USD
EUR
RUB

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով։ Համերգաշրջանը հագեցած է լինելու հետաքրքիր համերգային ելույթներով ու ծրագրերով, մեծահամբավ մենակատարների ելույթներով ու հյուրախաղերով։

Համերգաշրջանի ընթացքում Հայաստանում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբը կանցկացնի մեգանախագիծ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ համախմբելով աշխարհի լավագույն կոմպոզիտորներին և ներկայացնելով նրանց երաժշտությունը։ Երևան կժամանեն Քշիշտոֆ Պենդերեցկին, Ցիգան Չենը, Գիա Կանչելին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Կառլ Ջենկինսը, Ալեքսանդր Չայկովսկին, կոմպոզիտորներ, որոնք արարում են ժամանակակից դասական երաժշտությունը։
Համերգաշրջանի ընթացքում նվագախումբը կանցկացնի Խաչատրյանի միջազգային փառատոնը, որի հատուկ հյուրը կլինի համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Իսկ ահա 2020 թվականի սկզբին նվագախումբը Մաքսիմ Վենգերովի հետ կմեկնի եվրոպական համերգային շրջագայության, որի ընթացքում ամենահեղինակավոր համերգային դահլիճներում կներկայացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սակայն դրանք համերգաշրջանի միակ հյուրախաղերը չեն. սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա նաև Իտալիայում, Օմանում և սկանդինավյան երկրներում։

2020 թվականին անցկացվելիք Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է լինելու հայ դասական Ալեքսանդր Հարությունյանին։

Ջութակահար Մաքսիմ Վենգերովը նվագախմբի 14-րդ համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է։ Համերգաշրջանի ընթացքում նվագախումբը հանդես կգա մեր ժամանակների ամենահայտնի մենակատարների հետ՝ Բորիս Բերեզովսկի, Մարիո Բրունելլո, Գիդոն Կրեմեր, Նարեկ Հախնազարյան, Լուսինե Խաչատրյան, Սվետլանա Նավասարդյան, Գևորգ Հակոբյան, Յուրի Բաշմետ, Ջոնաթան Սվենսեն և այլք։
Սեպտեմբերի 22-26-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը կհյուրընկալի հեղինակավոր մենակատարների և դիրիժորների աշխարհի տարբեր երկրներից:

Ամենամյա փառատոնը հանդիսատեսին է ներկայացնում դասականների երաժշտական ժառանգության, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հինգ օր անընդմեջ դասական երաժշտության սիրահարները կարող են ունկնդրել Չայկովսկու, Պրոկոֆևի, Ռոսսինիի, Մենդելսոնի, Շոպենի, Շչեդրինի, Շորի, Կոկժաևի, Դվորժակի և այլ կոմպոզիտորների գործեր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Եղիսաբեթ թագուհու մրցույթի հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը, Շոպենի միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահար Ինգոլֆ Վունդերը, ջութակահար Դանիել Լոզակովիչը, Մոնրեալի ու այլ մրցույթների դափնեկիր, դաշնակահար Նարե Արղամանյանը։

Փառատոնի շրջանակներում հանդես կգան նաև աշխարհահռչակ արտիստներ՝ բազմաթիվ մրցույթների դափնեկիր, օպերային դիվա Աննա Կասյանը և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին։

Սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգը, որի ընթացքում հանդես կգա օպերային երգչուհի Աննա Կասյանը՝ ներկայացնելով արիաներ հայտնի օպերաներից, նվիրված է Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին։

Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սբատյանը, մեծ ճանաչում վայելող հրավիրյալ դիրիժորներ Կոնրադ վան Ալֆենը և Ֆելիքս Կորոբովը։
Փառատոնային երեկոները կայանալու են Արամ Խաչատրյան համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ուրախությամբ տեղեկացնում է «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցության մեկնարկի մասին, որը 14-րդ համերգաշրջանում հանդիսանում է նվագախմբի գլխավոր հովանավորը։

Տեղեկանք

«Տաշիրը» դաշնային մասշտաբի ընկերությունների բազմաֆունկցիոնալ խումբ է։ Այն հիմնադրվել է 1999 թվականին և համախմբում է ռուսական տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 200 ընկերություններ, այդ թվում՝ շինարարական, արտադրության, ֆինանսական և էներգետիկ բնագավառներում, անշարժ գույքի, մանրածախ առևտրի և զվարճանքի ոլորտներում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի 51 քաղաքներ, ինչպես նաև՝ հարևան երկրները։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Ընկերությունների խմբի գործունեության հիմքում անշարժ գույքն ու կոմերցիոն գույքի կառավարումն են։ «Տաշիրը» ռուսական անշարժ գույքի շուկայի առաջատարն է, կոմերցիոն և բնակարանային շինարարության բնագավառում ժամանակակից բարձրտեխնոլոգիական օբյեկտների ստեղծողն է, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2.5 միլիոն քմ։

Լրահոս
Հաս Չախալյան. Մահվան կոլաժ Պարույր Սևակ․ Իրերի դատն ու դատաստանը «Մերձավորի մահը». մաս 3-րդ Մայր Աթոռի հրատարակչությունը հերթական անգամ վերահրատարակել է Սբ․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը Գարսիա Լորկայի հանրահայտ ողբերգությունը կներկայացվի առցանց հարթակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անդրադարձը Սբ. Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման առիթով Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը կցուցադրվի վիրտուալ տիրույթում Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ քննադատությունը Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոխելու վերաբերյալ Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը բարկացողների մասին Ուիլյամ Սարոյան․ Նռնենիները Աղավնի Գրիգորյան. Ճամփորդը Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարեցին Ազնավուրի հրապարակը Կենսաբաններն առաջարկում են «կյանքի» համաշխարհային ատլաս ստեղծել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակներ` տասը տաղանդավոր երեխաների Հայ եկեղեցու Եվրոպայի թեմերի առաջնորդները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հնագետները Մարտակերտում պեղել են սալարկղային դամբարանը Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչով դիմել է Էրդողանին Եղիշե Չարենց․ Հեռացումի խոսքեր Վահան Տերյան․ Կույր լինելու ցանկություն ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29) Գրադարանների վիրտուալ անցուդարձը «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման Պարույր Սևակ. Լինել, թե չլինել Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ Օձա­վարս Գոր­գոն մե­դու­զան իր թու­նա­ծա­վալ վար­սե­րը տա­րա­ծել է ամ­բողջ աշ­խար­հում, Պան­դո­րան բա­ցել է կեղ­ծի­քի կոր­ծա­նա­րար սն­դու­կ Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times «Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը» Իմպրեսիոնիզմի խռովկանը՝ Կլոդ Մոնե Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր Հայաստանին հաշտության օրակարգ է պետք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)
website by Sargssyan