Կմեկնարկի «Պատմություն կերտելով» խորագիրը կրող հոբելյանական համերգաշարը

Կմեկնարկի «Պատմություն կերտելով» խորագիրը կրող հոբելյանական համերգաշարը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ այսօր ժամը 19:19-ին կմեկնարկի «Պատմություն կերտելով» խորագիրը կրող հոբելյանական համերգաշարը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, նախագծի շրջանակներում կկայանա 5 համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտորների հոբելյաններին:

Առաջին համերգը նվիրված է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ծննդյան 50-ամյակին: Համերգը կկայանա կոմպոզիտորների միության դահլիճում:

Հոկտեմբերի 3-ին ՀԲԸՄ համերգասրահում կնշվի կոմպոզիտոր Ջեննի Ասատրյանի ծննդյան 70-ամյակը, հոկտեմբերի 7-ին կոմպոզիտորների միության դահլիճում՝ Սոֆյա Ազնաուրյանի ծննդյան 60-ամյակը:

Նախագիծը կեզրափակվի ՀՀ ժողովրդական արտիստներ Գեղունի Չթչյանին (90 ամյակ) և Վլադիլեն Բալյանին (95 ամյակ) նվիրված համերգներով, որոնք կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ համապատասխանաբար նոյեմբերի 2-ին և 18-ին:

Վերջին 4 համերգները կմեկնարկեն ժամը 19:00-ին:

Բոլոր համերգների մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում