Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի հայ լուսանկարիչ, լրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը բացվելու է Նյու Յորքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ցուցահանդեսում ներկայացվելու է Գյուլերի լուսանկարների այն շարքը, որտեղ պատկերված է 1950-ական թվականների Ստամբուլը:

Հայտնի է, որ Նյու Յորքից հետո ցուցահանդեսի հաջորդ կանգառը լինելու է Հռոմը:

Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ, Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի կարևոր քաղաքներում: Լոնդոնից, Փարիզից և Կիոտոյից հետո չորրորդ կանգառը Նյու Յորքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում