USD
EUR
RUB

«Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վենետիկի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող միջազգային արվեստի և հասարակական գործունեության բիենալեի մրցանակն այս տարի շնորհվել է կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմին՝ մարդկային ճշմարտությունը գեղարվեստորեն հանդիսատեսին մատուցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայազտանի Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրությունն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

Լրահոս
Հովհննես Շիրազ․ Մայրս հաճախ հոգուս մեջ․․․ Դանիել Վարուժան․ Մշակները Անհայտ ճամփեքով, անանուն մի գետ գնում է դեպի անսահմանություն․․․ Մեղք Պետք է սկսելու ցանկություն ունենալ Պատրաստ է հեռարձակման «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ դաստիարակելու հնարավորություն չեք տալիս Ստամբուլում կբացվի հայ և թուրք լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են «Հովերը» համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Եղիշե Չարենց․Հայրենիքում Զինվորի աղոթք Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի. Գարեգին Երկրորդ Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում» Disney ստուդիան «Առյուծ արքա»-ից հետո պլանավորում է էկրանավորել «Բեմբի» դասական մուլտֆիլմը «Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը Զինվորական նվագախումբը բարձր մակարդակով է ներկայանում՝ ամենուր թողնելով իր հետքը. Արմեն Պողոսյան Զապել Եսայան․ Մեր տունը Սիրելը մարդ արարածի կոչումն է Վիլյամ Սարոյան․ Խաղողի տերևով տոլմա Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է Եվրոպայի ամենամեծ գիրքը «Արտասահմանյան արտիստների համերգաշար» Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնել.Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է «Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով» «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» Միշել Օբաման արժանացել է «Գրեմմի» մրցանակի Լևոն Խեչոյան. Քամին ու ճայերը Ռուբեն Հովսեփյան․ Ամառ էր, կիրակի Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է» Դանիել Վարուժան․ Արտերուն հրավերը Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը Ուշագրավ թումանյանական հրատարակություն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը Ֆրանչիսկոս Պապ .«Նախանձը օճառի փրփուրի նման կ՝անհետանայ, սակայն չարիքներու պատճառ կը դառնայ:» «Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում Կարդում է Պարույր Սևակը․ «Վարք մեծաց»
website by Sargssyan