USD
EUR
RUB

Ինչպես է պետությունը ողջամտորեն պահպանել 200-ամյա չինական օպերան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Հայաստանի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ մշակութային համագործակցությունը ակտիվ փուլ է մտել դեռ 2008-ից, երբ Չինաստանում անցկացվեցին ՀՀ մշակութային օրեր: 2016-ին էլ ՀՀ եւ Չինաստանի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվեց 2017-20թթ. մշակութային համագործակցության մասին համաձայնագիր: Արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ, օրինակ՝ 2015թ. մեր ֆիլմերը Պեկինում մասնակցել են փառատոների, նկարիչները՝ բիենալեների: Իսկ Երեւանում մեր ունկնդիրը ծանոթացել է Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց երգի ու պարի անսամբլի արվեստին, անցկացվեց «Մետաքսի ճանապարհ. ծաղիկների անձրեւ» խորագրով միջոցառումը, որում ընդգրկված չին արվեստագետները մեկ երեկոյի ընթացքում ներկայացան տարբեր ոլորտների ու ժանրերի շքեղ ծրագրով:

Օրերս Ազգային օպերային թատրոնում առաջին անգամ կայացավ Պեկինի օպերայի հյուրախաղերը: Օպերա բառը մեր հանդիսատեսի շրջանում ընկալվել էր ուղիղ իմաստով: Մինչդեռ Պեկինի օպերան ավանդական չինական օպերայի ամենահայտնի ձեւերից մեկն է, որ միավորում է երաժշտությունը, վոկալ արվեստը, մնջախաղը, պարարվեստը եւ ակրոբատիկան:

Պեկինի օպերան Չինաստանի թանկարժեք ազգային ժառանգությունն է, որպես թատրոնի անկախ ժանր այն շուրջ 200 տարեկան է: 2010թ. օպերան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Ի տարբերություն, ասենք, զուտ օպերային ժանրի, այստեղ երաժշտությունն օգտագործում է ընդհանուր դրդապատճառներ, քանի որ այն համարվում է միայն որպես հիմք, որի վրա կառուցված է տեքստային մասը, իսկ կոմպոզիտորը վերջինիս յուրաքանչյուր կտորի համար հատուկ երաժշտություն է գրում: Իսկ ավանդական չինական օպերայի ներկայացումներին նվագակցում էր Պեկինի պետական օպերային թատրոնի երրորդ խմբի նվագախումբը: Բեմական դիզայնը իրականացրել է դարձյալ Պեկինի օպերային թատրոնի բեմական դիզայնի կենտրոնը: Ներկայացված «Երկնային տիկինը ծաղիկներ է սփռում», «Ճամփաբաժանին», «Աշնանային գետը» եւ «Կայսեր հրաժեշտը սիրեցյալ կնոջը» բեմադրություններում առաջինը, որ ուշադրություն էր գրավում, ավանդական ճոխ զգեստներն էին եւ դիմահարդարումը: Վերջինիս դեպքում տարբեր դերերի համար միախառնվել էին ռեալիզմն ու սիմվոլիզմը՝ հիմնվելով հոգեկան վիճակի, բարոյական հատկությունների, մտքերի ու զգացմունքների վրա: Պարզեցինք, որ չինացիների մոտ դիմահարդարման դեպքում կարմիր գույնը հավատարմության եւ ազնվության գույնն է, սեւը՝ անմիջականության ու խիզախության, կապույտն ու կանաչը՝ քաջության ու վճռականության, դեղինը եւ սպիտակը՝ դաժանության ու խորամանկության, իսկ ոսկե եւ արծաթե գույները օգտագործվում են բացառապես առասպելական հերոսների դեպքում:

Հետաքրքիր մի դիտարկում. տարբեր բեմադրություններում մասնակից դերասանները բուկլետում ներկայացված էին հետեւյալ կերպ, օրինակ՝ Վան Յույչժոուն Պեկինի պետօպերայի երկրորդ կարգի դերասան, Ցզյա Թինսենը պարզապես պետօպերայի մեներգչուհի, Սյույ Չանը՝ բարձր որակավորման դերասան եւ թատրոնի երրորդ խմբի փոխտնօրեն, Գու Ցյանը՝ բարձրագույն որակավորման արտիստ: Պարզեցինք նաեւ, որ Պեկինի օպերայի արտիստների թվում են Պեկինի ավանդական օպերայի ուսումնարանի եւ չինական թատերարվեստի ազգային ակադեմիայի շրջանավարտներ:

Իսկ Պեկինի օպերայի ելույթը վկայությունն է Չինաստանում ավանդական մշակույթի պահպանման ու տարածման գործում բոլոր ժամանակներում պետության վարած ողջամիտ քաղաքականության:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Նունե Սարգսյանը դիտել է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի ցուցանմուշները Ավստրալիայից Ղրիմ են ժամանել Այվազովսկու 4 ժառանգները Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակում Միշտ սպասում եմ Երևան իմ այցելություններին. Ալեքսեյ Շոր Նորայր Գրիգորյան․ Հրաժեշտ գետնախորշերին Վրեժ Սարուխանյան․ Աշխարհի հիվանդ արդարությունը Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. Տեր Եսայի քահանա Արթենյան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում Հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ Սաղմոս ՃԺ Անատոլի Եվդոկիմովի երևանյան շոուն «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները
website by Sargssyan