USD
EUR
RUB

Բա­զում են փոր­ձու­թ­յուն­ներն ու գայ­թակ­ղութ­յուն­նե­րը մեր կյան­քում

 

Իսկ արդ, ի՞նչ ա­սենք այս մա­սին: Ե­թե Աստ­ված մեր կողմն է, ո՞վ կլի­նի մեզ հա­կա­ռակ (Հռոմ. 8:31)։

Քրիս­տոս սի­րեց մեզ և Իր ան­ձը մատ­նեց մեզ հա­մար որ­պես Պա­տա­րագ և ա­նու­շա­բույր Զոհ: Աստ­ված մեզ հետ է... Ի՞նչ կա ա­վե­լի հու­սադ­րող, քան այս հա­վատ­քը:

Ա­ռա­քյա­լի այս խոս­քե­րը վե­րա­բե­րում են նրանց, ով­քեր գտն­վում են վտան­գի մեջ` թե՛ հոգևոր, թե՛ մարմ­նա­վոր: Այդ­պի­սի­նե­րին ա­ռա­քյա­լը սո­վո­րեց­նում է ընտ­րել ոչ թե այն, ինչն ի­րենք են ի­րենց հա­մար նա­խընտ­րե­լի հա­մա­րում, այլ այն, ինչն ի­րենց ներ­շն­չում է Հո­գին: Քա­նի որ շատ բան ի­րենց ներ­կա­յա­նում է իբրև օգ­տա­կար, բայց ի­րա­կա­նում մե­ծա­գույն վնաս է բե­րում: Թեև նրանց կա­րող են պա­տա­հել տրտ­մու­թյուն կամ աղ­քա­տու­թյուն, լուծ կամ սով, մահ կամ այլ դժ­վա­րու­թյուն­ներ, բայց Աստ­ված ի զո­րու է այդ ա­մե­նը վե­րա­փո­խե­լու դրանց հա­կա­ռա­կին, ո­րով­հետև Նրա ան­բա­ցատ­րե­լի Ու­ժին յու­րա­հա­տուկ է մեզ հա­մար թեթևաց­նել այդ ա­մե­նը և օգ­տա­կար դարձ­նել այն, ին­չը մեզ ծանր ու վնա­սա­կար էր թվում:

Այդ պատ­ճա­ռով ա­ռա­քյա­լը չի ա­սում, թե Աստ­ծուն սի­րող­նե­րի հետ ոչ մի դժ­վա­րու­թյուն չի պա­տա­հում, այլ ա­սում է, որ նրանց հա­մար ա­մեն ինչ բա­րի­քի է վե­րա­փոխ­վում. Աստ­ված դժ­վա­րու­թյուն­ներն իսկ օգ­տա­գոր­ծում է դրանք կրող­նե­րին և դրանց համ­բե­րող­նե­րին փա­ռա­վո­րե­լու հա­մար, ինչն ա­վե­լի կարևոր է, քան այդ դժ­վա­րու­թյուն­նե­րից խու­սա­փե­լը կամ փախ­չե­լը: Նրանք, ով­քեր մեր դեմ են, այն­քան հե­ռու են մեզ վնա­սե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, որ կա­մա, թե ա­կա­մա մեզ հա­մար պատ­ճառ են դառ­նում փա­ռապ­սակ­նե­րի, ան­թիվ բա­րիք­նե­րի բա­րե­խոս են դառ­նում: Այդ­պես Աստ­ծո ա­մե­նա­գի­տու­թյու­նը բո­լոր բան­սար­կու­թյուն­նե­րը վե­րա­փո­խում է մեր փր­կու­թյան և փառ­քի առ­հա­վատ­չյա­նե­րի:

Պատ­կե­րաց­րեք մի աշ­խարհ` մեղ­քի ու անհ­նա­զան­դու­թյան պատ­ճա­ռով բան­տարկ­ված տա­ռա­պան­քի խցե­րում և Քրիս­տո­սի փր­կա­գոր­ծու­թյամբ ա­զատ­ված դժոխ­քից: Պատ­կե­րաց­րեք մար­դուն, որ ան­հայ­տու­թյու­նից մար­մին առ­նե­լով, ա­մեն ան­գամ տագ­նա­պով է նա­յում կյան­քին ու այդ աշ­խար­հին, որ ա­մեն օր­վա հետ քայլ առ քայլ մո­տեց­նում են նրան իր վախ­ճա­նին:

