USD
EUR
RUB

Առաջին անգամ Երևանում մենահամերգով հանդես կգա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով կներկայանա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը: Դաշնակահարը կկատարի Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Անդրաշ Շիֆը ծնվել է 1953 թվականին Բուդապեշտում: Ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում: Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա մենահամերգներով ելույթներ է ունեցել Քարնեգի համերգասրահի Շտեռն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում` յուրահատուկ մեկնաբանությամբ ներկայացնելով Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի ստեղծագործությունները:

1999 թվականին դաշնակահարը հիմնադրել է իր կամերային նվագախումբը, որը միավորում է մենակատարների և կամերային երաժիշտների:
Մեծ է երաժշտի սերը դեպի կամերային երաժշտությունը: 1989 թվականին Անդրաշ Շիֆը դառնում է Զալցբուրգի մերձակայքում տեղի ունեցող հանրահայտ «Մուզիքթագե Մունդզեե» կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ պատվով պահելով իր պաշտոնը մինչև 1998 թվականը:

Լրահոս
Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020 Պարույր Սևակ․ Երգի ստեպում հազար շավիղներ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան Սոնա Արշունեցի. Նույնն է աշխարհը Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը Ժամանակ հոգևորի համար Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել Խաչատրյանի անվան մրցույթի ընթացքում մենակատարն ու նվագախումբն առաջին անգամ համատեղ հանդես կգան հեռավար Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով Օֆելյա Համբարձումյան, Րաֆֆի Հակոբյան - Ես քու ղիմեթը չիմ գիդի Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.05.2020) Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի՝ 1 մլն եվրո արժողությամբ կտավը Համբարձման տոն Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին Վարդան Հակոբյան․ Քարը արագիլի կտուցին Ռազմիկ Դավոյան. Դու Արամայիս Սահակյան. Մայրիկ
website by Sargssyan