Լիտվայում և Գերմանիայում հնչելու է Կոմիտաս՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ

Լիտվայում և Գերմանիայում հնչելու է Կոմիտաս՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մեկնելու է համերգային շրջագայության Լիտվա և Գերմանիա:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երգչախումբը հրավեր է ստացել համերգներով հանդես գալու Վիլնյուսում, Կաունասում, Տրակայում, Մոլետայում, Բեռլինում, Հալլեում և Լայպցիգի հանրահայտ «Գեվանդհաուս» համերգասրահում:

Համերգներին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և տեղի լավագույն երգչախմբերի մասնակցությամբ կհնչեն Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ: Շրջագայությունը հրաշալի հնարավորություն է Կոմիտասի անունը, ստեղծագործությունները և Կոմիտասի 150-ամյա հոբելյանը հանրահռչակելու իմաստով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում