USD
EUR
RUB

Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիրը

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, 40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-12 տարեկան այցելուների համար: Հռոմեական խճանկարի ցուցադրությունում 10-15 մասնակիցներից կազմված խմբերը կծանոթանան մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություններ կստանան որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին՝ զուգահեռներ տանելով հայ հին և միջնադարյան արվեստի հետ:

Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվի վերականգնողական (ռեստավրացիոն) աշխատանքի դերի ու նշանակության, հուշարձանների պահպանման կարևորության մասին: Այնուհետև մասնակիցները տրամադրվող նյութերով (գունավոր քարեր, ներկեր, պլաստիլին) կփորձեն պատրաստել Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ:

Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահում օգոստոսի 9-ին պաշտոնապես բացված ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը: Ներկայացվում է Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն, որը ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ:

Լրահոս
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին է Վաշինգտոնում կայացել է Կոմիտասին նվիրված համերգ Աղոթք․ Երեկոյի ժամի Շահադիտությունը խոչընդոտում է Աստծու հետ հաղորդակցվելուն Մայր Աթոռի հրատարակած գրքերը ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում Կանցկացվի «Դոլչե վիտա նոն ստոպ» համերգային ծրագիրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին Կամերային նվագախումբը և Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով Ավետիք Իսահակյան․ Հայրենի հողը Համո Սահյան․ Եվ ի՞նչ է տվել․․․ Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները համերգներով կշնորհավորեն Երևանի տոնը Եղիշե Չարենց․ Եվ երբ դադարեց... Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը Բիբլիական Արարատն իր ամբողջ հմայքով ներկայացվեց լեռանը նվիրված ցուցահանդեսում Նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետները կմասնակցեն «Նարեկացիական ընթերցումներին» Ս. Անանիա առաքյալի հիշատակության ուխտի օրհնաբեր օրը Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար All Stars Project երաժշտական խումբը Հայաստանում կկատարի հայտնի դասական գործեր Վրեժ Սարուխանյան․ «Քո՛քդ կտրի, Էյո՛ւբ...» Հենրիկ Էդոյան․ Մի կողմ դիր զրահներդ Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները Սուրբ Անանիա առաքյալ «Առավոտ լուսո ձայնը» համերգ Թուրքիայում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին Մահացել է ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանյանը Սիամանթո․ Սուրբ Մեսրոպ՝ Սուրբին աղօթքը Հրաչյա Թամրազյան. Քեզ վաղվա օրն է դրսում սպասում... ՀՀ նախագահի տիկին. «Ես երկու Արմեն Սարգսյան ունեմ» Չեխիայում սուգ է հայտարարվել երգիչ Կարել Գոտի՝ «չեխական սոխակ»-ի մահվան կապակցությամբ Մեզ հետ անարդարացիորեն վարվողը լավություն է անում մեզ «Ջիվան, քո նվագը աղոթք է». դուդուկի վարպետը նշում է ծննդյան 91-ամյակը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան՝ Պարոնյանի թատրոնում Թումանյանը տիրապետում էր երեխաների լեզվին. մեկնարկեց գրողին նվիրված գիտաժողովը Վահան Տերյան. Հեռավոր, անել լեռնագագաթներ Կո­մի­տա­սի մար­դը Շուշիում տեղի կունենա Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղը» ակնարկի քննարկումը «Կյան­քում խղճմ­տան­քես զատ ես ճա­նա­չե­ցի եր­կու այլ դա­տա­վոր­նե­րի ևս՝ Աստ­վա՛ծ և ժո­ղո­վու՛րդ»
website by Sargssyan