USD
EUR
RUB

Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու դաշնակահար Եվգենի Սուդբինը հանդես կգան Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, գերմանացի հանրահայտ շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխը և ռուս դաշնակահար Եվգենի Սուդբինը: Համերգը ղեկավարելու է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում Թոփչյանն ասաց, որ երեկոյին Չաուշյանը ներկայացնելու է Դվորժակի թավջութակի կոնցերտը, Ֆրիդրիխը` Իլյա Շախովի Ռոմանտիկական կոնցերտը, իսկ Սուդբինը կատարելու է Գրիգի Դաշնամուրի կոնցերտը:

«Փառատոնի առավելություններից եմ համարում այն, որ մենք կարողանում ենք Հայաստան հրավիրել ականավոր դիրիժորների, լավ երաժիշտների, հատուկ երաժիշտների: Հրավիրում ենք ստեղծագործողների, որոնց համար երաժշտությունն առաջնային է: Հաճախ արվեստը ծառայում է անհատի սեփական նպատակներին. դա մեր դարի սոսկալի երևույթներից է և տիեզերական արագությամբ է զարգանում, ու դժվար է դառնում որակի մասին խոսելը»,-շեշտեց Թոփչյանը ու հավելեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը ձգտում է ավելի ու ավելի բարձր որակի:

Ռայնհոլդ Ֆրիդրիխն ասաց, որ հաճույքով է համագործակցում նվագախմբի հետ: Անդրադառնալով Ռոմանտիկական կոնցերտին` շեփորահարը նշեց, որ այն գրված է նվագախմբի մեծ կազմի համար: «Այն խորհրդային դասական երաժշտության անհայտ գործերից է և հազվադեպ է կատարվում աշխարհում: Համոզված եմ, որ Հայաստանում կոնցերտը մեծ արձագանք կստանա»,-շեշտեց նա:

Խոսելով հայ կոմպոզիտորների մասին` երաժիշտը խոստովանեց, որ 14 տարեկանում նվագել է Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտն ու հեղինակավոր մրցանակի է արժանացել: «Ամեն տարի երկու կամ երեք անգամ կատարում եմ այն: Փորձում եմ շեփորով կատարել Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը»,-ասաց Ռայնհոլդ Ֆրիդրիխն ու հավելեց, որ մեծ սեր է տածում դեպի Հայաստանն ու սիրում մեր երկրի օդը:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կտևի մինչ հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ամբողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտ ներկայացնելու է շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգ: Անցկացվելու են անվճար վարպետության դասեր:

Փառատոնի շրջանակում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել մեր ժամանակների լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոյին, իտալացի ջութակահարուհի Աննա Տիֆուին, հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթիին և ֆրանսիացի դիրիժոր Պոլ-Էմանուել Թոմային, դաշնակահարներից Ֆրեդդի Քեմփֆին, որը գերմանացի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխին: Նախատեսվում են համերգներ նվիրված ՀՀ Անկախության օրվան, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակին, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարելիցին և այլ համերգներ:

Փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Լրահոս
Եվ ահա կրկին ցավոտ մի թախիծ Հովհննես Շիրազ․ Մայրս հաճախ հոգուս մեջ․․․ Դանիել Վարուժան․ Մշակները Անհայտ ճամփեքով, անանուն մի գետ գնում է դեպի անսահմանություն․․․ Մեղք Պետք է սկսելու ցանկություն ունենալ Պատրաստ է հեռարձակման «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ դաստիարակելու հնարավորություն չեք տալիս Ստամբուլում կբացվի հայ և թուրք լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են «Հովերը» համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Եղիշե Չարենց․Հայրենիքում Զինվորի աղոթք Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի. Գարեգին Երկրորդ Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում» Disney ստուդիան «Առյուծ արքա»-ից հետո պլանավորում է էկրանավորել «Բեմբի» դասական մուլտֆիլմը «Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը Զինվորական նվագախումբը բարձր մակարդակով է ներկայանում՝ ամենուր թողնելով իր հետքը. Արմեն Պողոսյան Զապել Եսայան․ Մեր տունը Սիրելը մարդ արարածի կոչումն է Վիլյամ Սարոյան․ Խաղողի տերևով տոլմա Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է Եվրոպայի ամենամեծ գիրքը «Արտասահմանյան արտիստների համերգաշար» Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել.Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է «Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով» «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» Միշել Օբաման արժանացել է «Գրեմմի» մրցանակի Լևոն Խեչոյան. Քամին ու ճայերը Ռուբեն Հովսեփյան․ Ամառ էր, կիրակի Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է» Դանիել Վարուժան․ Արտերուն հրավերը Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը Ուշագրավ թումանյանական հրատարակություն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը Ֆրանչիսկոս Պապ .«Նախանձը օճառի փրփուրի նման կ՝անհետանայ, սակայն չարիքներու պատճառ կը դառնայ:» «Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում
website by Sargssyan