USD
EUR
RUB

Հայաստանի ևս 5 տարածք ներառվեց մշակութային տարածքների ցանկում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ևս 5 տարածք ներառվեց մշակութային տարածքների ցանկում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ընդունվեց կառավարության նիստում:

Մասնավորապես, ներառվել են հետևյալ տարածքները.

Մեղրի քաղաքը (նախկին անվանումը՝ Արևիք գավառ), Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը, Գորիս քաղաքը, Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղը եւ Արարատի մարզի Վերին Դվին գյուղը:

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի նպատակը մշակութային տարածքների առկա ցանկի թարմացումն ու համալրումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցելու նպատակով ներկայացվող ՀՀ հայտերում ներառվող տեղեկատվությունը թարմացնելու, ցանկերը նոր տարրերով համալրելու անհրաժեշտությամբ:

2012 թվականի մարտի 1-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 241-Ն որոշումը:

Ներկայում անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների կենսունակության և տարածվածության հետ կապված մշակութային տարածքների ցանկերի թարմացումը, որն իրականացվում է ցանկը համալրելու միջոցով։

Լրահոս
Սեյրան Մալխասյան. Եթե Ռազմիկ Դավոյան. Աղերսանք Լույսն ընդդեմ խավարի Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է Հարգանքը Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ Մալաքյանի ու Գրաճյանի կատարմամբ Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում. Արամ Խաչատրյանի մասին Պարույր Սևակ․ Անջատում Ռուզաննա Ոսկանյան. Օ սիրտն իմ... Ֆրեզնոյում հրդեհվել են հայկական պատմական տներ Նելլի Սահակյան. Հոգին Թուրքիայի միակ հայկական գյուղում բացվել է երկրի առաջին հայկական թանգարանը (լուսանկարներ) «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները «Ես միշտ ազ­գա­յի­նի ջա­տա­գովն եմ, բայց և գի­տակ­ցում եմ, որ ազ­գա­յի­նը պի­տի տա­նես-բարձ­րաց­նես հա­մա­մարդ­կա­յի­նի մա­կար­դակ» Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես»-ը 24 ժամ առցանց հասանելի կլինի Գա­յա­նե. գե­ղան­կար­չա­կան ա­սու­պը Ա­գու­լիս մո­լո­րա­կից Մի՛ ե­ղիր ընդ­դեմ ճշ­մար­տու­թ­յան և ա­մա­չի՛ր քո ա­նար­ժա­նու­թ­յան հա­մար Վանաձորի թատրոնի ետնաբակում սկսվել են բացօթյա բեմի նախապատրաստման աշխատանքները Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի»-ին հետանկախության շրջանի առաջին հայկական ֆիլմն է Կաննում Առավոտյան ժամերգություն և բժշկության աղոթք «Ես երգելու եմ նույնիսկ, երբ աշխարհը սկսի թպրտալ հոգեվարքի մեջ, Եվ երգելու եմ ինչ էլ լինի…» Բաբելոն Նելլի Սահակյան. Ակվարիում Ֆլորենցիայում բացվել է Ուֆֆիցի պատկերասրահը «Դե, սպասիր» մուլտսերիալի վերաթողարկման նպատակով Գայլի համար ստեղծված նոր կերպարը համացանցում է հայտնվել (լուսանկար) Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կներկայացվի առցանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց բժիշկների օրհնության կարգ (նկարներ) Արվեստագետների փոխանակման ծրագիր Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում Ա Պետրոս 1.11 Փրկարար լուսավորություն Ավետիք Իսահակյան. Հայրենիքիս Կոնստանտին Երզնկացի. Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին Ռուբեն Սևակ. Սիրոյ շողքերը Հրաչ Սարիբեկյանը՝ գրադարանի հրդեհի մասին. «Ամենամեծ կորուստը օդորակիչն էր, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար» Ազգային գրադարանը հին կայքը փոխարինել է նորով Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով Ամփոփվել են «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթի արդյունքները Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված հայ-իտալական բարեկամությանը
website by Sargssyan