USD
EUR
RUB

Թամարա Հովհաննիսյան. Միջնորմը բաժանումի

 

Թե հարցնես հիմա՝ ինչու եմ արտասվում,
Պատասխանը մեկն է՝
Հոգիս լվանում է դեմքը, դա իրեն պետք է,
Որ ճանաչի ինքն իրեն, երբ աչքերն են մաքուր:

Թե հարցնես՝ ինչու եմ երերում քայլելիս,
Պատասխանը մեկն է՝
Փորձիր ճանաչել ինձ, երերում են ներսում
Կուտակված ծանրությունից,
Որոնց մեծ մասը չի պատկանում ինձ:

Թե հարցնես՝ ինչու են ժպիտներս տարտամ,
Պատասխանը պարզ է՝
Գուցե անսովոր է քիչ,
Ժպիտներս ծնվում են անﬔղ շփոթությունից,
Երբ չգիտեմ, թե որտեղ է միջնորմը բաժանումի,
Չքացող տրտմությունը ծնվող երջանկությունից։

Իսկ հիմա, երբ երգերս ծնվում են,
Ես պարզապես չքանում եմ
Երանությունից:

* * *
Լեզուն իմ մայրենի ծանրաբեռն նավ էր,
Որի ամբարած բարիքները
Չգործածվեց արդ ըստ հարկի ու տեղի:

Երգերիս մեջ
Բառերը լուսակերտ,
Բառերն ազնվածին
Ավար մնացին իմ օտարության անհայտ ջրերին,
Ու հիմա երգիս էջերը ճերմակ
Աղքատի նամակ անդուր ու անդեմ տարուբերվում են
Ինձ ու իմ լեզվին
Միմյանցից զատող
Օտար ջրերի ցուրտ մակերեսին:

ԿԻՆԸ ԳՐՈՒՄ Է

Կինը գրում է, երբ մրսում է,
Գրում է կրակի ուժգնության
Կամ հանգչող խարույկների մորմոքի մասին:

Կինը գրում է, երբ սերը նվազում է
Ու ցամաքում են
Ջերմության աղբյուրները մտերիմ:

Կինը գրում է, երբ խենթությունը դրսում է
Ու ներս է նայում պատուհանից ﬔնիկ,
Երբ սպասումը երկար,
Հապաղումից հոգնում է
Ու ժամերը հորդում են անսեր ու իզուր,
Օծանելիքը թանկ նվազում է տարայում,
Գիշերազգեստը թեթև հանկարծ հրդեհվում է
Ու խաբկանք հաղորդում մշկահոտ մարմնին,
Անկասելի թուլությունն իսկ ապրելու անﬔղություն է,
Որ շիկնանք է պատճառում օրվա մեջ հիշելիս:

Կինը գրում է, երբ կանացիությունը
Որբացած մանուկ է ներսում:
Կինը գրում է, երբ վերածնվում է ու սիրվում
Խենթի պես սեփական երգում:

Կինը գրում է, երբ երգը փրկում է,
Երբ սիրո փնտրտուք է՝
Բառերի անկողնում:

ՎԵՐՋԻՆ ԹԱԼԱՆ

Կողոպտվեցի այսօր, ու թալանն այս վերջնական
Վերջին մսամկանն անգամ մաշկեց
Ու հանեց ոսկորներից իմ մերկ:

Ես հիմա քերթված կողով եմ,
Եվ հյուսվածքներն իմ
Կայունության մերկ են:

Ու վանդակում կենտրոնի
Մարմրում է հոգուս լույսը՝
Վախեցած այնպես աշխարհից:

Արարող իմ,
Ատում եմ քեզ,
Վեր տար ինձ,
Վեր տար ինձ…

ԱՆԿՈՂԻՆՆԵՐԸ ԵՐԿՈՒՍԻ

Անկողինները երկուսի այրիանում են,
Երբ սովորույթը սիրելի չքանում է հանկարծ
Ու անսովորության պարապը երկրորդ ներկայության
Թվում է, թե մարմին է՝ թևի մեկը անդամահատ:

Անկողինները կրում են հիշողություններ թաքուն,
Ծիծաղներ մանրիկ, խլրտոցներ զուսպ,
Վիրավորանքի խռովկան թիկունքները շրջված՝
Գրկախառնություն են դառնում ոտքի կես շփումից
Ու շնչահեղձ անում երկուսին մինչև լույս:

Հիշողությունները՝ թանկ, խռովությունները՝ կարճատև,
Ներծծվում են բույրով երկուսի,
Բույրերը չեն բաժանվում երբեք իրարից
Երբ ճակատագիրն անջատում է տերերին երբեմնի:

Անկողինները թափուր երազներ են վիժում
Ու չեն ջերմացնում իրենցում ոչ մեկին,
Մարﬕնները թողնում են ներկայություններ ստվերակալ,
Իրերը խռովում են, չեն ծառայում ի տեղի:

Բարձերի փքուն որովայնները խռոված
Գիշերային զրույցների հուշերն են մանում
Ու երազներ չեն հուշում նախկին տերերին՝
Հին օրերի կարոտները թողնված թափուր:

Անկողինները այրիանում են, երբ սերը չքանում է
Ու արտասվում են՝ գրկած հիշողությունների դին:

* * *
Ես քեզ բնակեցրի էջերիս անկողնում,
Ու գիտեի, որ մի օր
Լուցկու պես կարճ վառվող
Տան մոմերն իսկ վառել չհասցրած՝
Գլխատված գնալու ես քո հին ու սովոր,
Մանր ու խեղճ կյանքի նեղ ճանապարհով:

Ես քեզ փրկեցի էջերիս սիրո մեջ՝
Պատկեր առ պատկեր,
Մանրուք առ մանրուք,
Այդպես իմ ցեղի կանայք վաղամեռ
Սուրբ Խաչի համար նվեր էին գործում:

Քեզ ամփոփեցի համբույրով երկչոտ՝
Գրքի էջերում, հանց հին սիրո հուշ,
Խնամքով թաքցրած երիցուկի պես.
Քո մեջ եղած լավը ինձ մոտ է մնում
Ու դանդաղ ծերանում է երգերիս մեջ։

* * *
Փորձե՞լ ես զգալ մահվան ուրվականն ապրող մարմնի մեջ
Ու աղերսել նրան հապաղել քիչ,
Քանզի ապրողն անտեղյակ թաթախվել է
Սրտիդ բարությամբ ու մտերմացել է քեզ:

Փորձե՞լ ես ներքաշել ցավն օտարների ավիշներիդ մեջ,
Քանզի հոգուդ աչքերը աչալուրջ
Քեզ պատահելիքը պատմել են լինելուց առաջ:

Փորձե՞լ ես շոյել լռության վարսերը թաց
Ու երազել դրա տարածքների մեջ՝
Արգելված խենթությունների դրվագներով,
Փորձե՞լ ես լինելության մեջ վերալինել 

* * *
Հայրենիքն իմ բարոյական և իմացական
Իդեալների ծննդավայրն է,
Ես նրան վստահում եմ առանց
Տագնապների և մտավախության,
Պահ եմ տալիս նրան վերագտնուﬕս
Ու ինքնափրկությանս
Խաղաքարտերը վերջին,
Ու անշունչ լինելիության պարապը
Չհիﬓավորված տիեզերական դեգերուﬓերի
Ամաչեցնում է ինձ հանկարծ՝
Դասալիք զինվորի անպատվությամբ համակած,
Երբ դատարկվում է երկիրս,
Ես երկինք եմ պարապ՝
Թևավորներն իր վաղուց չված,
Ու ներքին տագնապներն անասելի
Ահազանգում են հիշողության հավաքական մահը
Ինձ ստեղծած ննջեցյալների:

Հայրենիքը հեռվից ապրեցնող տեսիլք է,
Գոյություն է, ոգեղենություն է չշոշափված,
Երազ է, որ ﬕշտ քեզ հետ է,
Մանկության խմբանկար է՝ չերևակված,
Որի երևակումով վերամբողջանալու եմ ես:

ՀԱՅՐԵՆԻՔ

Հայրենիք իմ,
Մշուշոտ տեսլախաբություն իմ հեռու,
Սրտի տրոփ՝ իմ կրծքի տակ,
Ես քո մատաղն եմ չմորթված,
Դու երազանքն իմ բաղձալի՝
Այս երկդեմ աշխարհի այս ու այն կողﬔրում
Հակինթի պես մաքուր ու արգելված:

Հայրենիք իմ,
Տրտմահունչ երգ իմ,
Ասելիք սիրուն՝ չամբողջացած,
Ու մանանա երկնային
Բերանում ուրիշի՝
Անունդ հենց այնպես որդեգրած:

Հայրենիք իմ,
Մանուկ իմ անծնող,
Տարեց իմ՝ ﬕտքը ծանր,
Ես քեզ որոնում եմ քեզանից դուրս,
Դու որոնում ես ուրվականն իմ՝
Ինձնից ու քեզնից վաղուց,
Շատ վաղուց օտարված:

Հայրենիք իմ,
Տեսլախաբություն իմ սիրուն,
Իրավիճակներում ծանր
Մատաղիր ինձ բախտին քո մոլոր,
Ուշացած երգերն իմ
Ինձ նման երկչոտ
Տրտունջներ են ﬔղմ
Ու քեզ նման ցավակիր են ու խրոխտ:

Աղբյուր՝ Granish.org

Լրահոս
«Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» Կոմիտասը օտարազգիներին էլ է հուզում արտասվելու աստիճան Աղանդներ Ռոբերտ դե Նիրոյի ամենաբարդ դերը «էլ ինչ պետք է պատահի, որ Երևանի քաղաքապետարանի ղեկավարները անհանգստանան ազգային արժեք համարվող Իսաբեկյանի կտավների համար…» Ընթերցասերներին կներկայացվեն Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքեր Ժամանակակից մեկնաբանությամբ «Օնեգին»-ը բարձրացավ Ռուսական թատրոնի բեմ Վահագն Մուղնեցյան. Ես մի տուն ունեմ, գողտրիկ մի այգի... Վահան Տերյան․ Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար Շվեդիայում վերծանում են Աստրիդ Լինդգրենի բնօրինակ ձեռագրերը «Անցումը Կարմիր ծովով» տեսարանի պատկերային արտահայտությունները «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում «Հա­յաս­տա­նի նման սուրբ օ­րենք­նե­րի եր­կի­րը վե­րա­ծում են վաշ­խա­ռուա­կան կր­պա­կի» Ստոկհոլմում սկսվում Է նոբելյան հանդիսությունների շաբաթը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը Դերասանուհի Հելեն Միրենին կնշորհվի «Ոսկե արջ» Պոեզիայից մինչև նամակներ. Լույս է տեսել Թումանյանին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150» գիրքը Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան Աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները «Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում Հրաչյա Թամրազյան. Հետքեր Ագահը Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի» Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբենը Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են Հրաչյա Թամրազյանի մտերիմներն ու գործընկերները ցերեկույթով նշեցին նրա տարեդարձը Գոգենի կտավը վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով «Եվրոպայի ընտրությունը» տիտղոսը Հայաստանինն է Վիլյամ Սարոյան. Գյուղացին Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև Վահան Թեքեյան․ Իմ գյուղը Ռուբեն Հովսեփյան. «Ոսկու շուկայում» Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում
website by Sargssyan