Այդ ե՞րբ է աշ­խար­հը մեզ հան­գիստ խոս­տա­ցել, որ այս­պես ա­մուր կա­պե­րով կապ­վել ենք նրան: Եր­բե՛ք։ Այդ ե՞րբ է Աստ­ված մեզ խա­բե­լով տա­րել դե­պի կոր­ծա­նում, որ այդ­քան հե­ռա­ցել ենք Նրա­նից: Եր­բեք... Մի՞­թե մենք այս­չափ մո­լոր­վել ենք: Ու­րեմն, մենք բա­վա­րար­վում ենք միայն նրա­նով, ինչ մեր աչ­քը տես­նում է այս պա­հին, բա­վա­րար­վում ենք միայն նյու­թա­կանն ու տե­սա­նե­լին ձեռք բե­րե­լով. երբ կուշտ ենք` գոհ ենք, երբ ա­ռողջ ենք` եր­ջա­նիկ ենք, երբ ունևոր ենք` հպարտ ենք, երբ աղ­քատ ենք` տրտն­ջա­ցող ենք, երբ հի­վանդ ենք` մե­ղադ­րող ենք: Իսկ եր­կն­քի ցն­ծու­թյան և խա­ղա­ղու­թյան հույսն ու՞ր է: Հա­վի­տե­նա­կա­նու­թյան ձգ­տումն ու՞ր է: Մի՞­թե այն չտես­նե­լու պատ­ճա­ռով կա­րե­լի է ան­տե­սել և կառ­չել ժա­մա­նա­կա­վոր բա­նե­րից: Պետք չէ զար­մա­նալ և զայ­րա­նալ ի­րա­կա­նու­թյան դառ­նու­թյու­նից, ո­րով­հետև մի կա­թիլ դառ­նու­թյուն էլ մենք ենք ա­վե­լաց­նում ամ­բող­ջին: Պետք չէ տր­վել միայ­նակ մնա­լու մտ­քե­րին և նմա­նաբ­նույթ ու­նայ­նամ­տու­թյուն­նե­րին:

Դրանք թշ­նա­մու ցա­նած­ներն են: Աստ­ված մեզ հետ է, մենք մե­նակ չենք: Ե­թե հարկ լի­նի, Տե­րը մեզ այն­պի­սի ել­քեր ու մի­ջոց­ներ կու­ղար­կի, ո­րոնք նույ­նիսկ չէինք էլ սպա­սում: Աշ­խա­տենք Աստ­ծո ներ­կա­յու­թյան մեջ ապ­րել: Միայն մեկ բան է անհ­րա­ժեշտ` սի­րել Աստ­ծուն ան­կեղ­ծո­րեն, իսկ մնա­ցյա­լը հետևե­լու է ինք­նըս­տին­քյան: Աստ­ծո կամքն է, որ մենք հույս դնենք Իր զո­րու­թյան վրա և ապ­րենք Նրա սե­րը, ար­դա­րու­թյու­նը, սր­բու­թյունն ու կա­րեկ­ցան­քը: Նա բո­լոր հո­ժա­րա­կամ մարդ­կանց ա­սում է. «Ե­կե՛ք ինձ մոտ»: Նա պատ­րաստ է մեր կող­քին կանգ­նե­լու, ե­թե ընտ­րենք Նրան որ­պես մեր կյան­քի Տեր, ե­թե ան­կեղ­ծո­րեն ձգ­տենք Նրան: Նա կլի­նի մեր ա­պա­վենն ու զո­րու­թյու­նը և նե­ղու­թյուն­նե­րի մեջ մեր օգ­նա­կա­նը: Քրիս­տոս Լույս է, և ե­թե այդ Լույ­սը բնակ­վում է մեր հո­գում, խա­վարն ու խա­վա­րի գոր­ծե­րը չեն կա­րող մեր մեջ տեղ գտ­նել: Քրիս­տոս Սեր է. ե­թե այդ Սերն ա­մուր է մեր հո­գում, այդ հո­գուց չեն կա­րող ծն­վել չար ա­րարք­ներ, չար մտա­ծում­ներ և խոր­հուրդ­ներ: Քրիս­տոս տիե­զեր­քի Ա­րա­րիչն է, Ով փա­փա­գում է, որ ճա­նա­չենք Ի­րեն և ըն­դու­նենք մեր հո­գուց և սր­տից ներս: Այդ­պես մենք մտ­նում ենք Աստ­ծո հետ մեր­ձա­վո­րա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյան մեջ, Աստ­ված այլևս մեր Պաշտ­պանն ու Հո­վա­նա­վորն է դառ­նում: Այլևս քրիս­տո­նյա­յի հա­մար վա­խե­նա­լու չէ ոչ մի տե­սա­կի թշ­նա­մի:

