Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան

Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում վախճանվել Է օպերային երգչուհի, Մարիինյան թատրոնի մեներգչուհի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հաղորդվում Է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի կայքում, որի պրոֆեսորն Էր Բոգաչովան:

Արտիստուհին 80 տարեկան Էր: Մահվան պատճառը չի ճշտվում: Նրան հուղարկավորման ամսաթիվն ու վայրը հայտնի կդառնա ավելի ուշ: Բոգաչովան Մարիինյան թատրոնի բեմում դեբյուտել Է 1964 թվականին (այդ ժամանակ այն կոչվում Էր Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոն), 1965 թվականից նա հանդես Է եկել որպես հաստատության մեներգչուհի: Մարիինյան թատրոնի բեմում Իրինա Բոգաչովան կատարել Է շուրջ երեք տասնյակ դերեր, որոնց թվում են Կարմենը՝ Բիզեի համանուն օպերայում, Ամներիսը՝ «Աիդա»-ում, Լյուբաշան՝ «Թագավորական հարսնացու»-ում, Մարֆան՝ «Խովանշչինա»-ում, Ազուչենան՝ «Տրուբադուր»-ում, Մարինա Մնիշեկը՝ «Բորիս Գոդունով»-ում: «Պիկովայա դամա» օպերայում կոմսուհու դերը դարձել Է արտիստուհու այցեքարտը եւ օրինակ օպերային երգիչների մի քանի սերունդների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում