USD
EUR
RUB

«Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանյան փառատոնային աշնան գունագեղ խճանկարին սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Սոս Սարգսյան մշակութային հիմնադրամի» հուսալի աջակցությամբ, հայրենի բնօրրան Ստեփանավանում կլուսարձակի «Նահապետի հոբելյանական աշունը» խորագրով նորաստեղծ փառատոնը՝ ի նշանավորումն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական-քաղաքական վաստակաշատ գործիչ, ճշմարիտ հայրենասեր ու իմաստուն մտավորական, տոկուն թատերաշինարար ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 90-րդ տարեդարձի։ Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միության կայքից (նյութի հեղինակ՝ Նվարդ Ասատրյան)։

Թատրոն տաճարի անխոնջ «ռանչպարը», ի սկզբանե լինելով հոգեբանական ռեալիզմի ջահակիր, Երևանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի անվան, ապա հակամշակութային պատերազմական թոհուբոհում իր սխրալից նվիրումով հիմնած Համազգային թատրոններում ինքնահատուկ զուսպ ու կենսահենք կերպապնակով բեմական կենսաթրթիռ կյանք պարգևեց ամենատարբեր մարդկային նկարագրեր ունեցող բազմատասնյակ գրական հերոսների։ Նրա արտիստական տարեգրության մեջ բեկումնային առաջնեկի՝ Տոպիի («Դավիթ Կոպերֆիլդ») ծանրակշիռ հայտի խթանով մնայուն հետագիծ թողեցին՝ սերժանտ Բլեյկն («Ձյունիկ») ու հովիվ Բահիրը («Կախարդական կարաս»), Ջավադն («Նամուս») ու Արտաշեսը («Կարմիր մեխակներ»), Թիբալտն («Ռոմեո և Ջուլիետ») ու Ջոն Պրոկտորը («Սալեմի վհուկները»), Կարենինն («Կենդանի դիակ») ու Յագոն («Օթելլո»), Մացակ Ավագյանն («Հացավան») ու Ջոն արքան («Ջոն արքա»), Անտոնիո Բարականոն («Սանիտայի թաղապետը) ու Լիր արքան («Լիր արքա»):

Մարդակերտման զինանոցը թատրոնում հարստացնելուն համընթաց հաստատվեց կինեմատոգրաֆիայում։ Համաժողովրդական սեր և լայնատարած ճանաչում բերեցին բնածին արտիստին վարպետ մկրտիչներն («Եռանկյունի», «Հեղնար աղբյուր») ու Զամբախովը («Խաթաբալա»), միլիցիայի լեյտենանտն («Մենք ենք, մեր սարերը») ու Հայրապետը («Ժայռը»): Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիսում» կայացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի միութենական լայնէկրան կինոդեբյուտը (Գիբարյան), երբ արդեն արժանացել էր «Հանդիսատեսի դրվատանքին» Պեզարոյի միջազգային կինոփառատոնում և «Տարվա լավագույն դերասան» ճանաչվել հեռուստատեսային ֆիլմերի մոսկովյան 9-րդ փառատոնում:

ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր անզուգական Նահապետն ու Ձորի Միրոն, Մարտին ապերն («Խնձորի այգին») ու Ասացողը («Մատենադարան»), հայտնվելով ազգային-ազատագրական պայքարի առաջնագծում, գերադասեց անմնացորդ նվիրվել Համազգային թատրոնի կայացմանը։ Ձեռնարկեց մի շարք բեմադրություններ՝ «Սանիտայի թաղապետը», «Մի գավաթ բարություն», «Լիր արքա», «Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը», «Խեղճ Պետրոս», «Չեխովյան կատակներ»(«Արջը»):

Վերջին բեմելն իր իսկ կյանքի կոչած Լիր արքան եղավ (1993թ.), իսկ կինոդերը՝ Վահագն Գրիգորյանի «Ես եմ» ֆիլմի Հովսեփ պապը (2012թ.): Մտահոգված սերնդափոխության հիմնախնդրով՝ մոտ մեկ տասնամյակ գլխավորեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

