USD
EUR
RUB

Ահա ձեր մար­դը՝ ձեզ

 

Նա­խաս­տեղծ Ա­դա­մը տար­բեր է այ­սօր­վա մար­դուց, մար­դիկ տար­բեր են մի­մյան­ցից, ո­րով­հետև մար­դը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ու­նի ընտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն:

«Հա­մա­մարդ­կա­յին» բա­ռը գե­ղե­ցիկ է հն­չում, «մար­դա­սի­րա­կա­նը» նույն­պես, «մար­դու ի­րա­վունք­նե­րը», հի­րա­վի, պետք է պաշտ­պան­վեն: Սա­կայն. ո՞վ է մար­դը: Նա՞, ում ա­րա­րեց Աստ­ված, թե՞ նա, ում հա­մար ի­րա­վա­պաշտ­պան­նե­րը ա­րյուն-քր­տինք մտած դրա­մաշ­նորհ­ներ են ստա­նում:

Այ­սօր այս հար­ցը առ­կախ է օ­դում պա­տաս­խա­նի սպաս­ման մեջ: Իսկ կյան­քը հո­սում, անց­նում է մեր կող­քով` անն­կատ ու անշ­շուկ, որ­պես­զի մեզ չխան­գա­րի մեր կարևոր գոր­ծե­րում: Եվ իր գիրկն առ­նում է նրանց, ով­քեր տեն­չում են ի­րեն, քան­զի գի­տեն, որ նրա­նով են ապ­րում: «Եվ այս աշ­խար­հի կեր­պա­րան­քով մի՛ կեր­պա­րան­վեք, այլ նո­րոգ­վե­ցե՛ք ձեր մտ­քի նո­րո­գու­թյամբ, որ­պես­զի դուք քն­նեք լա­վը, և թե ի՛նչ է Աստ­ծու կամ­քը՝ բա­րին և հա­ճե­լին և կա­տա­րյա­լը» (Հռոմ. 12;2): Ի՞նչ է նշա­նա­կում` կեր­պա­րան­վել այս աշ­խար­հի կեր­պա­րան­քով: Նշա­նա­կում է` կապ­կել, կրկ­նօ­րի­նա­կել, սե­փա­կա­նել և իբրև անհ­րա­ժեշտ ու պար­տա­դիր կարգ ըն­դու­նել աշ­խար­հի չար օ­րի­նակ­նե­րը, չար ուս­մունք­նե­րը, չար ըն­թաց­քը: Մար­դը օ­տար­ված է իր հայ­րե­նի հար­կից ու զրկ­ված հայ­րե­նա­կան ժա­ռան­գու­թյու­նից: Պան­դխ­տու­թյան այս վայ­րում` այս աշ­խար­հում մենք չու­նենք ո­չինչ հա­րա­զատ ու սե­փա­կան. մենք աշ­խար­հին ենք օ­տար, աշ­խար­հը` մեզ. «Քան­զի Աստ­ված իր շնոր­հը հայտ­նեց որ­պես փր­կու­թյան մի­ջոց բո­լոր մարդ­կանց, շնորհ, որ խրա­տում է մեզ, որ մեր­ժենք ամ­բարշ­տու­թյու­նը և աշ­խար­հիկ ցան­կու­թյուն­նե­րը, այս աշ­խար­հում ապ­րենք զգաս­տու­թյամբ, աստ­վա­ծա­պաշ­տու­թյամբ և ակն­դետ սպա­սենք ե­րա­նե­լի հույ­սին և փառ­քի հայտ­նու­թյա­նը մեծն Աստ­ծու և մեր Փրկ­չի՝ Հի­սուս Քրիս­տո­սի, որ Իր ան­ձը տվեց մեզ հա­մար, որ­պես­զի մեզ փր­կի ա­մեն ա­նօ­րի­նու­թյու­նից և մաք­րի որ­պես ի­րեն սե­փա­կան ժո­ղո­վուրդ՝ նա­խան­ձախն­դիր բա­րի գոր­ծե­րի» (Տիտ. 2;11-14): Այ­սօր­վա մար­դը շատ է հե­ռու Աստ­ծո պատ­կե­րից ու նմա­նու­թյու­նից:

Այ­սօր­վա մար­դուն միայն մկն­դեղ չէ, որ պատ­վաս­տում են, այլև ստր­կա­միտ և բնազ­դա­կան վա­խեր, իսկ որ­պես սփո­փանք և մխի­թա­րու­թյուն հո­գե­կան ցն­ցում­նե­րի դի­մաց` ա­ռա­ջար­կում են ժա­մա­նակ, կյանք ու էու­թյուն լա­փող հար­մա­րանք­ներ: Մար­դու բո­լոր գոր­ծե­րը ան­հա­վա­տու­թյան ու ան­վս­տա­հու­թյան գոր­ծեր են: «Եւ ա­հա Ես ձեզ հետ եմ բո­լոր օ­րե­րում` մինչև աշ­խար­հի վախ­ճա­նը» (Մատթ. 28;20): «Ձեզ որբ չեմ թող­նի, կգամ ձեզ մոտ» (Հովհ.14;18): «Իմ Հոր տան մեջ բա­զում օթևան­ներ կան. թե չէ Ես ձեզ կա­սեի, թե գնում եմ ձեզ հա­մար էլ տեղ պատ­րաս­տե­լու. և ե­թե գնամ և ձեզ հա­մար էլ տեղ պատ­րաս­տեմ, դար­ձյալ կգամ և ձեզ կվերց­նեմ ինձ մոտ, որ­պես­զի, ուր ես լի­նեմ, դուք ևս այն­տեղ լի­նեք: Եվ թե ուր եմ գնում, այդ գի­տեք, գի­տեք և ճա­նա­պար­հը» (Հովհ. 14;2-4): Հի­սուս նրանց ա­սաց. «Ես Եմ Ճա­նա­պար­հը և Ճշ­մար­տու­թյու­նը և Կյան­քը» (Հովհ. 14;6:21): «Ով Իմ պատ­վի­րան­ներն ըն­դու­նում և դրանք պա­հում է, նա՛ է, որ Ինձ սի­րում է. և ով Ինձ սի­րում է, պի­տի սիր­վի Իմ Հո­րից. Ես էլ նրան պի­տի սի­րեմ և Ինձ պի­տի հայտ­նեմ նրան» (Հովհ. 14;21): «Եվ ինչ որ ու­զեք Իմ ա­նու­նով, այն կա­նեմ, որ­պես­զի Հայ­րը փա­ռա­վոր­վի Որ­դու մի­ջո­ցով» (Հովհ.14; 13): «Ե­թե մե­կը սի­րում է Ինձ, Իմ խոս­քը կպա­հի, և Իմ Հայ­րը նրան կսի­րի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևա­նենք» (Հովհ. 14;23):

Հա­վա­տու՞մ ենք ար­դյոք ճշ­մար­տու­թյա­նը և քայ­լեր ա­նու՞մ ենք կյան­քին ըն­դա­ռաջ: Աստ­ծուն կհաս­կա­նա նա, ում սիր­տը երբևէ մոր­մոք­վել է սի­րե­լի հա­րա­զա­տի կորս­տի վշ­տից: Բայց ե­թե մար­դիկ միշտ մի բան գտ­նում են` ի­րենց վշ­տից ա­զատ­վե­լու և սփոփ­վե­լու հա­մար, ա­պա Աստ­ված չի սփոփ­վում, մինչև սի­րե­լիին Ի­րեն չի վե­րա­դարձ­նում: Նա չի սփոփ­վում մեկ մար­դու վե­րա­դար­ձով, այլ կա­րո­տա­բաղձ սի­րով ու գո­րո­վով սպա­սում է բո­լո­րի դար­ձին: Երբ Պի­ղա­տո­սը, քն­նե­լով Հի­սու­սին, Նրա մեջ հան­ցանք չգ­տավ, Նրան հա­նեց ամ­բո­խի մոտ` ա­սե­լով. «Ա­հա ձեր մար­դը` ձեզ»,- և Նա «փշե պսակ ու­ներ և ծի­րա­նի զգեստ» (Հովհ. 19;5): Մարդ­կանց աչ­քում Նա մի խղ­ճուկ թշ­վա­ռա­կան էր, այ­նինչ Նա Թա­գա­վորն էր թա­գա­վոր­նե­րի և Տե­րը տե­րե­րի, Նա Տիե­զեր­քի Ճար­տա­րա­պետն էր և սր­տե­րի վե­րա­կա­ցուն և Նա կա­տա­րել էր Իր ընտ­րու­թյու­նը: Նա ընտ­րել էր իմ ու ձեր բա­րօ­րու­թյու­նը, եր­ջան­կու­թյու­նը, հա­րա­կա­յու­թյու­նը, մար­դի՛կ: Չա­րա­կամ ու ե­րախ­տա­մոռ ամ­բո­խը կար­ծում էր, թե վերջ­նա­կա­նա­պես կկոր­ծա­նի Նրան, Ով նման չէր ի­րենց` չկաս­կա­ծե­լով ան­գամ, որ Նա Իր իշ­խա­նա­կան կամ­քով է հան­ձն­վել նրանց չար սր­տե­րին և չա­րա­գործ ձեռ­քե­րին` պա­տա­րագ­վե­լու ու սր­բա­գոր­ծե­լու, նշ­խար առ նշ­խար բա­րու­թյուն ու սր­բու­թյուն բաշ­խե­լու և Խա­չի բար­ձուն­քից հռ­չա­կե­լու` Կա­տար­վեց: Մենք եր­բեք մինչև վերջ, մինչև որ մեր առջև կբաց­վի հա­վի­տե­նու­թյու­նը, չենք հաս­կա­նա Աստ­ծո` մեզ տված Նվի­րու­մը: Պետք էլ չէ հաս­կա­նալ, այլ ըն­դա­մե­նը պետք է ըն­դու­նել վս­տա­հու­թյամբ և ե­րախ­տա­գի­տու­թյամբ լի սր­տով:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը Շուշանիկ Կուրղինյան․ Մայրերը Եղիշե Չարենց. Եվ մի իրիկուն Պողոս առաքյալի նամակը Եփեսացիներին և Փիլիմոնին Աղոթք հիվանդների համար Կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին նշում Է 75-ամյա հոբելյանը Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի գաղտնիքը» բեմադրությունը Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում Մատենադարանում սկսել են իրականացնել նաև պարսկերենով շրջայցեր Եղիշե Չարենց․ Անառակ որդիներին
website by Sargssyan