրոնի վարկանիշին` Բալյանն ասաց, որ այն ամբողջական վերանորոգումից հետո իր տեխնիկական հագեցվածությամբ համարվում է Ռուսաստանի լավագույն տասը թատրոններից մեկը: «Եվրոպական չափանիշներին համապատասխան հրաշալի թատրոն է»,-եզրափակեց Կարո Բալյանը:

Անժելա Համբարձումյան

Լրահոս
Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք
website by Sargssyan