Պատկառելի կենսափորձի ու անպարփակ մտահորիզոնի հղկած ու կոկած գրչով տասնյակ գրքեր հրատարակեց նաև Հայաստանի հող ու ջրի, ծառ ու ծաղկի, աղավնիների, Թումանյանի ու Կոմիտասի խենթ սիրահար ՆԱՀԱՊԵՏԸ։

Նրա արվեստանոցում թրծված «արծիվներն» այսօր իրենց բյուրեղացող կատարողական վարպետությամբ ամենաքմահաճ արվեստասերների նախապատվելի թատրոնի համարումն են ամրապնդում 28-ամյա Համազգայինի ստեղծագործական բեղուն բազմերանգությամբ, ուշի ուշով հետևում են իրենց սիրելի «ՊԱՊԻ» նվիրական երազանքի՝ սեփական շենքի շինարարական աշխատանքներին։ Միաժամանակ՝ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական թատերաշրջանի մեկնարկն են ազդարարում Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմի արտասովոր վառվռուն թատերայնացմամբ։

Ստեփանավանում նախաձեռնված «ՆԱՀԱՊԵՏԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ» փառատոնը, որի արժանապատիվ կենսագործմանը մեծ խանդավառությամբ լծվել են Սոս Սարգսյանի ներկայիս համաքաղաքացիները, ոչ թե սոսկ մեծանուն Հայի հոբելյանամեծարումն է, երախտիքի տուրք նրա ավանդած հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությանը, այլև հին ու նոր սերունդների ինքնատիպ մտերմիկ երկխոսություն, որին ՆԱՀԱՊԵՏԻ աներևույթ ներկայությունը, ամենատարբեր հնարքներով, կարծում ենք, ապահովված է։

«Պապը» ո՜նց կուրախանար... Ո՜նց կուրախանար...»։

Լրահոս
«Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի» ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Մոսկվայում կանցկացվի ճապոնական կինոյի փառատոն Պատվի պարտք Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը Ներսես Աթաբեկյան․ Մարդը գնում էր անձրևի միջով․․․ Վրեժ Սարուխանյան․ Պողոսի ցավը «Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը Հանդիսատեսն ընտրել է 2019-ի լավագույն ֆիլմը Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը «Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք» Ինկերի հնագույն բնակավայր է հայտնաբերվել լազերային տեխնոլոգիաներ Մարի Հովհաննիսյանը հրատարակելու է Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունից դուրս մնացած փաստերը Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին Երևանում արվեստների կենտրոն ու թանգարան է բացվում Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ Նիկոլայ Կարախանի ցուցահանդեսը Եկեղեցու պատմության փոխարեն դպրոցներում կդասավանդվի կրոնի պատմություն Հրաչյա Թամրազյան․ Բնորդ Վահան Թոթովենց․ Վանե՛ շողերդ․․․ Ինչպես շարունակել Ավետարանների մանրանկարչության արվեստը Մեկնարկում է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը Սկզբու՞նք թե՞ նպատակահարմարություն․․․ Յուրի Բաշմետ. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել «Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար» Մահացել Է ռեժիսոր Ռոման Խրուշչը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Մշակույթում ցենզուրան պարտադիր է. չգիտեմ՝ ով ինչ գործակալ է, բայց ոչ մեկին չի հաջողվի վերացնել ազգի մշակույթը, լեզուն. Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին Հռոմի պապը կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար «Պեպո»-ն կթվայնացվի և կվերականգնվի. Ազգային կինոկենտրոն Ռազմիկ Դավոյան․ Ով իմ սուրբ աշխարհ Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին Սատանիզմ Եղիշե Չարենց. Աշխարհիս մեջ ես էլ մե օր... Վահագն Մուղնեցյան. Մենք այնպես ենք ապրում... Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը «Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին» Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են
website by Sargssyan