Արսեն Կարապետյան. Դեմ եմ այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն

Արսեն Կարապետյան. Դեմ եմ այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panoram.am: «Եթե մի հոգի կա, որ արժանի է այս քաղաքում արձանի, Գրիգոր Հասրաթյանն է»,- Երևանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը։

Նա նշեց, որ այսօր չի ցանկանում, որպեսզի նման արձան տեղադրվի, քանի որ գտնում է, որ այսօր ի վիճակի չեն համապատասխան որակի արձան ստեղծել։ Ճարտարապետը նշեց, որ դեմ է սկզբունքորեն այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն։

Ավագանին քննարկում էր ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար 3281.0 հազար դրամ տրամադրելու մասին հարցը։ Նախագիծն ավագանին ընդունվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում