Արցախյան գինու փառատոնն անց է կացվելու հետաքրքիր նորարարություններով. ԱՀ ՄԵՀԶ

Արցախյան գինու փառատոնն անց է կացվելու հետաքրքիր նորարարություններով. ԱՀ ՄԵՀԶ

Սեպտեմբերի 21-ին «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կկայանա Արցախյան գինու 6-րդ փառատոնը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` փառատոնին մասնակցելու են 3 տասնյակից ավելի գինեգործներ` այդ թվում Հայաստանից, Արցախից և առաջին անգամ Աբխազիայից։

Փառատոնն աշխատանքները սկսելու է առավոտյան ժամը 10:00-ին, բացումը կազդարարվի ժամը 15:00-ին, որին կհաջորդի հագեցած մշակութային ծրագիր՝ համերգ ու թատերական ներկայացում:

Միջոցառման ընթացքում ինչպես միշտ գործելու է արվեստի գործերի ու գյուղական բարիքների տոնավաճառ:

Արցախյան գինու 6-րդ փառատոնն անց է կացվելու հետաքրքիր նորարարություններով ու հագեցած ծրագրով, որին ուղղակի մասնակցել է պետք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում