100 տա­րի անց հրա­տա­րակ­վում է Կո­մի­տա­սի պատ­րաս­տած ժո­ղո­վա­ծուն

100 տա­րի անց հրա­տա­րակ­վում է Կո­մի­տա­սի պատ­րաս­տած ժո­ղո­վա­ծուն

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կը նշա­նա­վոր­վում է ա­մե­նա­տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րով:

Կո­մի­տասն այն ան­հա­տա­կա­նու­թյուն­նե­րից է, ով­քեր թա­փան­ցե­ցին մարդ­կա­յին հո­գու խոր­քը, տե­սան նրա տա­ռա­պան­քը, սե­րը, հույ­սը, ա­նուր­ջը… Կո­մի­տա­սը ա­ռեղծ­ված է: Ա­մեն ան­գամ Կո­մի­տա­սի կյանքն ու ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղին ու­սում­նա­սի­րե­լիս բա­ցա­հայ­տում ես նրան նո­րո­վի:

Ե­ղի­շե Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նի ե­րաժշ­տա­կան ֆոն­դի վա­րիչ, ե­րաժշ­տա­գետ ՄԱ­ՐԻ­ՆԵ ՄՈՒ­ՇԵ­ՂՅԱ­ՆԻ հետ զրույ­ցում հե­տաքր­քիր փաս­տեր բա­ցա­հայ­տե­ցինք: Նա պատ­մեց մի նա­խա­ձեռ­նու­թյան մա­սին:

1903-1905 թթ. Կո­մի­տա­սը Մա­նուկ Ա­բե­ղյա­նի հետ հրա­տա­րա­կում է ժա­ղովր­դա­կան եր­գե­րի եր­կու ժո­ղո­վա­ծու` «Հա­զար ու մի խաղ» վեր­նագ­րով: Ա­մեն ժո­ղո­վա­ծուն նե­րա­ռում էր 50 երգ: Իր գրա­ռած մի քա­նի հա­զար եր­գե­րից Կո­մի­տասն ընտ­րել էր 100 բա­ցա­ռիկ նմուշ` հա­յու­թյա­նը և աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու հա­մար։ Կո­մի­տա­սը նպա­տակ ու­ներ, բա­ցի բա­նաս­տեղ­ծա­կան տեքս­տից, դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար հրա­տա­րա­կել նաև «Հա­զար ու մի խա­ղի» եր­գե­րի նո­տագ­րու­թյու­նը: Ա­մեն պրակը պի­տի ընդ­գր­կեր 10 երգ: Հե­տաքր­քիր է, որ ժո­ղո­վա­ծուի հրա­տա­րակ­ման ծախ­սե­րը պի­տի հո­գար ֆրան­սիա­ցի ե­րա­ժիշտ, ե­րաժշ­տա­գետ, արևե­լա­գետ Պիեռ Օբ­րին: «Հայ քնար» ժո­ղո­վա­ծուի ա­ռա­ջին պրա­կը Կո­մի­տա­սը պատ­րաս­տում է, երկ­րոր­դի վրա էր աշ­խա­տում, բայց հո­նո­րա­րի հար­ցում Պիեռ Օբ­րիի հետ հա­մա­ձայ­նու­թյու­նը չի կա­զա­նում: Այդ մա­սին գրել է Ար­շակ Չո­պա­նյա­նը «Հայ գեղ­ջուկ եր­գը» հրա­տա­րա­կու­թյան ա­ռա­ջա­բա­նում, նշե­լով, որ Կո­մի­տա­սը Պիեռ Օբ­րիից պա­հան­ջել է հա­սույ­թի 50 տո­կո­սը, Օբ­րին չի հա­մա­ձայ­նել` պահ­պա­նե­լով 70 տո­կո­սը, և ժո­ղո­վա­ծուն չի տպագր­վել:

Մա­րի­նե Մու­շե­ղյանն ըն­դգ­ծեց, որ Կո­մի­տա­սի պատ­րաս­տած ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուի մա­կե­տը կա և 100 տա­րի անց վեր­ջա­պես հրա­տա­րակ­վե­լու է: Կար­ծում ենք, որ դա հիա­նա­լի նվեր կլի­նի թե՛ դպ­րո­ցա­կան­նե­րին, թե՛ ե­րաժշ­տա­սեր­նե­րին: Ժո­ղո­վա­ծուն լույս է ըն­ծա­յե­լու «Կո­մի­տաս» հրա­տա­րակ­չու­թյու­նը:

«Ինչ­պես հարկն է արժևոր­վու՞մ է Կո­մի­տա­սի ծնն­դյան 150-ա­մյա­կը» հար­ցին ի պա­տաս­խան մեր զրու­ցա­կիցն ա­սաց, որ Կո­մի­տա­սին դեռ նոր պետք է սկ­սեն ներ­կա­յաց­նել, մի­ջո­ցա­ռում­նե­րը նոր են սկս­վում. «Կո­մի­տա­սի թան­գա­րան-ինս­տի­տու­տը պատ­րաստ­վում է նոր ցու­ցադ­րու­թյան` «Կո­մի­տա­սի ա­շա­կերտ­նե­րը» պայ­մա­նա­կան վեր­նագ­րով: Մենք նրանց բա­վա­րար քա­նա­կու­թյամբ նյու­թեր ենք տրա­մադ­րել տար­բեր ար­խիվ­նե­րից: Գի­տեմ, որ Ստե­փա­նա­կեր­տում գի­տա­ժո­ղով է կազ­մա­կերպ­վե­լու սեպ­տեմ­բե­րի վեր­ջին: Գի­տա­ժո­ղով էր կազ­մա­կերպ­վում նաև Գեր­մա­նիա­յում, կա­յա­ցել է, թե ոչ, ան­կեղծ ա­սած, չգի­տեմ: Ընդ­հա­նուր պատ­կերն այն­պի­սին է, որ բա­վա­կան հիմ­նա­վո­րա­պես պատ­րաստ­վում են սեպ­տեմ­բե­րի վեր­ջին- հոկ­տեմ­բե­րի սկզ­բին նշե­լու Կո­մի­տաս վար­դա­պե­տի ծնն­դյան 150-ա­մյա­կը»:

Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում