USD
EUR
RUB

Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր

 

Մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն եկավ հոգին առնելու։

Իսկ նա աղաչեց հրեշտակին.

- Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։ Հրեշտակը Աստծու հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով.

- Լա՛վ, աղոթիր ու ապաշխարիր։

Եվ նա, առողջանալով մտածում է. «Տասնհինգ տարին շատ է ապաշխարելու համար. տասը ուտեմ-խմեմ, հինգն ապաշխարեմ»:

Երբ տասը տարին անցավ, մտածեց «Չորսն ուտեմ, մեկն ապաշխարեմ»։ Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասնմեկ ամիսն ուտեմ-խմեմ, մեկ ամիսը բավական է»։ Իսկ հետո ասաց, «Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։

Տասնհինգ տարի բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։ Փախչեմ հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևացնեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։ Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց հետ։ Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց.

- Ո՞ւր ես գնում, ջրաղացպան, - Նա սկսեց արաբերեն խոսել.

- Քեզ չեմ ճանաչում, աշտա խալ սադի, - ասում է հրեշտակին.

- Ի՞նչ ես ասում, պարոն, - Հրեշտակն ասում է.

- Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ:

Փոխանակ ջրաղացպանի պես որևէ այլ երկիր փախչելու և թաքնվելու, ու մեր երեսը սևացնելու, փորձենք մեր մեղքերից ազատվել, աղօթքով և ծոմապահությամբ: Երբ իրապես անկեղծ աղոթքով մեր հոգևոր կապը կպահենք Աստծու հետ, ոչ մեկից վախենալու կարիքը չունենք, ոչ հրեշտակից, ոչ մահից, ոչ էլ բռնակալներից, քանի որ մեր բարի վարքով ու արդար գործերով պատրաստ և արթուն վիճակում կլինենք ու Աստծու առջև բաց ճակատով կներկայանանք: Աստված ձեզ հետ:

Սմբատ Սարկավագ Խանվելյան

Աղբյուր՝ Holytrinity.am

 

Լրահոս
Հովհննես Շիրազ․ Մայրս հաճախ հոգուս մեջ․․․ Դանիել Վարուժան․ Մշակները Անհայտ ճամփեքով, անանուն մի գետ գնում է դեպի անսահմանություն․․․ Մեղք Պետք է սկսելու ցանկություն ունենալ Պատրաստ է հեռարձակման «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ դաստիարակելու հնարավորություն չեք տալիս Ստամբուլում կբացվի հայ և թուրք լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են «Հովերը» համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Եղիշե Չարենց․Հայրենիքում Զինվորի աղոթք Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի. Գարեգին Երկրորդ Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում» Disney ստուդիան «Առյուծ արքա»-ից հետո պլանավորում է էկրանավորել «Բեմբի» դասական մուլտֆիլմը «Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը Զինվորական նվագախումբը բարձր մակարդակով է ներկայանում՝ ամենուր թողնելով իր հետքը. Արմեն Պողոսյան Զապել Եսայան․ Մեր տունը Սիրելը մարդ արարածի կոչումն է Վիլյամ Սարոյան․ Խաղողի տերևով տոլմա Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է Եվրոպայի ամենամեծ գիրքը «Արտասահմանյան արտիստների համերգաշար» Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել.Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է «Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով» «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» Միշել Օբաման արժանացել է «Գրեմմի» մրցանակի Լևոն Խեչոյան. Քամին ու ճայերը Ռուբեն Հովսեփյան․ Ամառ էր, կիրակի Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է» Դանիել Վարուժան․ Արտերուն հրավերը Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը Ուշագրավ թումանյանական հրատարակություն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը Ֆրանչիսկոս Պապ .«Նախանձը օճառի փրփուրի նման կ՝անհետանայ, սակայն չարիքներու պատճառ կը դառնայ:» «Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում Կարդում է Պարույր Սևակը․ «Վարք մեծաց»
website by Sargssyan