Կբացվի Արամ Իսաբեկյանի ցուցահանդեսը

Կբացվի Արամ Իսաբեկյանի ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panoram.am: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում սեպտեմբերի 10-ին կբացվի Արամ Իսաբեկյանի «Դիմանկարներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը:

Արամ Իսաբեկյանը հայ գեղանկարչության վերջին տասնամյակների ամենաճանաչված հեղինակություններից է: Նա անցել է ստեղծագործական հարուստ ճանապարհ: Ստեղծագործական գերհագեցած և կտրուկ տրանսֆորմացիաներով բնութագրվող իր արվեստում նկարիչը դասական կանոններով ռեալիստական, մանրակրկիտ մշակվածությամբ առանձնացող դիմանկարներից, կոմպոզիցիաներից, ապա սյուրռեալիստական շեշտադրումներով պատկերումներից հասել է աշխարհի սեփական տեսողության ընդհանրացված ու վերացարկված նյութականացմանը:

Հատկապես դիմանկարի ժանրում Արամ Իսաբեկյանն արարել է մի շարք գլուխգործոցներ, որոնք հայ գեղանկարչության ոսկե ֆոնդի մասն են կազմում:

ԿԳՄՍ նախարարությանն հաղորդմամբ, ցուցադրությունում ընդգրկված են տարիների ընթացքում ստեղծած նշանավոր մարդկանց, ընկերների դիմանկարների շարքը: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 25-ը:

Մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում