USD
EUR
RUB

Հին և Նոր Երևանը՝ մեկ հարթակում. «Ֆոտոլուր» գործակալությունը ներկայացավ նոր ցուցահանդեսով

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում «Ֆոտոլուր» գործակալությունն անցկացրեց ցուցահանդես` ներկայացնելով լուսանկարներ, որոնցում պատկերված է Հին և Նոր Երևանն իր ամբողջ հմայքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 10-ին Երևանի պատմության թանգարանում:

«Այստեղ գործակալության արխիվի մի փոքր մասն է ցուցադրված` քառասուն կամ հիսուն լուսանկար: Մեր հարուստ արխիվում են հորս` Նեմրութ Բաղդասարյանի, եղբորս` Հերբերտ Բաղդասարյանի, իմ աշխատանքները: Լուսանկարիչների ընտանիք ենք. այսօր ֆոտոլրագրությամբ են զբաղվում որդիներս` Հայկն ու Վահրամը»,-պատմեց լուսանկարիչ, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ լուսանկարը ստեղծվելու պահից դառնում է պատմություն, իսկ երբ ժամանակ է անցնում, այն ավելի է արժևորվում: Բաղդասարյանի խոսքով` մենք հաճախ վատ ենք զգում, որ Հին Երևանից շատ բան ենք կորցրել, բայց պետք է տեսնել, որ շատ բան ենք ձեռք բերել այսօր:

Հին և Նոր Երևանի լուսանկարները մեկ հարթակում ներկայացնելով` լուսանկարիչը ցանկացել է ցույց տալ, որ ոչ միշտ է Հին Երևանը հրաշալի և պետք է գնահատել այն դրական առաջընթացը, որը կա ներկայիս Երևանում: «Լուսանկարներով տեսնում ես պատմությունը»,-նշեց նա:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Տաթևիկ Մնացականյանն էլ ասաց, որ Երևանը մշտապես բոլորի սրտերում է: «Մայրաքաղաքի գեղեցիկ պատկերներն ամեն վայրկյան կարող ենք ֆիքսել լուսանկարչության միջոցով: Դա փաստ է, պատմություն է: Այս լուսանկարներում Հին և Նոր Երևանն է: Շատերը պնդում են, որ մենք կորցնում ենք Հին Երևանը: Ցուցահանդեսում մարդիկ կարող են զմայլվել և’ հնով, և’ նորով»,-ընդգծեց նա:

Միջոցառմանը Մելիք Բաղդասարյանը Երևանի լուսանկարներով սկավառակ նվիրեց Երևանի պատմության թանգարանին` արխիվը հարստացնելով վաթսուն աշխատանքով:

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնին մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն: Լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում: Լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Նախագահի նստավայր, դրանք փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում: «Արմենպրես»-ը հանդես կգա ցուցադրություններով, և գործընկերներ «Կոնվերս» բանկի ու Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ իրականացվելու է «Հովհաննես Թումանյանի հետահայացը», որը նվիրված կլինի բանաստեղծի 150-ամյակին: Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:

Լրահոս
Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն «Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների «Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում «Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ» Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում
website by Sargssyan