Այ­սօր էլ բա­զում են փոր­ձու­թյուն­ներն ու գայ­թակ­ղու­թյուն­նե­րը մեր կյան­քում, որ փոր­ձում են բա­ժա­նել մեզ մեր կյան­քի աղ­բյու­րից` մեր Տեր և Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սից, Նրա լույս վար­դա­պե­տու­թյու­նից, Նրա բե­րած բա­րո­յա­կան կա­տա­րե­լա­տի­պից, մեզ ա­վանդ­ված հոգևոր-ազ­գա­յին ար­ժեք­նե­րից, ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի սուրբ գա­ղա­փա­րից և այլ բնու­թագ­րե­րից, ո­րոնք մշ­տա­պես ե­ղել են մեր նկա­րագ­րի ան­սա­սան ան­կյու­նա­քա­րերն ու հիմ­նա­սյու­նե­րը: Այս ա­մե­նը մենք պի­տի կա­րո­ղա­նանք հաղ­թա­հա­րել` ա­պա­վի­նած մեր Տեր Աստ­ծուն, այս ա­մե­նին պի­տի կա­րո­ղա­նանք դի­մա­կա­յել` պա­հե­լով հա­վա­տար­մու­թյու­նը մեր Մայր Ե­կե­ղե­ցու հան­դեպ: Ճշ­մար­տու­թյուն է. ե­թե Աստ­ված մեզ հետ է, ոչ ոք չի կա­րող մեզ հա­կա­ռակ լի­նել: ՈՒ­րեմն, այս վս­տա­հու­թյամբ ա­պա­վի­նենք մեր Երկ­նա­վոր Տի­րո­ջը, որ­պես­զի հաղ­թա­նակ­նե­րը մշ­տա­պես մեզ ու­ղե­կից լի­նեն բո­լոր մեր գոր­ծե­րում: Հա­վա­տա­րիմ մնանք այս գա­ղա­փա­րին, ապ­րենք և լու­սա­վո­րենք մեր կյան­քը, զո­րաց­նենք այս ար­ժեք­նե­րով մեր ազ­գա­յին կյան­քը. զի Աս­տուած ընդ մեզ է:

Տեր Պարգև քհն. ԶԵՅ­ՆԱ­ԼՅԱՆ
Սի­սիա­նի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները Գերշվինի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ Անդրանիկ Օզանյանի հոբելյանի առթիվ զորավարին նվիրված նոր գիրք է հրատարակվել Սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ Երևանի երեք տարբեր թատրոններում Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ Կոմիտաս․ Աստվա՜ծ իմ Դանիել Վարուժան․ Հասուն արտ Վարդանանք՝ մեր վերածնունդի գրաւականը Take On Me. նորվեգական խմբի հիթը դարձել է 80-ականների երկրորդ երգը, որը 1 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի առաջին համերգին կհնչեցնի Բեթհովենի, Մոցարտի և Նիլսենի գործերը Վարդանանց տոնի քարոզ Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանը երաժշտություն է գրել՝ ի հիշատակ ուկրաինական ինքնաթիռի վթարի զոհերի «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը Պատմական դեմքեր, որ բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը Բեռլինի հոբելյանական կինոփառատոնը մեկնարկում Է «Սելինջերի իմ տարին» դրամայի ցուցադրությամբ Վախճանվել է Երվանդ Մանարյանը Վահագն Դավթյան․ Ժամ Հայտնության
website by Sargssyan