«Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ»

«Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ»

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Սեպտեմբերի 12-ին հայտնի ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիայի ղեկավար ու գլխավոր դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի միջազգային «Երաժշտությանտան» նախագահ, նաև «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը արժանացած Վլադիմիր Սպիվակովը կնշի իր 75-ամյա հոբելյանը: Այս տարի նաև նշվում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի 40-ամյակը: 2019 թվականի օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրեց Վլադիմիր Սպիվակովին «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» առաջին աստիճանի շքանշանով: Այդ շքանշանին արժանացել են Ֆրանսիաի նախագահ Ժակ Շիրակը, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը, բալետի դերասանուհի Մայա Պլիսեցկայան, երաժիշտ, դիրիժյոր Մստիսլավ Ռոստրոպովիչը և ուրիշներ:

Շուտով Ռուբեն Իշխանյանի «Օրակուլ» հրատարակչությունում հայերեն թարգմանությամբ լույս կտեսնի խորհրդային և ամերիկյան երաժշտագետ, լրագրող, գրող ու բլոգեր Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գիրքը: Գրքի գաղափարը պատկանում է Սաթի Սպիվակովին, որն էլ դիմել է Սոլոմոն Վոլկովին առաջարկով՝ հաղորդում ու գիրք պատրաստելու Վլադիմիր Սպիվակովի 70-ամյակին: Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» հաղորդումը դուրս է եկել «Կուլտուրա» մշակութային ալիքով, իսկ գիրքը հրատարակվել է ԱՍՏ հրատարակչության «Ելենա Շուբինայի խմբագրությունում»: Գիրքը հայերեն թարգմանելու գաղափարը պատկանում է հայտնի գրաքննադատ, լրագրող Կլարիսա Պուլսոնին և Ելենա Շուբինային, ովքեր և օգնել են Ռուբեն Իշխանյանին ձեռք բերել հեղինակային իրավունքները:

Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գիրքը շարունակում է Սոլոմոն Վոլկովի զրույցների շարքը Դմիտրի Շոստակովիչի, Իոսիֆ Բրոդսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Վալերի Գերգիևի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում