USD
EUR
RUB

Վլադիմիր Սպիվակովը նշում Է 75-ամյակը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Սպիվակովն անվերապահ հեղինակություն Է վայելում գործընկերների շրջանում ոչ միայն երաժշտական հանճարով, որին ծափահարում են լավագույն համերգային հարթակները Նյու Յորքից մինչեւ Տոկիո, այլեւ բարեկամություն անելու տաղանդով, մարդասիրությամբ ու նրբազգացությամբ: Վարպետի հոբելյանի նախօրյակին ՏԱՍՍ-ին այս կարծիքը հայտնել են նրա բարեկամներն ու գործընկերները, հայտնի կատարողներ եւ արտիստներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, դիրիժորը եւ ջութակահարը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ղեկավարը սեպտեմբերի 12-ին նշում Է 75-ամյակը: «Սպիվակովը համաշխարհային մասշտաբի մարդ Է, եւ նրան այդ մասին չասել նրա ծննդյան օրը սխալ կիներ»,- հայտարարել Է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Շվիդկոյը: Բոլորն, ովքեր ծանոթ են Սպիվակովի հետ, նշում են նրա աշխատանքը երիտասարդության հետ եւ մարդասիրական գործունեությունը:

1986 թվականի մայիսին Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո «Մոսկվայի վիրտուոզները» ժամանեցին «Կիեւյան գարուն» փառատոնին: Նվագախմբի հետ վարպետը համերգներ տվեց Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից հետո: 1994 թվականին կազմակերպել Է Միջազգային բարեգործան հիմնադրամ, որն օգնություն Է ցույց տալիս երեխաներին: Բայց գլխավորն, անշուշտ, մնում են բեմն ու ունկնդիրը, որի համար Սպիվակովը ձայնագրել Է ավելի քան 40 խտասկավառակ՝ տարբեր ոճերի եւ դարաշրջանների երաժշտական ստեղծագործություններով:

ԽՍՀՄ Պետական մրցանակի (1989 թվական), ՌԴ Պետական մրցանակի (2011) դափնեկիրը, «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» շքանշանի լիակատար ասպետը, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի արտիստ» պատվավոր կոչման կրողը, որի պատվին կոչվել Է փոքր մոլորակներից մեկը, իր հոբելյանին որոշել Է խուսափել հրապարակայնությունից եւ հրաժարվել Է բոլոր հարցազրույցներից, բայց, այնուամենայնիվ, պաշտոնական տոնումն, ինչպես եւ ընդունված Է, կանցկացնի բեմին: Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը, որը վարպետը հիմնել եւ գլխավորում Է, սեպտեմբերի 28-ին կկայանա «Ինքնանկար» երեկոն՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարոնիկ նվագախմբի եւ հռչակավոր մենակատարների մասնակցությամբ, որոնց անուններն առայժմ գաղտնի են պահվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս
500 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում Ռաֆաել Սանտիի էսքիզներով միանգամից 10 գոբելեն աշխատանքներ ներկայացվել են ցուցադրության «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեր նախնիները գիրքը գանձ են համարել Համո Սահյան. Անունդ տալիս Կոմիտաս․ Խաչյալին Հետազոտությունը բացահայտել է, որ Փենսիլվանիայի թանգարանում պահվող վիճահարույց կտավն իրականում պատկանում է Ռեմբրանտի վրձնին Կցուցադրվեն ավետարանական թեմայով մանրանկարներ Սոնա Արշունեցի. Արարատն է իմ խոսքերի գեթ վկան Ալիսիա Կիրակոսյան. Եվ ինչու ես դու բացատրել ուզում գեղեցկությունը Ավետիք Իսահակյան. Մեղքի և զղջման երգեր Մեղ­քի վարձ­քը մահն է, բայց Աստ­ծո շնոր­հը` հա­վի­տե­նա­կան կյանք` մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ձեռ­քով Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն Ադելը հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի սեպտեմբերին «Բո­լոր սլա­վո­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ ա­մե­նա­հե­րո­սա­կա­նը սեր­բերն են» «Ո՞վ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար. զրո, բացառիկ զրո» Բարեկենդանը Հայաստանում կնշվի մեծ տոնակատարություններով Դանիել Վարուժան․ Անդապահը Գուրգեն Մհարի․ Հեքիաթ Վախճանվել Է կինոռեժիսոր Գեորգի Շենգելայան Ֆիլհարմոնիկի լեգեոներ երաժիշտների փառատոնն առաջինն է աշխարհում Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Գյումրիում Սուրբ Ղևոնդյան քահանաների վկայաբանություն Գրողների միությունը բազմազան միջոցառումներով կտոնի Գիրք նվիրելու օրը Նոր նշանակում «Մեկ օր Աբովենց տանը» Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը Հայաստան է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները հասանելի են IDAGIO-ում Հովհաննես Թումանյան. Ալեք Դանիել Վարուժան․ Կակաչներ Նշվեց Տեառնընդառաջի տոնը Պարույր Սևակ․ Աշխարհ․․․Աշխարհ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի նախագահին Հրանտ Թոխատյան. «Անընդհատ վարձով ապրելը դժվար է» Հայտնի են «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի մրցանակակիրների անունները Արդյո՞ք Աստված պատասխանում է մեր աղոթքներին Մաթևոսյանի 85-ամյակին նրա թանգարանը դեռևս չի գործում Գրականության և արվեստի թանգարանում բացվեց Ղազարոս Աղայանին նվիրված ցուցահանդես Տեառնընդառաջի քարոզ Փողոցային նկարիչ Բենքսին Սբ Վալենտինի օրվա առթիվ ուշագրավ աշխատանք է ներկայացրել
website by Sargssyan