USD
EUR
RUB

Պարույր Սևակ․ Խոսք վշտի և հավատքի

 

Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում,
Եվ թախիծին անսովոր մեր դեմքերից, աչքերից,
Միշտ վեր պարզված, բոցի պես ջերմացընող ու գերիչ
Դրոշներից մեր այսօր տխրություն է ցած կաթում...
Այսօր թաղում են նրան... Այսօր ամբողջ հինգ րոպե
Մեր սրտերը խոր ցավից կդադարեն տրոփել:
Կդադարեն հինգ րոպե, որ այնուհետ առանձին
Զորեղությամբ տրոփեն հանուն նրա սուրբ գործի:
Այսօր ամբողջ հինգ րոպե կդադարի և շարժում,
Եվ աշխատանք՝ իմ երկրի ամեն ծայրում ու մասում:
Կդադարի հինգ րոպե, որ այնուհետ անդադար
Մեր հաղթարշավն ընթանա մի կատարից նոր կատար:
Այսօր գուցե հինգ րոպե նենգ թշնամու կրակին
Վյետնամցին չի տալու պատասխանն իր շեշտակի:
Կորեացին հինգ րոպե զենքը կրծքին կսեղմի,
Որ դադար տա վրեժին և իր կսկիծը մեղմի:
Լոկ հինգ րոպե, որ հետո դադարի տեղ կարճատև
Թշնամական դիրքերում գնդակները ճարճատեն,
Գնդակները կռվողի վիշտը փոխեն վրեժի...
Այսօր գուցե հնդկացին անվերադարձ որոշի
Իր ճանապարհը կյանքում և իր կյանքը՝ աշխարհում-
Որ չքանա իր հողից անդրծովյան վաշխառուն:
Խեղճ, ալեզարդ հույն մայրեր... Ձեզ հասկանում եմ հիմա.
Իբրև վերջին հույս ու ճար էլ ո՞ւմ գրեք դուք նամակ,
Էլ ո՞ւմ խնդրեք մայրաբար, որ նա փրկի ձեր որդուն...
Վիշտը կծիկ է դարձել ողջ աշխարհի կոկորդում...
Բայց խոր սգի այս պահին մեր վշտի ցավը ահեղ
Իր տակ այն մեծ ու խորունկ գիտակցությունն է պահել,
Որ հանճարներ ամփոփող Դամբարանը Մոսկվայում
Սրբատեղի լինելով և այլ բան է վկայում:
Վկայում է այն մասին, որ աշխարհում բովանդակ,
Ամենուրեք, մարդկային յուրաքանչյուր կրծքի տակ
Ապրում է այն, ինչ արդեն դամբարանում չես պահի,
Ինչ անմահ է, անվախճան և ենթակա չէ մահի.
Այն, որ անունը նրա, ում թաղում ենք մենք այսօր,
Ինչպես առաջ՝ այսուհետ խոր հավատով ու հույսով
Պիտի հավետ ողողի բոլոր նրանց, ում համար
Վշտի մեջ են ու ցավի ոչ թե մեկ, այլ երկու մայր
Մայր, որ ծնել է նրանց և հայրենիք հարազատ,
Որ գերված է, բայց մի օր պիտի լինի հարազատ...
Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում:
Նա մեր հոգում է կիտվում, ինչպես մեր սերն անհատակ,
Որ ի հեճուկս մահի միշտ կմնա թարմ ու տաք:
Նա մեր հոգում կարծրանում ու դառնում է սուրբ երդում,
- Վշտի կծիկ չթողնել ողջ աշխարհի կոկորդում...

III.1953թ.

Լրահոս
Հովհննես Շիրազ․ Մայրս հաճախ հոգուս մեջ․․․ Դանիել Վարուժան․ Մշակները Անհայտ ճամփեքով, անանուն մի գետ գնում է դեպի անսահմանություն․․․ Մեղք Պետք է սկսելու ցանկություն ունենալ Պատրաստ է հեռարձակման «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ դաստիարակելու հնարավորություն չեք տալիս Ստամբուլում կբացվի հայ և թուրք լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են «Հովերը» համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Եղիշե Չարենց․Հայրենիքում Զինվորի աղոթք Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի. Գարեգին Երկրորդ Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում» Disney ստուդիան «Առյուծ արքա»-ից հետո պլանավորում է էկրանավորել «Բեմբի» դասական մուլտֆիլմը «Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը Զինվորական նվագախումբը բարձր մակարդակով է ներկայանում՝ ամենուր թողնելով իր հետքը. Արմեն Պողոսյան Զապել Եսայան․ Մեր տունը Սիրելը մարդ արարածի կոչումն է Վիլյամ Սարոյան․ Խաղողի տերևով տոլմա Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է Եվրոպայի ամենամեծ գիրքը «Արտասահմանյան արտիստների համերգաշար» Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել.Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է «Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով» «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» Միշել Օբաման արժանացել է «Գրեմմի» մրցանակի Լևոն Խեչոյան. Քամին ու ճայերը Ռուբեն Հովսեփյան․ Ամառ էր, կիրակի Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է» Դանիել Վարուժան․ Արտերուն հրավերը Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը Ուշագրավ թումանյանական հրատարակություն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը Ֆրանչիսկոս Պապ .«Նախանձը օճառի փրփուրի նման կ՝անհետանայ, սակայն չարիքներու պատճառ կը դառնայ:» «Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում Կարդում է Պարույր Սևակը․ «Վարք մեծաց»
website by Sargssyan